«Քրիստոնէութեան Ընդունումը Հայաստանի մէջ»ի խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Չ
կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,ո → ը, ո (6) oգտվելով ԱՎԲ
Չ (→‎Քրիստոնէութեան ընդունումը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (3))
Չ (կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը,ո → ը, ո (6) oգտվելով ԱՎԲ)
== Քրիստոնէութեան ընդունումը ==
 
[[Ագադանգեղոս]]ի «Հայոց պատմութեան» համաձայն, երբ 287-ին Տրդատ հռովմէական զօրքին օգնութեամբ յաղթական կը վերադառնայ Վաղարշապատ՝ վերագրաւելու իր հօր գահը, ճամբուն վրայ՝ [[Եկեղեաց գաւառ]]ի [[Երիզա աւան]]ին մէջ, գոհաբանական զոհեր կը մատուցանէ [[Անահիտ աստուածուհի]]ի մեհեանին։ Թագաւորին զինակիցներն ալ նոյնը կ'ընեն։ Գրիգոր կը հրաժարի է մասնակցելէ զոհաբերութեան արարողութեանը, որովհետեւ քրիստոնեայ էր։ Հայոց արքան այդ ժամանակ կը տեղեկանայ նաեւ, որ Գրիգոր իր հայրը՝ Խոսրովը, սպանող [[Անակ իշխան]]ի որդին էր։ Տրդատ Գ.-ն կը հրամայէ անոնց, որ զինք բազմաթիւ չարչարանքներու ենթարկելէ ետք, նետեն [[Արտաշատ]]ի ստորերկրեայ բանտը (որ այժմ յայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանուած էր մահապարտներու համար։
 
[[Պատկեր:Թագավորական ընտանիքի մկրտությունը.jpg|մինի|Տրդատ Մեծ, Աշխէն Թագուհի եւ Խոսրովիդուխտ]]
Գրիգորէն բացի, Մեծ Հայքի մէջ քրիստոնէութեան տարածման եւ պետական կրօն դառնալուն էապէս նպաստած են [[Հռիփսիմեանց կոյսեր]]ը։ Աւանդութեան համաձայն՝ անոնք հռովմէացի կոյսեր էին, որոնք հալածուած էին [[Դիոկղետիանոս]] կայսեր կողմէն եւ փախած արեւելք։ Անոնց թիւին մէջ էին [[Ս. Հռիփսիմէ]]ն, [[Ս. Գայեանէ]]ն, [[Ս. Շողակաթ]]ը,[[Ս. Նունէ]]ն եւ ուրիշներ՝ տարբեր տուեալներով ընդամէնը՝ 40 հոգի։ Անոնցմէ Նունէն (Նինօ) կը հիմնէ վրաց եկեղեցին։ Կոյսերը նախ կ'երկրպագեն Քրիստոսի տնօրինական տեղերը ([[Պաղեստին]]ի Ս. վայրեր),ապա [[Եդեսիա]]յէն կ'անցնին Մեծ Հայք՝ հաստատուելով Վաղարշապատ մայրաքաղաքի մօտ՝ հնձաններու մէջ։ Տրդատ կը ցանկայ ամուսնանալ Հռիփսիմէ կոյսին հետ, սակայն վերջինս կը մերժէ։ Ի պատասխան անոր՝ 300-ին, կը հրամայէ բոլոր կոյսերը նահատակել<ref>{{Cite web|title = Տրդատ Գ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ|url = http://www.findarmenia.com/arm/history/19/145/148|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-20}}</ref>։
 
Կոյսերու նահատակութենէն ետք, հայոց արքան ջղային ծանր տագնապներ կ'ունենայ։ Ըստ Աւանդութեան՝ այդ հիւանդութիւնը կ'որակուի խոզակերպութեամբ։ Թագաւորի քոյրը՝ [[Խոսրովիդուխտ]]ը,քանի մը անգամ երազ կը տեսնէ, որ Տրդատը կրնայ բուժել միայն Արտաշատի մէջ բանտարկուած Գրիգորը։ Խոսրովիդուխտ [[Օտա Ամատունի]] իշխանի ընկերակցութեամբ կ'երթայ [[Խոր Վիրապ]],ուր ողջ կը գտնեն Գրիգորը։ԶինքԳրիգորը։ Զինք կ'ազատեն բանտարկութենէն եւ հանդիսաւոր կերպով կ'ընդունուի Վաղարշապատ մայրաքաղաքին մէջ։ Գրիգորը նախ կ'ամփոփէ նահատակ կոյսերուն մարմինները, ապա 66 օր կը քարոզէ քրիստոնէութեան լոյսի մասին ու կը բժշկէ թագաւորը։ Տրդատ Գ.ն եւ ողջ արքունիքը կը մկրտուին. քրիստոնէութեան հռչակում պետական կրօն<ref>{{Cite web|title = Քրիստոնեության հռչակումը պետական կրոն|url = http://www.findarmenia.com/arm/history/19/145/149|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-20}}</ref>։
 
