Սաապ JAS 39 Կրիփէն
Saab JAS 39 Gripen՝ շուէտական չորրորդ սերունդի կործանիչ, որ մշակած է Saab Ավիոնիքս ընկերութիւնը:
Անունը
ԽմբագրելJAS-ը կը վերծանուի որպէս՝ Jakt Attack Spaning՝ կործանիչ, գրոհային, խուզարկու:
Պատմութիւն
ԽմբագրելԲազմանպատակային Gripen կործանիչը 1980-ականներու կէսերուն ստեղծուեր է իր երկրի պաշտպանութեան համար: Ֆինանսաւորումն սկսած է 1980 թուականին, 1982-ին Շուէտի կառավարութիւնը որոշում մը ընդունած է JAS-39 անունով կործանիչի ստեղծման ծրագիր ծաւալելու: 1985 թուականին շարժիչի փորձարկումներն սկսած են, 26 Ապրիլ 1987-ին կատարուեցաւ առաջին փորձնական կործանիչի դուրսբերումը եւ 1988 թուականի Դեկտեմբեր 9-ին Կրիփէնն առաջին անգամ ելաւ օդ:
Ստեղծման ծրագրի բոլոր աշխատանքները 1996 թուականի վերջին աւարտուած են, այդ ատենը փործարկումներուն մէջ ներգրաւուած վեց նաւերը 1800-էն աւելի թռիչք կատարած են, 2300 ժամ օդին մէջ գտնուելով:
Շահագործողներ
Խմբագրել1997 թուականէն Շուէտի օդոյժերու սպառազինութեան մէջ է: 2011-ի դրութեամբ Հունկարիոյ, Չեխիոյ, ՀԱՀ-ի եւ Թայլանտի օդոյժերը կը շահագործեն: Նաեւ մեկ երկտեղանի JAS 39D կ'օգտագործէ անգլիական Empire Test Pilots’ School (ETPS) օդագնացութեան դպրոցը՝ իր փորձարկող օդաչուներու կատարելագործման համար:[1]
31 Հոկտեմբեր 2018-ին Շուէտ առաջարկած է[2][3] Հայաստանին մատակարարել JAS-39 Gripen կործանիչներ
2016-ի դրութեամբ շահագործման մէջ է 158 մեքենա[4]
Կաղապար:Country data Թաիլանդ Թայլանտի թագաւորական օդոյժը ունի ութ JAS 39C եւ չորս JAS 39D 2016-ի դրութեամբ:[4]
Բրազիլիա Պրազիլի օդոյժը 36 Կրիփէն պատուիրած է
Կաղապար:Country data Հարավային Աֆրիկա Հարաւային Ափրիկէի օդոյժը 26 օդանաւ Առաջին առաքումը կատարուեցաւ 30 Ապրիլին 2008-ի:[5][6]
Հունգարիա Հունկարիոյ օդոյժը կը շահագործէ 14 Կրիփէն[7]
Կաղապար:Country data Շվեդիա Շուէտի օդոյժը կը շահագործէ 74 C եւ 24 D եւ պատուիրած է 60 E:[4] Անիկա սկզբնապէս 204 օդանաւ պատուիրած է, որոնցմէ 28-ը վարձակալած են Չեխիան եւ Հունկարիան:[8]
Կաղապար:Country data Չեխիա Չեխիոյ օդոյժը ունի վարձած 14 Կրիփէն
Մեծ Բրիտանիա Օդաչուներու Փորձարկման Թագաւորական Դպրոցը Մարզումներու համար կ'օգտագործէ Կրիփէններ:[9]
Պատահարներ
Խմբագրել1989 թուականին փորձարկումին ատենը օդանաւը կատարեցաւ անյաջող վայրէջք:[10]
Բնութագրական Տուեալներ
ԽմբագրելJAS 39C-ի եւ JAS 39D-ի համար
- Անձնակազմ 1 (2) մարդ
- Երկարութիւն՝ 14.1 (14,8) մ[11]
- Թեւերու բացուածք՝ 8.4 մ
- Բարձրութիւն՝ 4.5 մ
- Թեւի մակերես՝ 30 մ²
