Սարգիս Ճէպէճեան
Սարգիս Ճեպեճեան (1864[1], Եոզղատի գաւառ[1] - 1920[1], Հաճըն, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1]), հայ ռազմական գործիչ։
Սարգիս Ճէպէճեան | |
---|---|
Ծնած է | 1864[1] |
Ծննդավայր | Եոզղատի գաւառ[1] |
Մահացած է | 1920[1] |
Մահուան վայր | Հաճըն, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Մասնագիտութիւն | ֆետայի |
Հաճընի 1920 թուականի ինքնապաշտպանական մարտերուն (տես Հաճընի հերոսամարտ 1920) մասնակից եւ հրամանատար։ 1914 թուականի վերջը զօրակոչուած է թրքական բանակ եւ ուղարկուած Կովկասեան ռազմաճակատ։ Երբ սկսած են հայ զինուորներու նկատմամբ թրքական հալածանքներն ու անոնց զանգուածային բնաջնջումը, Ճէպէճեանը փախած է բանակէն եւ անցած ռազմաճակատի գիծը։ 1918 թուականին մտած է Անդրանիկի կամաւորական ջոկատին մէջ եւ մասնակցած՝ բազմաթիւ մարտերու։ 1919 թուականի սկիզբը մեկնած է Կ․ Պոլիս, հոնկէ՝ Կիլիկիա։ 1920 թուականին նշանակուած է Հաճընի ինքնապաշտպանութեան ուժերու հրամանատար։ 1920 թուականի մարտին քեմալական 20 հազար զօրքերը պաշարած են Հաճընը։ Անհաւասար մարտի մէջ Ճէպէճեանը ծանր վիրարաւորուած է եւ խուսափելով գերի բռնուելէն, վերջին գնդակով ինքնասպան եղած։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.