Սաղմոսաւան
Սաղմոսաւան, գիւղ Հայաստանի Հանրապետութեան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Սաղմոսաւան համայնքին մէջ։
Գիւղ | |
---|---|
Սաղմոսաւան | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Արագածոտնի մարզ |
Այլ անուանումներ | Սագմոսավան, Սագմոսավանք, Սաղմոսավանք |
Ազգային կազմ | Հայեր |
Նկարագրութիւն
ԽմբագրելՍաղմոսաւանը կը գտնուի Հայաստանի Հանրապետութեան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Սաղմոսաւան համայնքին մէջ։ Ճանչցուած է նաեւ Սագմոսաւան, Սագմոսավանք, Սաղմոսավանք[1]:
Գիւղը կը գտնուի Քասաղ գետի աջափնեայ կողմը, մարզի կեդրոնէն 8 քմ․ հիւսիս-արեւելք հեռաւորութեամբ, ծովի մակերեսէն 1620 մ․ բարձրութեամբ։ Հիմնադրուած է 1830-ական թուականներուն։
Բնակչութիւն
ԽմբագրելՍաղմոսաւանի բնակչութեան նախնիները գաղթած են Պարսկահայաստանէն։
Սաղմոսաւանի ազգաբնակչութեան փոփոխութիւնը
Տարի | 1831 | 1873 | 1886 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 131 | 166 | 238 | 155 | 194 | 133 | 78 | 87 | 198 | 219 |
Տնտեսութիւն
ԽմբագրելԲնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, այգեգործութեամբ, պտղաբուծութեամբ, հացահատիկի եւ սննդաբոյսերու մշակումով։
Պատմական վայրեր
ԽմբագրելԳիւղին մէջ կը գտնուի Սաղմոսավանքի համալիրը, որուն մէկ մասը կառուցուած է 1215 թուականին Վաչէ Վաչուտեան իշխանի եւ անոր տիկնոջ՝ Մամախաթունի կողմէ[2]։ Գիւղին մէջ կը գտնուի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի անապատը (13-14-րդ), Սուրբ Աստուածածին (1225) եւ Սուրբ Սիոն (1215) եկեղեցիները։
Պատկերասրահ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- ↑ Ս.Յ. Յարութիւնեան (2003)։ Հայաստանի Հանրապետութեան Վարչատարածքային բաժանումը (01.01.2003)։ Երեւան: «Տիգրան Մեծ» հրատարակչութիւն։ ISBN 9994100009
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերայայտնաբերել Հայաստանը ուղեցոյց (անգլերէն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ հրտրկթն․)։ Հայաստան: Մատիտ։ էջ 51։ ISBN 9994101218