Բացել գլխավոր ցանկը

Սեպուհ Ութուճեան (1840, Կ. Պոլիս - 1934, Կ. Պոլիս), հայ բժիշկ, արեւադարձային վարակիչ հիւանդութիւններու մեծ մասնագէտ։

Picto infobox med.png
Սեպուհ Ութուճեան
Ծնած է 1840
Ծննդավայր Կ. Պոլիս
Վախճանած է 1934
Վախճանի վայր Կ. Պոլիս
Ազգութիուն Հայ
Կրթութիուն Կ. Պոլ­սոյ Օս­մա­նեան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտութիուն Բժիշկ
Կոչում Մի­րա­լա (փոխգն­դա­պետ)
Աշխատավայր Կ. Պոլ­սոյ Հայ­տար­փա­շա­յի զին­ուո­րա­կան հի­ւան­դա­նո­ց
Պաշտոն Գլխա­ւոր բժիշկ

ԿենսագրութիւնԽմբագրել

Ծնած է 1840 թուականին Կ. Պոլսոյ Սամաթիա թաղամասին մէջ։ Նախնական կրթութիւնն ստացած է ծննդավայրին մէջ։ 1859-64 թուականներուն սորված է Կ. Պոլսի Օսմանեան կայսերական բժշկական վարժարանէն ներս՝ աւարտելով ստացած է հրամանատարի աստիճան։

1864-95 թուականներուն՝ Եմէնի եւ Արաբիոյ մէջ գտնուող, Օսմանեեան բանակին մէջ իբրեւ բժիշկ ծառայած է՝ հրամանատարի աստիճանով։ 1895 թուականին կառավարիչի զինուորական աստիճանով ծառայած է Լիպիոյ Տրիպոլիս քաղաքին մէջ։ 1908 թուականին Կ. Պոլսոյ Հայտարփաշայի զինուորական հիւանդանոցի գլխաւոր բժիշկ եզած է՝ միրալայի (փոխգնդապետ) աստիճանով։

1915 թուականին՝ Հայկական ցեղասպանութեան ընթացքին, Էնվեր փաշայի հրամանով հեռացուած է ծառայութենէն եւ թոշակի ուղարկուած է։ Եղած է արեւադարձային վարակիչ հիւանդութիւններու մեծ մասնագէտ։

Մահացած է 1934 թուականին Կ. Պոլսոյ մէջ՝ 94 տարեկան հասակին, թաղուած՝ Կ. Պոլսոյ Պաղլարպաշըի հայկական գերեզմանատան մէջ։

ԳրականութիւնԽմբագրել

  • Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։

ԱղբիւրներԽմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։