- Դատարկի զանգուած՝ 6800 (7100) քկ
- Մեկնարկի նորմալ զանգուածը՝ 8500 քկ
- Մեկնարկի առաւելագոյն զանգուած՝ 14 000 քկ
- Օգտակար բեռնուածքի զանգուած՝ 5300 քկ
- Տարողութիւններու վառելիքի զանգուած՝ 2000 քկ
- Շարժիչ՝ Վոլվոյ Աէրոյ RM12
- Ֆորսաժային քարշ՝ 1×8160 քիլոկրամ-ոյժ[12]
Թռիչքի բնութագրեր
Խմբագրել- Մեծ բարձրութեան առաւելագոյն արագութիւն՝ ~ 2200 քմ/ժ (Մախի թիւը՝ M=2,0)
- Մարտական շառաւիղ՝ 800 քմ
- Գործնական առաստաղ՝ 15 240 մ[13]
- Բարձրացման արագութիւն՝ 255 մ/եկվ
- Թեւին վրայ ճնշումը՝ 283 քկ/մ²
Զինում
Խմբագրել- Թնդանոթային 1 × 27-մմ Mauser BK27 (մարտական պահուստը՝ 120 արկ)
- Հրթիռներ
- օդ-օդ՝
- 6 × Rb.74 (AIM-9) կամ Rb 98 (IRIS-T)
- 4 × Rb.99 (AIM-120) կամ MICA
- 4 × Rb.71 (Skyflash) կամ Meteor
- օդ-ցամաք
- 4 × Rb.75
- 2 × KEPD-350
- 2 × Rbs.15F (նաւակործան հրթիռ)
- օդ-օդ՝
- Ռումբեր՝
- 4 × GBU-12 Paveway II
- 2 × Bombkapsel 90 (քասեթային)
- 8 × Mark 82
Ծանoթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Gripen for Empire Test Pilots' School» (անգլերէն)
- ↑ Եռագոյն.com Շուէտ Առաջարկած է Հայաստանին Մատակարարել JAS-39 Gripen Կործանիչներ
- ↑ Թերթ.am ՊՆ-ը շուէտական Gripen կործանիչներ ձեռք բերելու որոշում չունի. Դաւիթ Տոնոյեան Archived 2019-04-07 at the Wayback Machine.
- ↑ 4,0 4,1 4,2 «World Air Forces»։ Flight Global։ 2016
- ↑ Hoyle Craig (8 May 2008)։ «South Africa fields first Gripen fighter»։ Flightglobal։ արտագրուած է՝ 17 December 2013
- ↑ Flanagan, Louise (4 September 2013), «SAAF jets aren't in storage, says general», IOL (ZA), http://www.iol.co.za/news/politics/saaf-jets-aren-t-in-storage-says-general-1.1572829.
- ↑ «Honvedelem»։ HU։ 2017։ արտագրուած է՝ 13 February 2017
- ↑ Hoyle Craig (7 September 2007)։ «Gripen enhancements escape Swedish cutbacks»։ Flightglobal։ Reed Business Information։ արխիւացուած բնօրինակէն 17 December 2013-ին։ արտագրուած է՝ 17 December 2013
- ↑ «Saab signs new agreement with UK's test pilots' school» (Press release)։ Saab։ 15 February 2008։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 July 2012-ին։ արտագրուած է՝ 3 November 2013
- ↑ Ground footage of the 1989 Gripen crash
- ↑ Բնութագրեր Archived 2013-10-30 at the Wayback Machine.
- ↑ Gripen — The wings of your nation — Technical Summary
- ↑ Specifications and performance data Archived 2012-01-28 at the Wayback Machine.