Շէյ Միչըլ, (10 Ապրիլ 1987(1987-04-10), Միսիսոգա, Օնթարիօ, Քանատա, ծնած է 10 Ապրիլ) Ան քանատացի դերասանուհի եւ գեղեցկուհի է, ճանչցուած իր գլխաւոր դերով Pretty Little Liars հեռուստաշարին մէջ, որպէս էմիլի Ֆիլտզ:

Շէյ Միչըլ
Ծնած է 10 Ապրիլ 1987(1987-04-10) (36 տարեկան)
Ծննդավայր Միսիսոգա, Օնթարիօ, Քանատա
Քաղաքացիութիւն  Քանատա
Ուսումնավայր Rockridge Secondary School?
Երկեր/Գլխաւոր գործ Հմայիչ խաբեբաները?, Դու?, Dollface?, Անտանելի տիկնայք? եւ The Possession of Hannah Grace?
Մասնագիտութիւն դերասանուհի, մարդապատկեր, յություբեր, կինոդերասանուհի, ձեռնարկատէր
Երեխաներ Atlas Babel? եւ Rome Babel?
Կայքէջ shaymitchell.com

Կենսագրութիւն Խմբագրել

 
Շէյը 2011 թուականին:

Շէյ Միչըլը ծնած է Թորոնթօ, Քանատայի մէջ[1], 1987 թուականին[2]: Անոր հայրը, Մարքը, ունի Իրլանտական արմատներ իսկ մայրը, Կարսիան՝ Ֆիլիփինական[3]: Փոքր տարիքէն, Շէյը հետաքրքրութիւն ցուցաբերած է արուեստի ու դերասանութեան մասնագիտութեան հանդէպ եւ 7 տարեկանին յաճախած է պարի դասընթացնքներ ու կատարած է բազմաթիւ համերգներ[4]:

Գործընթացք Խմբագրել

Շէյ իր պատանեկան տարիքին արդէն կատարած էր բազմաթիւ նկարահանումներ տարբեր ընկերութիւններու համար, եւ այս իր գործընթացքով ճամբորդած էր տարբեր երկիրներ, օրինակ՝ Հոնկ Քոնկ եւ Պարսելոնա[5]: Ետքը ան կը վերադառնայ Թորոնթօ որպէսզի հետեւի դերասանութեան մասնագիտութեան:

Դեկտեմբեր 2009 թուականին ան ABC Family-ին կողմէ որոշուեցաւ որ կատարէ Էմիլի Ֆիլտզին կերպարը Pretty Little Liars հեռուստաշարին մէջ։ Սկիզբը, Շէյը որոշած էր կատարել Սփենսըր Հէյսթինկզին[6] կերպարը (ուրիշ գլխաւոր կերպար մը), բայց այդ դերը կատարեց Թրոյան Պելառիսիոն[7]:

Pretty Little Liars հեռուստաշարը կը բաղկանայ 7 բաժիններէ (վերջին բաժինը պիտի հրատարակուի 2017 թուականին): Հեռուստաշարին քննադատումները խառնուրդ են լաւի եւ վատի միջեւ[7]:

Դերեր Խմբագրել

Ֆիլմեր Խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2013 Immediately Afterlife Մարիսսա Կարճ ֆիլմ
2016 Dreamland Նիքոլ
2016 Mother's Day Թինա

Հեռուստաշեր Խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2009 Degrassi: The Next Generation Գեղեցկուհի Դրուագ: "Up Where We Belong"
2010–2017 Pretty Little Liars Էմիլի Ֆիլտզ Գլխաւոր դեր
2010 Aaron Stone Իռինա Ուեպըր 4 դրուագներ
2010 Rookie Blue Աղջիկ մը Դրուագ: "Mercury Retrograde"
2012 Punk'd Herself Episode: "Heather Morris"
2015 Project Runway Որպէս ինքզինք 13-րդ բաժին, 12-րդ դրուագ: "Fashion Week: Who's in and Who's out"
2016 Live! With Kelly and Michael Հիւր

Երգերու մասնակցութիւնը Խմբագրել

Տարի Երաժիշտ Վերնագիր
2009 Շան Փօլ "Hold My Hand"
2016 Նիք Ճոնաս "Under You"

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Hudson Kathryn (June 4, 2013)։ «ELLE Canada interview: Shay Mitchell»։ ELLE Canada։ արտագրուած է՝ August 16, 2016 
  2. Tomada Nathalie (January 7, 2013)։ «The Filipino in Shay Mitchell»։ The Philippine Star։ արտագրուած է՝ January 8, 2014 
  3. Tibajia Chonx (March 13, 2013)։ «Pretty Shay Mitchell is no little liar»։ The Philippine Star։ արտագրուած է՝ January 8, 2014 
  4. «Shay Mitchell»։ shaymitchell.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ May 30, 2015-ին։ արտագրուած է՝ September 8, 2014 
  5. «Shay Mitchell Bio»։ kidzworld։ արտագրուած է՝ October 3, 2013 
  6. «Emily Fields played by Shay Mitchell»։ abcfamily.go.com։ արտագրուած է՝ October 3, 2013 
  7. 7,0 7,1 «Tuesday Cable: Justified Finale & Law & Order:CI Flat, Plus Deadliest Catch, The Hills, WWE NXT»։ Tvbythenumbers.zap2it.com։ June 9, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ June 7, 2015-ին։ արտագրուած է՝ September 4, 2013