«Աստրախան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
=== Հայ գաղթօջախ ===
Աստրախանի հայ գաղութը ձեւաւորուած է XVII դ. սկզբին։ Ռուսաստան եկած հայ գաղթականները [[1625]]-ին հանգրուանած են Աստրախանին մէջ հիմնած հայկական իջեւանատանը։ [[Պետրոս I]] եւ իրեն յաջորդները, առեւտրին եւ արհեստներուն զարկ տալու նպատակով, հայերուն արտօնագրերով հրաւիրած են Աստրախան։ Հայ վաճառականութիւնը խոշոր դեր ունեցած է ռուս-իրանական եւ, յատկապէս, Ռուսաստանի վրայով կատարուող տարանցիկ առեւտրոին, որուն մէջ իրեն առեւտրական գործարքներու տեսակարար կշիռը կազմել է 50%-ից աւելին։ XVIII դ. Աստրախանը մետաքսի եւ բամբակի արդիւնաբերութեան համառուսական նշանակութիւն ունեցող կենտրոն էր։ Ջուլհակային ձեռնարկութիւնների 90% պատկանում էր հայ ձեռնարկատէրերին։ XVII դ. սկզբին հայերու թիւը այնտեղ եղած է մօտ 200, XVIII դ. սկզբին՝ մօտ 5000, XIX դ. վերջին՝ մօտ 7500, [[1911]]-ին՝ մօտ 10000 մարդ։ Իրենց ճնշող մեծամասնութիւնը բանուորներ ու արհեստաւորներ էին։ Հայերը պաշտօնապէս ազատուած են հարկերեն, օգտուել առեւտրա-արդիւնաբերական գործունէութեան, դաւանանքի ազատութեան եւ ներքին կեանքի տնօրինման արտօնութիւններեն։ [[1746]]-ին իրենք կըրցած են նոյնիսկ ստեղծել հայկական դատարան (Ռատհաուզ) եւ ղեկավարուել սեփական օրէնսգրքով: XIX ղ. սկզբեն, երբ Աստրախանը կորսընցուց իր նախկին տնտեսական կարեւոր դերը, ռուսական պետութիւնը հայերու արտօնութիւնները հետզհետէ սահմանափակեց, այնուհետեւ վերցուց։ Աստրախանը եղած է Ռուսաստանի հայկական թեմական կենտրոններեն՝ իր թեմակալ եպիսկոպոսով կամ արքեպիսկոպոսով։ Հայերն ունեցած են չորս եկեղեցի (Ս. Աստուածածին, Ս. Պողոս-պետրոս, Ս. Կ'ատարինէ, ԱՅ. Գրիգոր Լուսաւորիչ): [[1795]]-ին արքեպիսկոպոս Յովսէփ Արղութեանը Աստրախանին մէջ հիմնուած է հայկական տպարան։ XIX դ. սկզբին հիմնադրուած հայկական դպրոցները, մասնաւոր անձանց ու եկեղեցու միջոցներով, գոյատեւած են մինչեւ XX դ. 20-ական թթ.: Անոնցմէ նշանաւոր են Աղաբաբեան դպրոցը ([[1810]]), Աստրախանի հոգեւոր ուսումնարանը ([[1817]], ուսուցչութիւն ըրած են Գ. Պատկանեանը եւ Գ. Խուբեանը), Հայոց թեմական ([[1838]]), Հայկական ծխական ([[1851]]), Հայոց իգական ([[1870]]) եւ այլ դպրոցները։ կ'աստրախան են հրատարակուել «արեւելեան ծանուցմունքէ ([[1816]]), «լրաբերէ ([[1908]]-09), «մեր կ'եանքըէ ([[1910]]-12), «կարմիր բանուորէ ([[1919]]) հայկական լրագրերը: [[1918]]–20-ին Հայկական գործերու կոմիսարիատի Աստրախանի բաժանմունքի մշակոյթի բաժնին կից (վարիչ` Հ. Գիւլիքեխեան) գործած է գեղարուեստա-թատերական ստուդիայ (ղեկ. Վ. Վարդանեան), [[1925]]-ին՝ Հայկական թատրոն։ Աստրախանի հետ կապուած են XVIII - XIX դդ. հայ հասարակական, քաղաքական եւ մշակութային մէկ շարք գործիչներու կեանքն ու գործունէութիւնը (Յովսէփ Արղութեան, [[Եփրեմ ԱՅ Ձորագեղցի]], [[Գաբրիէլ Պատկանեան]], [[Յարութիւն Ալամդարեան]], [[Մարգար Խոջենցի]], [[Նադեժդայ Պապայեան]]):
 
== Բնակչութիւն ==
{{Wikidata/Population}}
 
== Ծանօթագրութիւններ ==
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Աստրախան» էջէն