«Նոր պատգամ», գրական-գեղարուեստական ամսագիր։

Նոր Պատգամ
Տեսակ պարբերաթերթ
Լեզու հայերէն
Խմբագիր Մարգար Ղարաբէգեան
Հիմնադրուած է 1924

Պատմութիւն

Խմբագրել

Լոյս տեսած է 1924-1925 թուականներուն Թեհրանի մէջ։ Խմբագիրը եղած է Մարգար Ղարաբեգեանը (Դեւ)[1]։

Պարբերականը ընթերցողին ծանօթացուցած է ժամանակի գրական անցուդարձին, ներկայացուցած իրանահայ երիտասարդ ստեղծագործողներուն, տեղեկութիւններ հաղորդած ՀԽՍՀ տնտեսութեան եւ հասարակական կեանքի վերաբերեալ, արտատպած նիւթեր սփիւռքահայ թերթերէն։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1982։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։