Պրայի Այբուբենը

Պրայի Այբուբենը, (ֆրանսերէն՝ Braille) տեսողութեան հարցեր ունեցող մարդոց համար նախատեսուած ուռուցիկ-կէտային համակարգ մըն է, որ 1824-ին ստեղծած է ֆրանսացի Լուի Պրայ (ֆրանսերէն՝ Louis Braille)` 15 տարեկանին։ Լուի Պրայ կօշկակարի զաւակ էր եւ տեսողութիւնը կորսնցուցած էր երեք տարեկանին։

Պրայի Այբուբենը կը կարդացուի ցուցամատը նշաններուն վրայէն սահեցնելով։
Պրայով գրուած գինիի շիշի պիտակ։
Լուի Պրայի կիսանդրին, իր ծննդավայրին մէջ։

Գրութեան Եղանակը

Խմբագրել

Պրայի գիրերը պատկերելու համար կը կիրարկուին վեց կէտանի բջիջներ։

Կէտերուն ուռուցիկութիւն կը տրուի թուղթին հակառակ կողմէն։ 0,5 մմ բարձրութիւնը շօշափելով, կարելի է կէտերը զգալ։ Կէտերուն հեռաւորութիւնը շուրջ 2,5 մմ է, բջիջներունը` հորիզոնական ուղղութեամբ՝ 3,75, ուղղաձիգ ուղղութեամբ՝ 5 մմ։

Լատինական Տառեր

Խմբագրել
  • Առաջին a-j տասը տառերը կը պատկերեն վերին չորս կէտերու միջոցով (նշուած են սեւ գոյնով)։
  • Երկրորդ շարքի k-t տառերուն երկրորդ տասնեակն է, որոնք կը ստացուին համապատասխան բջիջին ներսը՝ մէկական կէտ (նշուած են կարմիր գոյնով) աւելցնելով։
  • Երրորդ շարքի առաջին u-y հինգ տառերը կը ստացուին առաջին շարքի համապատասխան բջիջներուն մէջ՝ վարէն երկուքական կէտ (նշուած են կանաչ գոյնով) աւելցնելով։
  • w-ն կը ստացուի բջիջի երրորդ տողին աջէն մէկ կէտ (նշուած է բոսոր գոյնով) աւելցնելով։
10 թուանշանի միջոցով 26 լատինական տառերու ստացումը
                   
a/1 b/2 c/3 d/4 e/5 f/6 g/7 h/8 i/9 j/0
                   
k l m n o p q r s t
           
u v x y z w

Աւանդական վեցկէտանի Պրայը ունի 26=64 տարբեր նշաններ[1]։ Անոնք օգտագործելով կը ստացուին ինչպէս տարբեր այբուբեններու տառերը, այնպէս ալ թուանշանները, կէտադրական նշանները. անգլերէնին մէջ նաեւ՝ առանձին բառեր եւ տառերու համադրութիւններ։

Հայկական Այբուբենին Տառերը

Խմբագրել
                       
Թուանշաններ 1 2 3 4 5 6 7 8 9 0
Հայերէն Ա Պ Ջ Տ Է Ֆ Կ Հ Ի Ճ
Անգլերէն A B C D E F G H I J
                       
Հայերէն Ք Լ Մ Ն Օ Բ Գ Ր Ս Թ Ծ Ժ
Անգլերէն K L M N O P Q R S T st
                     
Հայերէն Ը Վ Խ Ե Զ Ց Ձ
Անգլերէն U V X Y Z and for of the with
                   
Հայերէն Չ Ղ Շ Դ Յ Փ Ռ Ո Ւ
Անգլերէն ch gh sh th wh ed er ou ow W
                       
Հայերէն `
(բութ)
-
(տողա-
դարձ)
:
(վերջա-
կէտ)
՞
(հարցի
նշան)
Անգլերէն ,
-aa-
;
-bb-
։
-cc-

-dd-

en
!
-ff-
()
-gg-
?
"

in

"

Պրայի Այբուբենին Գրամեքենան

Խմբագրել

Պրայի Այբուբենին գրամեքենան վեց ստեղներով գրամեքենայ մըն է, որ առիթ կ'ընծայէ օգտագործողին գրելու պրէյլեան տառատեսակով, սովորական տպագիր էջի մը վրայ[2]:

Առաջին պրէյլեան գրամեքենան, որ մեծ ընդունելութիւն գտած է, յօրինած է Ֆրենք Հէյվըն Հոլը (Իլինոյսի կոյրերու դպրոցի տեսուչ) եւ զայն հանրութեան ներկայացուցած՝ 1892-ին[3]:

Յիշատակութիւն

Խմբագրել

Ամէն տարի, 4 Յունուարին միջազգային մակարդակով կը նշուի Պրայի Այբուբենին համաշխարհային օրը՝ ի յիշատակ Լուի Պրայի ծննդեան եւ անոր կատարած ջանքերուն: Թէեւ միջոցառումը պետական ​​տօն չի համարուիր, սակայն 2019-էն սկսեալ ՄԱԿ-ի կողմէ ճանչցուած է իբրեւ տօնակատարութեան պաշտօնական օր[4]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Louis Braille and the Braille System»։ արտագրուած է՝ August 16, 2018 
  2. «Պրէյլի Այբուբենին Գրամեքենան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-10-28-ին։ արտագրուած է՝ 2022-07-28 
  3. Գրամեքենային Պատմութիւնը
  4. Պրէյլի Միջազգային Օր