Յուլիանոս Ուրացող
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Յուլիանոս Ուրացող (լատ.՝ Iulianus Apostata, պաշտօնական անունը՝ Ֆլավիոս Կլավդիոս Յուլիանոս (լատ.՝ Flavius Claudius Iulianus), 331 կամ 332 - 363 թ. Յունիս 26-ի ), Հռոմի կայսր 361 - 363 թթ. Կոսդանդիանոսի հարստութիւնէն, հռետոր եւ յոյն փիլիսոփայ։ Անդիկ գիտութեան ըւ մշակոյթի երկրպագի, նորպլատօնականութեան փիլիսոփայական դպրոցի հետեւորդ։ Հեթանոսական կրօնի ջատագով լինելու պատճառով քրիստոնիայ պատմիչներու կողմէն ստացած է «Ուրացող» անունը։ Անոր գրական ստեղծագործութիւններէն պահպանուած է 8 ճառ, 2 երգիծական երկ եւ նամակներու հաւաքածու։
Յուլիանոս Ուրացող լատ.՝ Flavius Claudius Iulianus | |
---|---|
| |
Ծնած է | 17 Նոյեմբեր 331[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Հին Հռոմ |
Մահացած է | 26 Յունիս 363[2] (31 տարեկանին) |
Մահուան վայր | Միջագետք, Իրաք |
Քաղաքացիութիւն | Հին Հռոմ[3] |
Երկեր/Գլխաւոր գործ | Account of the campaign against the Nardini?, Misopogon?, Cesars? եւ Account of the battle of Strasburg? |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, փիլիսոփայ |
Վարած պաշտօններ | Հռոմի կայսր[3], Հին հռոմէացի ծերակուտական, Հին հռոմէական քաղաքական գործիչ, Կեսար?, Augustus?, Tribunicia potestas?, հիւպատոս, հիւպատոս, հիւպատոս եւ հիւպատոս |
Ամուսին | Helena? |
Ծնողներ | հայր՝ Julius Constantius?, մայր՝ Basilina? |
Երեխաներ | Flavius? |
Ծնած է Կոսդանդնուպոլիսի մէջ, Կոսդանդիանոս Մեծ կայսեր եղբոր՝ Յուլիոս Կոսդանցիոսի որդին է։ Հօր մահէն յետոյ դաստիարակուած է եպիսկոպոս Եվսեբիոս Նիկոմեդացի կողմէն։ 339 թուականին ուսումնասիրած է հունական փիլիսոփայութիւն Մարդոնիոսի ղեկավարութեամբ, որ արթնացրած է անոր մէջ սէրն առ հելլենական աշխարհայացքը։ 344-45 թթ. ապրած է Նիկոմեդիայի մէջ, ուրտեղ ծանօթացած է նշանաւոր հռետոր Լիբանիոսի հետ, որ հեթանոսական կրօնի եւ աւանդոյթներու ջերմեռանդ ջատագով էր։ 351-52 թթ. Պերգամոսի եւ Եփեսոսի մէջ բնակուելու ժամանակ ուսումնասիրած է նորպլատօնականութիւն փիլիսոփայ Մաքսիմոս Եփեսացի մօտ։ 352-54 թթ. Յուլիանոսը կրկին անցկացրած է Նիկոմեդիայի մէջ՝ խորացնելով իր գիտելիքները նորպլատօնական ուսմունքի մէջ։ 355 թ. մեկնած է ուսանելու Աթենք նոյն հռետորական դպրոց, ուրտեղ այդ ժամանակ կը սորվէին Գրիգոր Աստուածաբանը եւ Բարսէղ Կեսարացին։
