«Անթիլիաս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎top: ուղղում կաղապարում, փոխարինվեց: չափ = 250 → չափ = 300 oգտվելով ԱՎԲ
Չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 65.
| կայքի լեզու =
}}
'''Անթիլիաս''' ({{lang-ar|أنطلياس}}), քաղաք՝ [[Լիբանան]]ի մէջ։ Ըստ էութեան [[Բեյրութ|ՊէյրութՊէյրութի]]ի արուարձան է, մօտաւորապէս 5  ք.մ. հեռաւորութեան վրայ, դէպի հիւսիս, [[Միջերկրական ծով]]ու ափին։ Բարձրութիւնը ծովու մակերեսկէն՝ 10 մեդր է։ Բնակիչները հիմնականօրէն [[Քրիստոնեություն|քրիստոնէաներ]] են՝ [[հայեր]], [[Մարոնիտ կաթոլիկ եկեղեցի|մարոնիներ]], [[Հույն կաթողիե եկեղեցի|յոյն կաթողիկէ]] եւ [[Հույն ուղղափառ եկեղեցի|յոյն ուղղափառ]] եկեղեցիներու հետեւորդներ։
 
Անթիլիասի մէջ կը գտնուի [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական եկեղեցւոյ]] չորս նուիրապետական աթոռներէն մէկը՝ [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն]]ը։
 
== Անուան ստուգաբանութիւն ==
Անուանումը ունի [[հունարէն|յունական]] ծագում (ἀντήλιος) եւ կազմուած է է ἀντ ― «հակա» եւ ἥλιος «արեւ» բառերէն, այսինքն կը նշանակէ «արեւուն յանդիման»։
 
== Ինքնակառավարման մարմինը ==
Անթիլիասը ընդգրկուած է Անթիլիաս-Նաքքաշ համայնքի կազմին մէջ՝ Լիբանանի 8 նահանգներէն (մարզերէն) մէկուն՝ Մաթնի մէջ։ Անթիլիաս-Նաքքաշի տարածքը կը կազմէ 193 հեքդար (1.93&nbsp;կմ²)<ref>[http://www.localiban.org/spip.php?article4498 Municipality of Antelias ]</ref>։
 
== Աշխարհագրական տեղեկանք ==
Անթիլիասի տարածքը կազմուած է ափամերձ պարարտ դաշտավայրային մասէն եւ արեւելեան կողմի լեռնային հատուածէն։ Կը ներառէ նաեւ [[Անթիլիաս (գետ)|Անթիլիաս]] գետակի երկու ափերու երկայնքով ձգուող նեղ հարթավայրային մասը։ Անթիլիաս գետակի ակունքը ոչ հեռու գտնուող Ֆավար աղբիւրն է, գետակը կը հոսի արեւելքէն արեւմուտք՝ թափելով [[Միջերկրական ծով]]։ Գետակին ջուրերը խիստ աղտոտուած են՝ շրջակայքի խիստ ուրբանիզացուածութեան եւ կոյուղաջուրերու մաքրման կայաններու բացակայութեան պատճառով<ref>[http://www.cnrs.edu.lb/info/abisaab.pdf Environmental Status Of Lebanese Waters ]</ref>։
 
Մինչեւ 20-րդ դարու 90-ական թուականներն Անթիլիասի ափամերձ դաշտերը եւ Անթիլիասի գետահովիտը կառուցապատուած չէին եւ ծածկուած էին նարինջի ու պանանի ծառերով։ Բնակելի եւ առեւտրային նշանակութեան շէնքերու բուռն եւ հիմնականում քաոսային շինարարութիւնը ծանր ազդեցութիւն ունեցաւ շրջակայ միջավայրի վրայ․ կանաչ տարածքները գրեթէ իսպառ վերացան։
 
== Առեւտուր, սնունդ, ժամանց ==
Անթիլիասի մէջ կան այնպիսի հանրայայտ ընդարձակ շուկաներ, ինչպիսիքն են ABC-ն եւ Le Mall-ը, Spinneys եւ Bou Kahlil շուկաները, Cine St Elie, Grands Cinemas եւ CineMall շարժապատկերներու մեծ սրահները։ Հինգ առեւտրային դրամատուներ կան Անթիլիասը ափամերձ մայրուղիին կապող փողոցին մէջ։
Փողոցներէն մէկն ալ հայտնի է տարատեսակ խոհանոցներ ունեցող ճաշարաններով, ինչպէս են ճաբոնական Yen-ը, Yabani-ն ու Tsunami-ն, լիբանանեան Petit cafe-ն, Keif-ը եւ Lebnene-ն, ամերիկեան Spot-ը եւ Public-ը, իտալական Pinocchio-ն, մեքսիկական Carlito's-ն ու ֆրանսիական L'escroc-ը<ref>[http://www.beirutnightlife.com/photo-gallery/antelias-strip-–-the-wheel-is-in-spin/?pid=54326 Restaurants Strip in Antelias]</ref><ref>[http://www.nogarlicnoonions.com/lebanons-restaurants-hubs-107-antelias/ Restaurants in Antelias]</ref>։
 
== Տեսարժան վայրեր ==
[[Պատկեր:Antelias&nbsp;-&nbsp;Armeni.jpg|thumb|right|240px|Սբ. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճար The ''Saint Gregory the Illuminator Cathedral'' (1940) at the [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն]]]]
Garden Tower-ը Անթիլիասի մէջ կառուցուած առաջին հիւրանոցն է։ Ան կը գտնուի Անթիլիասի գլխաւոր տեսարժան վայրին՝ [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն|Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան]] նստավայրէն ոչ հեռու տարածքին մէջ։ Տարածքին մէջ կան նաեւ այլ կարեւոր կրօնական կեդրոններ, ինչպէս են մարոնիներու Սբ. Եղիա հին (1895) ու նոր եկեղեցիները եւ Յոյն Ուղղափառներու Սբ. Միքայել եկեղեցին։
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Անթիլիաս» էջէն