«Տիգրան Մարտիրոսեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Տիգրան Գէորգ Մարտիրոսեան ծնած է Գիւմրի [[9 Յունիս]] [[1988 թուական|1988]]-ին։ Հայրը ծանրամարտիկ [[Գէորգ Մարտիրոսեան]]ն է, մայրը՝ Սեդա Եախանեճեան։ Հայրը ծագումով [[Կարս (արեւմտահայերէն)|Կարս]]էն է, մայրը՝ [[Սեբաստիա (արեւմտահայերէն)|Սեբաստիա]]յէն։ Ունի մէկ աւագ եւ մէկ կրտսեր եղբայր, նաեւ աւագ քոյր, որ մեռած է 9 տարեկանին։ Աղջկայ մահէն մէկ տարի ետք քրոջ ծննդեան օրը նոյն ժամուն ծնած է Տիգրանը (1988, Յունիս 9, ժամը 8։20)<ref name="TGM" />։
 
Տիգրանին հայրը իր երկու առաջնիկներուն համար մէկական [[Խնձորենի (արեւմտահայերէն)|խնձորենի]] տնկած էր։ Աղջկայ անժամանակ մահէն ետք անոր անունով կոչուած ծառը չորցած էր։ Սակայն մէկ տարի ետք, երբ Տիգրան ծնած է, ծառը կարծես հրաշքով ծաղկած է<ref name="TGM">[https://hetq.am/armhy/newsarticle/47616/tigrany-tsovic-tsov-hayerin-urakhutyun-pargevec--asum-e-chempioni-mayry.html «Տիգրանը ծովից ծով հայերին ուրախություն պարգևեց»,- ասում է չեմպիոնի մայրը]</ref>։
 
Տիգրանի մեծ եղբայրը՝ Հայկը, դարձած է արհեստավարժ ծանրամարտիկ, սակայն հօր մահէն ետք ընտանեկան խնդիրներու պատճառով ձգած է մարզանքը։ Տիգրան ծանրամարտով սկսած է զբաղիլ 11 տարեկանէն։ 13 տարեկանին ան արդէն Հայաստանի ծանրամարտի ախոյեան էր<ref name="TGM" />։