Նոր հիմնադրուած քրիստոնէութիւնը ժողովուրդի մէջ տարածելու համար, Հայաստանի մէջ պէտք էր ստեղծուէր հոգեւորականութեան համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգեւոր հովիւներէն վեր, պէտք էր ըլլար գլխաւոր հովուապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցւոյ հիմնադիր՝ Գրիգոր Լուսաւորիչ, հանդիսաւորութեամբ կ'ուղարկուի Կապադովկիոյ վարչական կեդրոն՝ [[Կեսարիա]] քաղաքը, ուր ժամանակին կրթութիւն ստացած էր։ [[Կապադովկիոյ]] եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղեւոնդի գլխաւորութեամբ Գրիգորը կը ձեռնադրեն Հայաստանի եպիսկոպոս։ [[Մեծ Հայք]]ի մէջ անոր օծումը պէտք էր իրականացնէր Փոքր Հայքի (Ք.Ա. առաջին դարէն՝ հռովմէական նահանգ) [[Սեբաստիա]] քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագադանգեղոսի վկայութեամբ, երբ հայոց քահանայապետը կը վերադառնայ Վաղարշապատ, Տրդատ Մեծ զինք կը բազմեցէ իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգոր հայ եկեղեցւոյ նուիրապետութիւնը կը կազմակերպէ ժամանակի պետական վարչական կառուցուածքի համաձայն՝ իւրաքանչյուր նախարարութեան համար մէկական եպիսկոպոս՝ թիւով 36, իսկ ինք շուտով կը ստանայ Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներու ընթացքին, եպիսկոպոսներէն 18-ը կը նստէին հայրապետին աջ, եւ միւս 18-ը՝ անոր ձախ կողմերը։ Վաղարշապատի մէջ կը կառուցուի մայր եկեղեցի, որ կը դառնայ է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագաւորը կը քանդեն Հայաստանի գրեթէ բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն կը մնան Գառնիի հեթանոսական տաճարը եւ [[Նեմրութ]] լերան դիցապաշտարանը<ref name=":0" />։
 
Տրդատի կը վերագրուի կաթողիկէ եկեղեցւոյ հիմնադրումը Վաղարշապատի մէջ։ Ան կը մահանայ 330-ին։ Անկէ քանի մը տարի առաջ [[Մանեա այրք]] կոչուող վայրին մէջ մահացած էր մենակեացութեան անցած Գրիգոր Լուսաւորիչը<ref>{{Cite web|title = Մեծ Հայքի թագավորությունը Տրդատ Մեծի իշխանության վերջին շրջանում|url = http://www.findarmenia.com/arm/history/19/145/152|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-20}}</ref>։
=== Դաւանաբանական հարցեր ===
 
[[Նիկիոյ Ա. Տիեզերական ժողով]]ի ընթացքին (325)կը բանաձեւուի Եկեղեցւոյ ուղղափառ դաւանութիւնը Որդի Աստուծոյ մասին։ Լուսաւորիչի որդին՝ Արիստակէս Հայրապետ, զայն բերած էր Հայաստան եւ ընդունելի համարուած՝ Գրիգոր Լուսաւորիչի կողմէն ու դարձած նաեւ Հայ Եկեղեցւոյ Հաւատամքը. այսպիսով հայոց եկեղեցւոյ հաւատոյ հանգանակը կը դառնար [[ուղղափառութիւն]]ը։ Քանի մը տարի անց, Հռովմէական կայսրութեան քաղաքական վերնախաւը կ'օժանդակ է արիոսականութեան։ Աշտիշատի ժողովը մերժել էր արիոսականութիւնը եւ ընդունած՝ Նիկիական Հանգանակը։
Աշտիշատի ժողովի որոշումները իրականացնելու, բարեփոխումներ յառաջացնելուն շնորհիւ Ներսէս կաթողիկոսը կը յորջորջուի «Մեծ»<ref>{{Cite web|title = Արշակ Բ|url = http://www.findarmenia.com/arm/history/19/156/157|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-20}}</ref>։
 
 
[[Պատկեր:Մեսրոպ Մաշտոց եկեղեցի 55.JPG|մինի|աջից|Ս. Մեսրոպ Մաշտոց]]
[[Մեսրոպ Մաշտոց]], որ ուղարկուած էր Գողթն գաւառ՝ քրիստոնէութիւնը տարածելու համար, կը հանդիպի այս դժուարութեան։ Անոր առաջարկով եւ կաթողիկոս Սահակ Պարթեւի ու հայոց [[Վռամշապուհ թագաւոր]]ի (389-415) հովանաւորութեամբ՝ 405-ին, կը ստեղծուի հայոց այբուբենը։ Առաջին նախադասությունը, որ թարգմանուած է հայերէնի՝
{{քաղվածք|Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:|}}
Մեսրոպ Մաշտոց անձամբ կ'այցելէ [[Կոստանդնուպոլիս]] եւ կայսրէն արտօնութիւն ձեռք կը բերէ իրենց առաքելութիւնը կատարելու համար։ Իր ողջ կեանքի ընթացքին Մեսրոպը կը շրջի Հայաստանի ևեւ յարակից գաւառներուն մէջ, ամէնուր կը հիմնէ դպրոցներ եւ կը տարածէ հայերէն տառերը<ref>{{Cite web|title = Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը|url = http://www.findarmenia.com/arm/history/19/178/179|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-20}}</ref>։
0

edit