Աշխադար (ծն. եւ մահուան թթ. անյայտ), հայոց թագաւոր՝ 110-113–ին։ Յաջորդը՝ Տրդատ Ա.–ի, որդին՝ Պարթեւաստանի Բակուր II թագաւորի։ Գահ բարձրացաւ Հռոմի եւ Պարթեւաստանի փոխհամաձայնութեամբ։ Պարթեւաց Խոսրով Ա. թագաւորը 113–ին Աշխադարը կը գահազրկէ եւ փոխարէնը զայն կը նշանակէ եղբայր Պարթամասիրին։ Այս փոփոխութիւնը դիտելով պայմանախախտութիւն՝ Տրայանոս կայսրը 114–ին կ'արշաւէ Արեւելք, կը նուաճէ Պաթեւաստանը եւ գահընկեց կ'ընէ Պարթամասիրին։

Աշխադար
Մեծ Հայքի Արքայ
Իշխանութիւն 110–113
Մահացած է՝ 113
Նախորդ Սանատրուկ
Յաջորդող Պարթամասիր
Տոհմ Արշակունիներ
գերիշխան
Հայր Բակուր Բ.

Հայ Արշակունիներու հարստութիւն

Խմբագրել

Հիմնական յօդուած՝ Արշակունիներ Հայ Արշակունիները պարթեւական արքայական կրտսեր ճիւղի ներկայացուցիչներ էին, որոնց մէկ ճիւղը հաստատուած է Հայաստանի մէջ։ Առաջին Արշակունին Տրդատ Ա.-ն էր՝ Պարթեւաստանի թագաւոր Վաղարշ Ա.-ի եղբայրը։ Ան հայոց գահին բազմած է 52 թուականին եւ ընդմիջումներով իշխած աւելի քան քառորդ դար՝ մինչեւ 88 թուականը։ Պաշտօնապէս անոր թագաւորութեան սկիզբը կը համարուի 66 թուականը, երբ ան թագաւոր ճանչցուած է Հռոմի կայսր՝ Ներոնի կողմէ։

Արշակունիները ընդհատումներով իշխած են մօտ 4 դար՝ մինչեւ 428 թուականը։ Անոնց անուան հետ կապուած է աւատատիրական կարգերու հաստատումը, քրիստոնէութեան ընդունումը, Հայ գիրերու գիւտը։

Անունը Իշխել է Նշումներ
Տրդատ Ա 66 - 88 պարթեւ արքայ Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ 88 - 110 Տրդատ Ա-ի որդին
Աշխադար 110 - 113 Բակուր Բ Պարթեւի որդին
Պարթամասիր 113 - 114 Բակուր Բ Պարթեւի որդին
հռոմէական բռնագրաւում 114 - 116
Վաղարշ Ա 117 - 144 Սանատրուկի որդին
Սոհեմոս 144 - 161, 164-186 Ասորիքի Էմեսա քաղաքի թագաւոր
Բակուր Ա 161 - 163
Վաղարշ Բ 186 - 198 Վաղարշ Ա-ի հարազատներէն
Խոսրով Ա 198 - 217 Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ 217 - 252 Խոսրով Ա-ի որդի
Արտաւազդ Ե 252 - 272 Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ 272 - 287 Արտաւազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ 287 - 330 Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ 330 - 338 Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ 338 - 350 Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ 350 - 368 Տիրան Բ-ի որդի
Պապ թագաւոր 368 - 374 Արշակ Բ-ի որդի
Վարազդատ 374 - 378 Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ 378 - 389 Պապի որդի
Խոսրով Դ 387 - 389, 415-416
Վռամշապուհ 389 - 415 Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ 416 - 420
թափուր 420 - 422
Արտաշէս Դ 423 - 428 Վռամշապուհի որդի
Նախորդող

Սանատրուկ, 88-110

Մեծ Հայքի արքայ

Աշխադար 110–113

Յաջորդող

Պարթամասիր 113–114