Հռոմ
Հռոմ[6] (իտալ.՝ Roma), Իտալիոյ մայրաքաղաք, Լացիօ մարզի վարչական կեդրոն։ Կը գտնուի Թիպեր գետին ափին, ունի միջազգային օդակայաններ (Լէոնարտօ տա Վինչի տի Ֆիւմինչօ եւ Չամփինօ)։ Հռոմի սահմաններուն մէջ կը գտնուի Վատիկան քաղաք-պետութիւնը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Հռոմ | |||||
իտալ.՝ Roma | |||||
| |||||
| |||||
Երկիր |
![]() | ||||
Ենթարկում | մայրաքաղաք | ||||
Մարզ | Լացիօ | ||||
Նահանգ | Հռոմ | ||||
Ներքին բաժանում | Մունիսիպիո I?, Municipio II?, Municipio III?, Municipio IV?, Municipio V?, Municipio VI?, Municipio VII?, Municipio XV?, Municipio VIII?, Municipio IX?, Municipio X?, Municipio XI?, Municipio XII?, Municipio XIII? եւ Municipio XIV? | ||||
mayor of Rome? | Ռոբերտո Գուալտիերի?[2] | ||||
Օրէնսդրական մարմին | Rome City Council? | ||||
Հիմնադրուած է՝ | 21 Ապրիլ ՔԱ753 | ||||
Այլ անուանումներ | «Յաւերժական քաղաք» | ||||
Տարածութիւն | 1287,36 քմ² | ||||
ԲԾՄ | 21 մեթր | ||||
Պաշտօնական լեզու | Իտալերէն | ||||
Բնակչութիւն | 2 872 800 մարդ (1 Յունուար 2018)[3] | ||||
Ագլոմերացիա | 3 900 000 | ||||
Կը գտնուի ափին | Տիբեր?, Անյենե? եւ Թիրենեան ծով | ||||
Ազգային կազմ | իտալացիներ | ||||
Տեղաբնականուն | հռոմեացի | ||||
Ժամային գօտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 06 | ||||
Փոստային ցուցանիշ | 00118–00199 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | RM | ||||
Մականուն | la città eterna, Вечный город, Wieczne Miasto[4], Věčné město, Ciudad Eterna եւ večno mesto | ||||
Հիմնադիր | Հռոմուլոս?[5] եւ Remus? | ||||
Սուրբ բարեխօս | Պետրոս առաքեալ եւ Պողոս առաքյալ? | ||||
Պաշտօնական կայքէջ | comune.roma.it(իտալ.) | ||||
Պատմագրական եւ աւանդական տեղեկութիւններ Խմբագրել
Հռոմը աշխարհի հնագոյն քաղաքներէն է, որն ստացած է «հավերժական քաղաք» անունը։ Այն իր անունունը ստացած է քաղաքի առասպելական հիմնադիրներէն մէկու՝ Հռոմուլոսի անունէն։
Ըստ աւանդութեան՝ Հռոմը հիմնադրուած է մ.թ.ա. 753-ին։ Հռոմուլոսի եւ անոր երկուորեակ եղբայր Հռեմոսի ծնողները եղած են լատիններու Ալպա Լոնկա քաղաքի թագաւոր Նումիտորի դուստր, Վեստա աստուածուհու քրմուհի Հռեա Սիլվիան եւ Մարս աստուածը։ Ալպա Լոնկայի գահը գրաւուած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկուորեակներուն հրամայած է նետել Թիպեր գետը։ Երկուորեակները փրկուած են, սնուած գայլի կաթով եւ կրթուած հովիւի մօտ։ Չափահաս դառնալով՝ պատժած են Ամուլիոսին, ապա որոշած են քաղաք հիմնել իրենց փրկուած տեղին վրայ։ Քաղաքի անուն տալու վեճին ժամանակ Հռեմոսը սպաննուած է եւ քաղաքը Հռոմուլոսի (լատիներէն՝ Romulus) անունով կոչուած է Հռոմ (լատիներէն՝ Roma)։ Հռոմը եղած է հռոմեական անտիկ պետութեան մայրաքաղաքը, 6-8-րդ դարերուն գտնուած է Բիւզանդիոյ տիրապետութեան տակ։ 756 - 1870-ը կարճ ընդմիջումներով եղած է Պապական մարզի մայրաքաղաքը։ Ռիսորճիմէնթոյի (իտալերէն բառացի՝ «վերածնունդ») շնորհիւ 1870-ին վերամիաւորուեցաւ Իտալիոյ հետ, 1871-էն դարձաւ միաւորուած Իտալական թագաւորութիւն, իսկ 1946-էն՝ Իտալական հանրապետութեան մայրաքաղաք։
