«Ստեփան Զօրեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ Սեւան Դանիէլեան Մկրեան տեղափոխեց էջ Ստեփան Զօրեան-Ռոստոմը վերայղելով դէպի էջ Ստեփան Զօրեան: Սխալ անուանում
No edit summary
Տող 40.
 
1939-ին, որպէս տաղանդաւոր գրագէտ, Զօրեան Մոսկուայի մէջ պատուանշանի կ՛արաժանանայ:
 
== Ստեփան Զօրեան՝ իր մասին ==
{{քաղուածք|Պէտք է ասեմ, որ իմ մանկութիւնն ու պատանութիւնը հարուստ չէ բազմազան դէպքերով, արկածներով։ Շատերը կարծում են, թէ «Մի կեանքի պատմութեան» մէջ նկարագրուած բոլոր էփիսոտները բառացի վերաբերւում են ինձ, եւ դրա հիման վրայ կազմում են կենսագրութիւն։ Ի հարկ է, սխալւում են։ Այդ գրքում կան, հարկաւ, որոշ դէպքեր ու ապրումներ նաեւ իմ կեանքից, բայց մեծ մասամբ դրանք առնուած են ինձ ծանօթ, ինձ շրջապատող իրականութիւնից։ Այնպէս, որ «Մի կեանքի պատմութիւնը» չի կարող դառնալ հեղինակի կենսագրութեան աղբիւր։ Այն հանգամանքը, որ այդ գիրքը գրուած է առաջին դէմքով, շատերին գցում է թիւրիմացութեան մէջ, ճիշդ այնպէս, ինչպէս Երեւանում մեր տուն եկող գիւղացիները, դրան վրայ կարդալով անուն-ազգանունս, միշտ հարցնում են մեր տնեցիներին.
_Էս էն Զօրեա՞նն է, որ մի կտոր շաքար ուտելու համար ծեծել են…|}}{{քաղուածք|Սիրում էի կարդալ ու խորհրդածել… Ես չէի կարդում լոկ հետաքրքրութեան համար, այլ միաժամանակ, թէ ինչպէս է կառուցում հեղինակը իր երկը, ինչպէս է զարգացնում հերոսներին եւ նրանց կեանքի տրաման։|}}{{քաղուածք|Պէտք է ասեմ, որ գրականութեան բոլոր ժանրերը ինձ դուր էին գալիս, բայց իմ համակրանքը միշտ թեքւում էր դէպի արձակը։ Ինչու՞ էր այդպէս, որովհետեւ արձակն ինձ թւում էր ամենաբնական ձեւը գրական։ Այստեղ այն էր, ինչ կեանքում. մարդիկ չափով ու հանգով չէին խօսում եւ ոչ էլ սարքած տեսարաններով։ Բայց արձակի մէջ էլ ես սիրում էի ամենաբնականը, ամենապարզը, որտեղ յոյզերն ու հոգեբանութիւնը տրւում են ոչ արհեստականօրէն, առանց ճոռոմութեան, առանց շատախօսութեան։ Մի բան, որ ես չէի նկատում բոլոր արձակագիրների մօտ։ Այս յատկութիւնները ամէնից աւելի ես տեսնում էի [[Լէօ Թոլսթոյ]]ի, [[Անտոն Չեխովի]] եւ մեր [[Յովհաննէս Թումանեան]]ի գործերում։ Իսկ ձեւի կողմից ինձ գրաւում էին ֆրանսացիները՝ փայլուն վարպետներ [[Կիւստաւ Ֆլոբըրը]], [[Կի տը Մոփասանը]], [[Ալֆոնս Տոտէն]] եւ ուրիշները։ Տարիների դիտողութիւնը ինձ բերել է մի այնպիսի եզրակացութեան, որ ինքնուրույն գրողը ունենում է երեք հիմնական յատկութիւն. 1) ինքնուրույն լեզու եւ ոճ, որ բնաւ նման չի լինում միւսներին. 2) սուր աչք կամ սուր դիտողութիւն, որ տեսնում է այնպիսի բաներ, որ ուրիշները երբեք չեն տեսնում եւ 3) համակելու եւ վարակելու ունակութիւն։ Երբ ծագում է որեւէ նիւթ, ինձ հետաքրքրում կամ գրաւում է նախ եւ առաջ նրա յուզական, բարոյական կազմը։ Եթէ նիւթի մէջ (որքան էլ նա հետաքրքրական լինի) չկայ այդ՝ ես այն չեմ գրում։ Իսկ եթէ յուզական խորք ունեցող նիւթը գրաւում է եւ լաւ չի մշակւում, այդտեղ իմ ցանկութիւնը չի մեղաւոր, այլ իմ կարողութիւնը։|}}{{քաղուածք|Իմ հետաքրքրութիւնը եւ իմ սէրը դէպի մեր պատմութիւնը ինձ մղեց դէպի պատմական թեման, եւ ես գրեցի նախ «Սմբատ Բագրատունի» պատմուածքը, ապա [[Պապ թագաւորը (վէպ)]]։ Ինձ միշտ զարմացրել եւ հիացրել են այն հերոսական ջանքերը, որ գործադրել են մեր պապերը՝ երկիրն ու ժողովուրդը օտար նուաճումից, բռնութիւնից ազատ պահելու։ Եւ ահա, երբ բռնկուեց համաշխարհային երկրորդ պատերազմը, ես հրատարակեցի [[Պապ թագաւորը»]], որպէս հայրենիքի պաշտպանութեան օրինակ։
 
Տասը տարի յետոյ դրան հետեւեց «Հայոց բերդը» վէպը։ Երբ նայում եմ իմ անցած գրական ճանապարհին՝ ինձ թւում է, թէ ես պատմագիր եմ, դէպքերի ընթացքին հետեւող մի համեստ տարեգիր։ Իմ գրական առաջին քայլերից՝ 1910 թուից սկսած մեր կեանքում տեղի ունեցան շատ խոշոր դէպքեր ու փոփոխութիւններ, եւ դրանից կարեւորները (ոչ բոլորը, ի հարկ է) որեւէ չափով անդրադարձան իմ գրուածքներում, այլ խօսքով ասած՝ ես դարձայ կարծես պատմական երեւոյթների արձանագրող։|}}{{քաղուածք|Ով ունի գրողի կոչում, նա պէտք է միշտ յիշի, որ [[Օնորէ տը Պալզաքի]] նման վիթխարի տաղանդը աշխատում է օրական 900 ժամ, իսկ հանճարեղ [[Լէօ Թոլսթոյ]] երբեմն իր գրածը փոփոխում էր 90-400 անգամ, իսկ արտագրում շատ անգամ։ Եւ քանի որ գրականութիւնը լեզուի արուեստ է, ուստի գրական ասպարէզ մտնող իւրաքանչիւր ոք պէտք է գերազանց իմանայ իր մայրենի լեզուն, աւելի, քան լեզուաբանը։|}}
 
== Աղբիւրներ ==