Ռուբէն Մաթէոսեան
Ռուբէն Մացակ Մաթէոսեան, 12 Յունուար 1941, Սպիտակ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն, հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արդիստ (1978 թուական), փրոֆեսոր (1996 թուական)։ 1998 թուականին արժանացած է Մովսէս Խորենացի շքանշանին։
Ռուբէն Մաթէոսեան | |
---|---|
Background information |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 12 Յունուար 1941-ին, Սպիտակ։ 1967 թուականին աւարտած է Երեւանի Երաժշտանոցը։ 1961-1992 թուականներուն հանդէս եկած է իբրեւ Հայաստանի Հանրապետութեան հեռուստառատիոպետկոմի Արամ Մերանգուլեանի անուան ժողովրդական գործիքներու անսամպլի մենակատար, իսկ 1996 թուականէն սկսեալ՝ նոյն անսամպլին գեղարուեստական ղեկավար։
1992-1996 թուականներուն եղած է «Աստղեր» անսամպլի գեղարուեստական ղեկավարն ու մենակատարը։
1986 թուականէն կը դասաւանդէ Երեւանի էսդրատային եւ ճազային արուեստի քոլէճին մէջ, 1990 թուականէն՝ Երեւանի Երաժշտանոցին մէջ։
Ռուբէն Մաթէոսեան 1999 թուականէն սկսեալ Հայ երգարուեստի միութեան նախագահն է։
Շերամի երգերու լաւագոյն կատարողներու հանրապետական մրցոյթի 1-ին մրցանակակիր է (1961, Երեւան)։
Երգացանկ
ԽմբագրելՌուբէն Մաթէոսեանի երգացանկը կը պարունակէ հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ երգահաններու երգերը։ Անոր լաւագոյն կատարումներէն են՝ «Հորովել», Շերամի «Պարտէզում Վարդ Էր Բացուած», «Դու Իմ Մուսան Ես», Ջիւանիի «Ձախորդ Օրերը», Առնօ Պապաջանեանի «Չքնաղ Երազ», Ալեքսէյ Հէքիմեանի «Բարի Արագիլ» եւ այլն[1]։
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելՌուբէն Մաթէոսեան նկարահանուած է շարք մը ֆիլմերու մէջ.
- Եռանկիւնի, 1967, գեղ. ֆիլմ
- Սայեաթ-Նովա, 1963, վաւերագրական ֆիլմ
- Ով կոտրեց ձայնասկաւառակը, 1971, վաւերագրական հեռուստաֆիլմ
- Մեր բակը, 1996
Պարգեւներ եւ կոչումներ
Խմբագրել- ՀԽՍՀ Ժողովրդական Արդիստ (1978)
- Մովսէս Խորենացիի Շքանշան
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի Շքանշան (2011)[2]
- Երեւանի Պատուաւոր Քաղաքացի (2015)[3]
- Պատուոյ Շքանշան, 2016
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-10-30-ին։ արտագրուած է՝ 2018-10-25
- ↑ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին[permanent dead link]
- ↑ «Արթուր Աբրահամը, Ռայիսա Մկրտիչեանը, Ռուբէն Մաթէոսեանը՝ Երեւանի պատուաւոր քաղաքացի»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-06-ին։ արտագրուած է՝ 2018-10-25