Աստրախան
Աստրախան (ռուս.՝ Астрахань), քաղաք Ռուսաստանին մէջ, Աստրախանի մարզի վարչական կեդրոնը, գետային եւ ծովային նաւահանգիստ, երկաթուղային հանգոյց։ Կը գտնուի Վոլգայի տելթայի վերին մասին մէջ։ Բնակչութիւնը՝ 524 371 մարդ (1 Յունուար 2021)[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Աստրախան | |||||
ռուս.՝ Астрахань | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր |
![]() | ||||
Ներքին բաժանում | Q4258352?, Kirovsky City District?, Sovetsky City District? եւ Trusovsky district? | ||||
Քաղաքապետ | Ալենա Կուպանովա[2] եւ Օլեկ Փոլումորտվինով | ||||
Հիմնադրուած է՝ | 1558 | ||||
Տարածութիւն | 209 քմ² | ||||
ԲԾՄ | −25 մեթր | ||||
Բնակչութիւն | 524 371 մարդ (1 Յունուար 2021)[3] | ||||
Կը գտնուի ափին | Վոլկա | ||||
Ժամային գօտի | UTC+4։00, UTC+3։00, Մոսկուայի ժամ[4] եւ Սամարայի ժամ[4] | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 8512 (851) | ||||
Փոստային ցուցանիշ | 414000–414999 | ||||
Պարգեւներ | Հոկտեմբերեան Յեղափոխութեան շքանշան | ||||
Պաշտօնական կայքէջ | astrgorod.ru | ||||
Աստրախանը Վոլգա-կասպիական աւազանի ձկնորսութեան խոշորագոյն բազան եւ ձկնաւերամշակման արդիւնաբերութեան կեդրոնն է։ Աստրախանին մէջ կան մսի հաստատութիւն, կաթնամթերքներու եւ կաշուի գործարաններ, հրուշակեղէնի, մորթի-մուշտակեղէնի գործարաններ, ձկնարդիւնաբերութեան ու գետային փոխադրութեան սպասարկող նաւաշինարան, նաւանորոգման, մեքանիկական ձեռնարկութիւններ, ջերմաքարշերու նորոգման գործարան, ցանցագործական գործարան, փայտամշակման ու քիմիական արդիւնաբերութեան ձեռնարկութիւններ։
Աստրախանը ծովային եւ գետային նաւերու փոխաբեռնման կայան է (նաւթ, ձկնեղէն, անտառանիւթ, կերակրի աղ, հացահատիկ): Աստրախանի մեքենաշինութիւնն իր արտադրանքով գլխաւորապէս կը սպասարկէ ձկնարդիւնաբերութեան ձեռնարկութիւններուն եւ փոխադրութեան։
ՊատմութիւնԽմբագրել
Աստրախանը (որպէս Հաջի Թարխան) կը յիշատակուի XIII դարէն, իբրեւ թաթարական քաղաք Ոսկէ Յորդայի պետութեան մէջ։ Գտնուած է Վոլգայի աջ ափին, ցամաքային եւ ջրային առեւտրական ուղիներու խաչմերուկին մէջ, այժմեան Աստրախանէն (հիմնուած 1558-ին) մօտ 12 քմ. է հեռու, խազարական Իթիլ քաղաքի տեղը։ 1459–1556-ին Աստրախանի թաթարական խանութի կեդրոն էր։ Աստրախանին մէջ կ'ապրէին թաթարներ, պարսիկներ, հայեր, հրեաներ եւ այլն։ 1556-ին Իւան IV գրաւած է Աստրախանը եւ դարձուցած՝ ռուսական պետութեան սահմանային բերդ։ XVI - XIX դդ. Ռուսաստանի եւ Արեւելքի երկիրներուն միջեւ կատարուող առեւտուրի հիմնական կեդրոն էր։
Հայ գաղթօճախԽմբագրել
Աստրախանի հայ գաղութը ձեւաւորուած է XVII դ. սկզբին։ Ռուսաստան եկած հայ գաղթականները 1625-ին հանգրուանած են Աստրախանին մէջ, հիմնած հայկական իջեւանատունը։ Պետրոս I եւ իրեն յաջորդները, առեւտուրին եւ արհեստներուն զարկ տալու նպատակով, հայերուն արտօնագրերով հրաւիրած են Աստրախան։ Հայ վաճառականութիւնը խոշոր դեր ունեցած է ռուս-իրանական եւ, յատկապէս, Ռուսաստանի վրայով կատարուող տարանցիկ առեւտուրին, որուն մէջ իրեն առեւտրական գործարքներու տեսակարար կշիռը կազմած է 50%-ից աւելին։
