«Ռամպրանտ վան Ռէյն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Նոր էջ «== Ծանօթագրութիւններ == {{Ծնթ․ցանկ}}{{Տեղեկաքարտ Գեղանկարիչ}} '''Ռամպրանտ վան Ռէյն''' ({{ԱԾ}}), Հոլանտա|...»: |
(Տարբերութիւն չկայ)
|
15:08, 1 Յունիս 2020-ի տարբերակ
Ծանօթագրութիւններ
Ռամպրանտ վան Ռէյն (15 Յուլիս 1606[1][2][3][…], Լէյտըն, Հոլանտա, Հոլանտայի նահանգներու միացեալ հանրապետութիւն[4][5][6][…] - 4 Հոկտեմբեր 1669[1][7][3][…], Ամսթերտամ, Հոլանտա, Հոլանտայի նահանգներու միացեալ հանրապետութիւն[6][8][9]), հոլանտացի գեղանկարիչ, համաշխարհային արուեստի եւ հոլանտական գեղանկարչութեան ոսկեդարու խոշոր ներկայացուցիչներէն մէկը:
Ան եղած է բազմաժանր նկարիչ։ Ներկայացուցած է մարդոց զգացումները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը:
Ան առաւելաբար ստեղծած է դիմանկարներ, աստուածաշնչային եւ դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք անոր վրձինի զօրութեամբ մարդկային զգացումներն ու յարաբերութիւնները հոգեբանօրէն բացայայտող պատումներ դարձած են։
Ռամպրանտի ստեղծագործական շրջանը համընկնած է հոլանտական ոսկեայ դարուն, երբ ազգային արուեստը՝ յատկապէս գեղանկարչութիւնը, իր ծաղկումը կ՚ապրէր:
Կենսագրութիւն
Հոլանտայի հարաւը ապրող, ջրաղացի սեփականատէր, հարուստ Հարմեն Հերրիթսզոն վան Ռէյնի բազմազաւակ ընտանիքին մէջ, 1606 թուականին (որոշ աղբիւրներու մէջ 1607), Յուլիս 15-ին լոյս աշխարհ եկած է 6-րդ երեխան՝ Ռամպրանտ Հարմենսզոն վան Ռէյնը: Ռամպրանտի հայրը հարուստ ըլլալէ զատ, եղած է հոգատար կնոջ եւ երեխաներու նկատմամբ:
Ռամպրանտի կաթոլիկ մայրը եղած է հացթուխի աղջիկ: Հայրը Ռեն գետի ափին ունեցած է հացատուն մը, որ փոքրիկ վան Ռէյնի ամենասիրելի վայրը եղած է: Ան ժամեր շարունակ հետեւած է հացատունէն բացուող գեղեցիկ տեսարանին, որ նպաստած է պզտիկ Ռամպրանտի ճաշակի ձեւաւորումին: Ան բնաւ անտարբեր չէ մնացած որեւէ գեղեցիկ բանի հանդէպ:
Ռամպրանտ յաճախած է լատինական դպրոց, սակայն գիտութիւնը զայն բնաւ չէ յուզած. անոր միակ հետաքրքրութիւնը նկարչութիւնը եղած է։ Ծնողները 13-ամեայ Ռամպրանտը կրթուելու տուած են՝ հոլանտացի շատ տաղանդաւոր, կաթոլիկ պատմական գեղանկարիչ Եաքոպ Սուանէնպիւրխի քով: Հետազօտողները չեն կրցած այդ շրջանի Ռամպրանտի կտաւներէն գտնել, որու պատճառով յայտնի չէ՝ նկարիչի ստեղծարար իւրայատկութեան վրայ Սուանէնպիւրխէն ստացած ազդեցութեան հարցը:
1623-ին, ան կը տեղափոխուած է մայրաքաղաք, ուր կրթութիւն ստացած է երկրորդ ուսուցիչէն՝ Փիթըր Լասթմանէն, որմէ Ռամպրանտ սորված է ճիշդ նկարելու արուեստը, գոյներու կարեւորութիւնը, ստուերի եւ լոյսի խաղը:
Ծանօթագրութիւններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Rembrandt
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/news/uk-scotland-13682474
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Groot C. H. A Catalogue Raisonné of the Works of the Most Eminent Dutch Painters of the Seventeenth century Based on the work of John Smith — 1914. — S. 1.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb11940484n
- ↑ 7,0 7,1 7,2 Rembrandt Harmensz. van Rhijn — 2009.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 RKDartists
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,36 9,37 9,38 9,39 9,40 9,41 9,42 ECARTICO
- ↑ https://www.nga.gov/collection/artist-info.1822.html
- ↑ Rembrandts sporen aan de Universiteit Leiden — Լէյտէնի Համալսարան, 2013.
- ↑ https://www.mauritshuis.nl/en/discover/exhibitions/rembrandt-and-the-mauritshuis/
- ↑ http://www.nationalgallery.org.uk/paintings/carel-fabritius-young-man-in-a-fur-cap