Սանատրուկ
Սանատրուկ (անյայտ–մօտ 110), Հայոց Արշակունի թագաւոր 88-110 թուականներուն։ Յաջորդած է հօրը՝ Տրդատ Ա. արքային։
Սանատրուկ | |
---|---|
| |
Ծնած է | ՔԱ157 |
Մահացած է | ՔԱ70 |
Մասնագիտութիւն | թագավոր |
Ծնողներ | հայր՝ Արտավան Բ Պարթև? |
Երեխաներ | Հրահատ Գ? |
Յոյն պատմիչ Արիանոս, Սանատրուկը կը բնութագրէ որպէս բոլոր գործերուն մէջ խելամիտ, արդարադատ, պատերազմներուն մէջ` քաջակորով, կենցաղավարութեամբ` զուսպ ու չափաւոր անձ, ինչպէս յոյն եւ հռոմէացի լաւագոյնները։
Ըստ Մովսէս Խորենացիի, Սանատրուկ, 91-ին արշաւած է Աբգար VI թագաւորի (71-91) դէմ եւ գրաւած ու Մեծ Հայքին միաւորած է Օսրոյենէ–Եդեսիոյ թագաւորութիւնը։ Գուտշմիդ, այսպիսով կը բացատրէ Աբգարեան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ յունա-հռոմէական պատմիչներու, Սանատրուկ նաեւ տիրած է Ասորիքի մէկ մասին։
Սանատրուկ բարեացակամ յարաբերութիւններ կը հաստատէ ինչպէս Պարթեւական թագաւորութեան, այնպէս ալ Հռոմէական կայսրութեան հետ, շինարարական աշխատանքներով զբաղած է։ Տարօն գաւառի արեւմտեան մասին մէջ, Արածանիի եւ Մեղրագետի միախառնման վայրին մէջ, նոր արքայանիստ Մծուրք քաղաքը հիմնած է, նպաստած է երկրի առեւտուրի եւ արհեստներու զարգացման։
Վկայաբանութեան մը մէջ, Սանատրուկ իբրեւ իր Սանդուխտ դստեր եւ Թադէոս առաքեալի սպաննող կը ներկայացուի։ Արշակունեաց արքայական դամբարանին մէջ թաղուած է:
Ըստ Փաւստոս Բիւզանդի, 4-րդ դարու 2-րդ կիսուն, երբ Սասանեան Շապուհ Բ. արքայի զօրքերը աւերած են Արշակունեաց դամբարանը, անոնք չեն կրցած միայն Սանատրուկի շիրիմը քանդել, որ «հսկայաշէն էր, ամրապինդ եւ ճարտարագործ»։
Արշակունիներու հարստութիւն
ԽմբագրելԱրշակունիները պարթեւական արքայական հարստութեան ներկայացուցիչներ էին, որոնց մէկ ճիւղը Հայաստան հաստատուած էր։ Առաջին Արշակունին Տրդատ Ա.-ն էր՝ Պարթեւստանի թագաւոր Վաղարշ Ա.-ի եղբայրը։ Ան հայոց գահին բազմած էր 52-ին եւ ընդմիջումներով իշխած էր աւելի քան քառորդ դար՝ մինչեւ 88։ Պաշտօնապէս, անոր թագաւորութեան սկիզբը 66-ը կը համարուի, երբ ան Հռոմի կայսր Ներոնի կողմէ թագաւոր կը ճանչցուի:
Արշակունիները ընդհատումներով մօտ 4 դար իշխած են՝ մինչեւ 428։ Անոնց անուան հետ կապուած է աւատատիրական կարգերու հաստատումը, քրիստոնէութեան ընդունումը, Հայոց գիրերու գիւտը։
Անունը | Իշխած է | Նշումներ |
---|---|---|
Տրդատ Ա. | 66 - 88 | Պարթեւ արքայ Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա.-ի եղբայրը |
Սանատրուկ | 88 - 110 | Տրդատ Ա.-ի որդին |
Աշխադար | 110 - 113 | Բակուր Բ Պարթեւի որդին |
Պարթամասիր | 113 - 114 | Բակուր Բ Պարթեւի որդին |
հռոմէական բռնագրաւում | 114 - 116 | |
Վաղարշ Ա. | 117 - 144 | Սանատրուկի որդին |
Սոհէմոս | 144 - 161, 164-186 | Ասորիքի Էմեսա քաղաքի թագաւոր |
Բակուր Ա. | 161 - 163 | |
Վաղարշ Բ. | 186 - 198 | Վաղարշ Ա.-ի հարազատներէն |
Խոսրով Ա. | 198 - 217 | Վաղարշ Բ.-ի որդի |
Տրդատ Բ. | 217 - 252 | Խոսրով Ա.-ի որդի |
Արտաւազդ Ե. | 252 - 272 | Տրդատ Բ.-ի որդի |
Խոսրով Բ. | 272 - 287 | Արտաւազդ Ե.-ի որդի |
Տրդատ Գ. Մեծ | 287 - 330 | Խոսրով Բ.-ի որդի |
Խոսրով Գ. Կոտակ | 330 - 338 | Տրդատ Գ.-ի որդի |
Տիրան Բ. | 338 - 350 | Խոսրով Գ.-ի որդի |
Արշակ Բ. | 350 - 368 | Տիրան Բ.-ի որդի |
Պապ Թագաւոր | 368 - 374 | Արշակ Բ.-ի որդի |
Վարազդատ | 374 - 378 | Անոբի որդի, Արշակ Բ.-ի թոռ |
Արշակ Գ. | 378 - 389 | Պապի որդի |
Խոսրով Դ. | 387 - 389, 415-416 | |
Վռամշապուհ | 389 - 415 | Խոսրով Դ.-ի եղբայր |
Շապուհ պարսիկ | 416 - 420 | |
թափուր | 420 - 422 | |
Արտաշէս Գ | 423 - 428 | Վռամշապուհի որդի |