Բնակչութիւն Խմբագրել
|
|
|
|
Հայերը Հռոմին մէջ Խմբագրել
Հայերի բնակութեան մասին Հռոմին մէջ յիշատակութիւններ կան դեռեւս մ.թ.ա. 1-ին դարէն։ Մ.թ. 65 թուականին հայոց թագաւոր Տրդատ Ա-ն այցելած է (շուրջ 3 հազարանոց շքախումբով մը) Հռոմ եւ թագադրուած Ներոն կայսրի կողմէն։ 4-րդ դարուն Հռոմի մէջ հռչակուած էր հռետոր Պարույր Հայկազնը, որուն Հռոմին մէջ յուշարձանը դրուած է։ 552 թ.-ին բիւզանդական զօրքերու հրամանատար եւ Ռավեննայի փոխարքայ (541-568) Նարսէս Պատրիկը քաղաքն ազատագրած է կոթերէն եւ այնուհետեւ շինարարական լայն գործունէութիւն ծաւալած է Հռոմին մէջ (աւանդութիւնը Նարսէսին կը վերագրէ «Կիլիկեան» վանքին շինարարութիւնը)։
VII դարուն Հռոմին մէջ եղած է հայկական վանք, որուն ապպա Թաղասիոսը մասնակցած է 649 թուականի Լատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարուն՝ հայկական եկեղեցի։ Հռոմին մէջ եղած է հայկական թաղամաս։[9]
XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպէս նաեւ իտալահայ միւս համայնքները, ստուարացուեցան։ Հռոմ եկած են հայ մտաւորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակուած են բազմաթիւ արժեքաւոր ձեռագիրեր, առաջին հայերէն գիրքը («Տոմար Գրիգորեան») Հռոմին մէջ տպագրուած է 1584 թուականին։ 1883 թուականին հիմնադրուած է Լեւոնեան վարժարանը՝ կաթոլիկ հայ հոգեւորականներու պատրաստման բարձրագոյն դպրոցը։
Հռոմի պետական համալսարանի դասախօսներ (փրոֆէսորներ՝ Գ. Ֆրանքովիչ, Փ. Քունէօ, ճարտարապետ՝ Հ. Վահրամեան) զբաղուած են հայ միջնադարեան ճարտարապետութեան ուսումնասիրութեամբ։ 1960-ական թուականներուն գրեթէ ամեն տարի կատարած են բազմաթիւ գիտարշաւներ Խորհրդային Հայաստան եւ Արեւմտեան Հայաստանի տարածքներ։ 1968 թուականին Հռոմին մէջ կայացած է հայ ճարտարապետութեան առաջին ցուցահանդէսը, հրատարակուած հայ ճարտարապետութեանը նուիրուած չորս մենագրութիւն։ Ներկայիս Հռոմի մէջ կը բնակի շուրջ 500 հայ։
Ծանoթագրութիւններ Խմբագրել
- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://tg24.sky.it/roma/2021/10/21/roberto-gualtieri-sindaco-giunta-roma
- ↑ 3,0 3,1 Popolazione Residente al 1° Gennaio 2018 — ISTAT.
- ↑ https://wsjp.pl/haslo/podglad/4445/wieczne-miasto
- ↑ Livius T. Ab Urbe condĭta — 0010.
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 53։ ISBN 99941-56-03-9
- ↑ http://www.demo.istat.it/bilmens2014gen/query.php?lingua=ita&Rip=S3&Reg=R12&Pro=P058&Com=91&submit=Tavola
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2017 — ISTAT.
- ↑ L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia),- Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803-946; Հ. Լեւոն Զէքիեան, Իտալիա,- «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 3, Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 4-82։Կարապետյան Մ. Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից. Պատմա-բանասիրական հանդես, 1998, № 1-2, էջ 165-178։