355 թ. Կոստանցիոս Բ. կայսրը կը հռչակուի Յուլիանոսին իր աթոռակէն' կնութեան տալով անոր իր քրոջը։ Յուլիանոսն կ'ուղարկուի պաշտպանելու Գերմանիայի հետ սահմանակից հռոմէական նահանգները։ Մինչեւ 360 թ. վարած շարք մը պատերազմներու մէջ Յուլիանոսին կը յաջողի հետ մղած գերմանական ցեղերու բոլոր յարձակումները եւ առժամանակ խաղաղեցնել սահմանը։ Կոսդանցիոսը, երկիւղելով Յուլիանոսի յաջողութիւններէն, 361 թ. պահանջած է իրմէ իրեն ուղարկած իր ենթակայութեան տակ գտնուող զորքերու մասը մը։ Սակայն Յուլիանոսի լեգեոնները հրաժարած են ենթարկուած այդ հրամանին եւ հռչակած են անոր կայսր։ Քաղաքացիական պատերազմը կասեցուած է միայն Կոսդանցիոսի անսպասելի մահով (նոյեմբեր 3 361 թ.ին)։
Ստանձնելով միանձնիայ կառավարումը՝ Յուլիանոսը շարք մը հրովարտակներով հայտարարած է կրօնական հանդուրժողականութիւն եւ վերականգնած հեթանոսական ծէսերը։ Չեղեալ հայտարարված են հեթանոսական կրօնի եւ ծէսերու դէմ նախորդ կայսրերու կողմէ ընդունուած բոլոր հրովարտակները։ Յուլիանոսը չի հալածէր քրիստոնիաներուն, սակայն պայքարած է քրիստոնէութեան դէմ՝ արգելելով կրօնաւորներուն դասավանդել եւ ձգտելով ստեղծել ուժեղ հեթանոսական եկեղեցի քրիստոնիա եկեղեցի օրինակով։
Իր իշխանութեան առաջին օրէն ստիպուած եղած է շարունակել Սասանեան Պարսկաստանի դէմ պատերազմի պատրաստութիւնները։ Արշավանքը մեկնարկած է 363 թ. գարնանը։ Յուլիանոսի գլխաւորութեամբ հռոմէական զորքն անցած է Եփրատը եւ շարք մը ճակատամարտեր ջախջախած պարսիկներուն՝ հասնելով մինչեւ Տիզբոն։ Ոգեւորուած լինելով այդ յաջողութիւններէն՝ Յուլիանոսը զորքով անցած է Տիգրիսը եւ հրամայած հրկիզել գէտի վրա կանգնած հռոմեական նավատորմը, որպեսզի զորքի մեջ առավել ուժեղացնի հաղթելու ձգտումը։ Սակայն քանի որ հռոմեացիները ծանոթ չէին տեղանքին, պարսիկներին հաջողվել է կտրել Հուլիանոսին սննդի եւ ջրի պաշարներից, ինչի հետեւանքով Հուլիանոսը ստիպված է եղել նահանջել հյուսիս։ Պարսկական զորքերը հետապնդել են նահանջող հռոմեական զորքին՝ հյուծելով նրան անսպասելի գիշերային հարձակումներով։ 363 թ. հունիսի 26-ին Մարանգայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Հուլիանոսը վերքեր է ստացել, որոնցից եւ նույն օրը մահացել է։ Ըստ ավանդության մահից առաջ նա բացականչել է. «Դու հաղթեցիր, Հալիլեացի»՝ այդ խոսքերով ակնարկելով քրիստոնեության դեմ իր պայքարի պարտությունը։
Թաղուած է Կիլիկիայի Տարսօն քաղաքին մէջ, յետագային վերաթաղուած Կոսդանդնուպոլիսին մէջ։
Աղբիւրներ
Խմբագրել- Античные писатели, словарь, СПб, 1999.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Гревс И. М. Юлиан, Флавий Клавдий // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 333–341.
- ↑ Юлиан // Большая энциклопедия / խմբ. Ս. Յուժակով — Սեն Փեթերսպուրկ: Editorial Illustration, 1905. — հատոր 20. — է. 700.
- ↑ 3,0 3,1 Юлиан Отступник // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.