«Հայկական Լեռնաշխարհ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «=== Ներածութիւն === '''Հայկական Լեռնաշխարհ''' կամ '''Հայկական Բարձրավանդակ''', պատմաաշխարհագրական տարած...»:
(Տարբերութիւն չկայ)

07:48, 3 Հոկտեմբեր 2015-ի տարբերակ

Ներածութիւն

Հայկական Լեռնաշխարհ կամ Հայկական Բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովուրդի բնօրրան։ Կը գտնուի Առաջաւոր Ասիոյ տարածքին՝ իրանական եւ փոքրասիական բարձրավանդակներուն միջեւ։ Հիւսիսէն Կովկասեան լեռներն են եւ Սեւ ծովը, հարաւէն՝ Միջագետքի դաշտավայրը։

Հայկական բարձրավանդակը նկատելիօրէն կը տարբերի շրջակայ տարածքներէն. այն ունի 1 500 - 1 800 մեթր միջին բարձրութիւն, իսկ առանձին գագաթները ունին աւելի քան 3 000 - 4 000 մեթր բացարձակ բարձրութիւն։ Գերմանացի աշխարհագէտ Քարլ Ռիթթերը (Carl Ritter) Հայկական լեռնաշխարհն անուանած է օդով եւ ջուրով հարուստ «լեռնային կղզի»։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կէտը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրութեամբ լեռնաշխարհի երկրորդն է Սաւալանը (Հայկական կամ Ղարատաղի լեռները, Իրան, բարձրութիւնը՝ 4 811 մեթր), երրորդը՝ Սիփանը (Վանայ լիճի արեւմտեան ափին մօտ, բարձրութիւնը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ճիլոն (Կորդուաց լեռներ, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետութիւն, 4 090 մ)։

Լեռնաշխարհի տարածքը մօտ 400 000 քառակուսի քիլոմեթր է։ Այդ տարածքին գոյութիւն ունին հայկական երկու պետութիւններ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնները[Ն 1], որոնք միասին (մօտ 42 000 քմ²) կը կազմեն լեռնաշխարհի տարածքի մօտ 11 տոկոսը։ Գրեթէ նոյնքան տարածք կը զբաղեցնէ լեռնաշխարհի այն հատուածը, որ կը պատկանի Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Ազրպէյճանի տարածքին կը գտնուին լեռնաշխարհի գաւառներէն Գարդմանը եւ Գողթանը (Նախիջեւան), Վրաստանէն՝ Ջաւախքը։ Հայկական բարձրավանդակի մօտ երկու երրորդը այժմ կը գտնուի Թուրքիոյ Հանրապետութեան կազմին մէջ։
Մէջբերման սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found