XVIII դ. Աստրախանը մետաքսի եւ բամպակի արդիւնաբերութեան համառուսական նշանակութիւն ունեցող կեդրրոն էր։ Ջուլհակային ձեռնարկութիւններու 90% կը պատկանէր հայ ձեռնարկատէրերուն։ XVII դ. սկզբին հայերու թիւը այնտեղ եղած է մօտ 200, XVIII դ. սկզբին՝ մօտ 5000, XIX դ. վերջին՝ մօտ 7500, 1911-ին՝ մօտ 10000 մարդ։ Իրենց ճնշող մեծամասնութիւնը բանուորներ ու արհեստաւորներ էին։ Հայերը պաշտօնապէս ազատած են հարկերէն, օգտուած առեւտրա-արդիւնաբերական գործունէութենէն, դաւանանքի ազատութեան եւ ներքին կեանքի տնօրինման արտօնութիւններէն։
1746-ին իրենք կրցած են նոյնիսկ ստեղծել հայկական դատարան (Ռատհաուզ) եւ ղեկավարել սեփական օրէնսգրքով: XIX դ. սկզբէն, երբ Աստրախանը կորսնցուց իր նախկին տնտեսական կարեւոր դերը, ռուսական պետութիւնը հայերու արտօնութիւնները հետզհետէ սահմանափակեց, այնուհետեւ վերցուց։
Աստրախանը եղած է Ռուսաստանի հայկական թեմական կենդոններէն՝ իր թեմակալ եպիսկոպոսով կամ արքեպիսկոպոսով։ Հայերն ունեցած են չորս եկեղեցի (Ս. Աստուածածին, Ս. Պօղոս-Պետրոս, Ս. Կատարինէ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ):
1795-ին արքեպիսկոպոս Յովսէփ Արղութեանը Աստրախանին մէջ հիմնուած է հայկական տպարան։ XIX դ. սկզբին հիմնադրուած հայկական դպրոցները, մասնաւոր անձանց ու եկեղեցւոյ միջոցներով գոյատեւած են մինչեւ XX դ. 20-ական թ.: Անոնցմէ նշանաւոր են Աղապապեան դպրոցը (1810), Աստրախանի հոգեւոր ուսումնարանը (1817, ուսուցչութիւն ըրած են Գ. Պատկանեանը եւ Գ. Խուբեանը), Հայոց թեմական (1838), Հայկական ծխական (1851), Հայոց իգական (1870) եւ այլ դպրոցները։ Աստրախանի մէջ հրատարակուած են «Արեւելեան ծանուցմունք» (1816), «Լրաբեր» (1908-09), «Մեր կեանքը» (1910-12), «Կարմիր բանուոր» (1919) հայկական լրագիրները: 1918–20-ին Հայկական գործերու կոմիսարիան Աստրախանի բաժանմունքի մշակոյթի բաժնին կից (վարիչ` Հ. Գիւլիքեխեան) գործած է գեղարուեստա-թատերական սթուտիա (ղեկ. Վ. Վարդանեան), իսկ 1925-ին՝ Հայկական թատրոն։ Աստրախանի հետ կապուած են XVIII - XIX դդ. հայ հասարակական, քաղաքական եւ մշակութային մէկ շարք գործիչներու կեանքն ու գործունէութիւնը (Յովսէփ Արղութեան, Եփրեմ ԱՅ Ձորագեղցի, Գաբրիէլ Պատկանեան, Յարութիւն Ալամդարեան, Մարգար Խոջենցի, Նադեժտա Պապայեան):
ԲնակչութիւնԽմբագրել
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ http://www.gks.ru/free_doc/2016/oktmo/tom3_oktmo.rar
- ↑ http://astravolga.ru/astraxanskie-deputaty-utverdili-novogo-glavu-goroda/
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.citypopulation.de/en/russia/cities/southern/
- ↑ 4,0 4,1 (unspecified title) — 2016.
- ↑ https://web.archive.org/web/20170731141731/http://www.gks.ru/free_doc/doc_2017/bul_dr/mun_obr2017.rar
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Պետական վաճակագրության դաշնային ծառայություն.