Սուրբ Յովհաննէս Եկեղեցի (Մեղրիի վանք)
Սուրբ Յովհաննէս եկեղեցի (Մեղրիի վանք), Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի Մեղրի քաղաքին մէջ։ Կ՝ընդգրկէ Մեղրիի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ։
Պատմութիւն
ԽմբագրելXVII դարուն կառուցուած Սուրբ Յովհաննէս եկեղեցին կը դասուի գմբեթաւոր եկեղեցիներու շարքը։ Կը գտնուի Մեղրի քաղաքի հիւսիսային բարձրադիր մասին մէջ։ Քառամոյթ, գմբեթաւոր, բազիլիկ կառոյց է։ Եկեղեցին կառուցուած է տեղական բազալտէ քարէն, իսկ գմբեթը աղիւսաշեն է։ Արեւմուտքէն արեւելք ձգուած ուղղանկիւն դահլիճը երկու զոյգ մոյթերով բաժանուած է երեք նաւերու։ Գնդաձեւ գմբեթը տեղադրուած է աղոթասրահի կեդրոնին մէջ։ Թմբուկը ներսէն գլանաձեւ է, դուրսէն բազմանկիւն՝ 12 նիստով։ Միակ մուտքը արեւմտեան կողմէն է։ Եկեղեցւոյ ներսը մշակուած է աղիւսէ տեգորաթիւ որմնակամարներով։ Խորշերն ու որմնակամարները ունին շեշտուած սլաքաձեւութիւն։ Եկեղեցիին արեւմտեան կողմէն կից է ուղղանկիւն հատակագիծով, կիսաշրջանաձեւ թաղով, եռակամար բաց սրահը (այժմ՝ աւերակ)[1]։ )։
Գրականութիւն
ԽմբագրելՊատկերասրահ
Խմբագրել-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի
-
Մեղրու Փոքր թաղի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու որմնանկարներից
-
Մեղրու Փոքր թաղի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանը
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ որմնանկարներէն
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ առաստաղը
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ պատի որմնանկարներէն
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ պատի որմնանկարներէն
-
Մեղրիի Փոքր թաղի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ խորանը
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-12-26-ին։ արտագրուած է՝ 2015-08-21