Սուրբ Յովհաննէս Եկեղեցի (Արտաշատ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արտաշատ քաղաքին մէջ[1][2]։
Պատմութիւն
ԽմբագրելՍուրբ Յովհաննէս եկեղեցւոյ հիմնարկեքը կատարուած է 29 Հոկտեմբեր 2002-ին։ Եկեղեցին կառուցուած է ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանի եւ Աբրահամեան ընտանիքի բարերարութեամբ։ Նախագծի հեղինակներն են ՀՀ վաստակաւոր ճարտարապետ Արտակ Ղուլեանը եւ ճարտարապետ Էմմա Ֆահրադեանը[3]։
Եկեղեցւոյ օծման արարողութիւնը կատարուած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի ներկայութեամբ։
Սուրբ Յովհաննէս եկեղեցին կառուցուած է տուֆով, հայկական աւանդական ճարտարապետութեան ոճով եւ լուծումներով։ Եկեղեցւոյ բարձրութիւնը 35 մեթր է։ Ան գրաւած է 500քառակուսի մեթր տարածք, իսկ ընդհանուր եկեղեցական համալիրի համար հատկացուած է 2.5 հեկտար տարածք[4]։
Պատկերասրահ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցու խաչերի օծման եւ տեղադրման արարողությանը
- ↑ «Օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-05-24-ին։ արտագրուած է՝ 2015-08-21
- ↑ Օծվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին
- ↑ Նախագահը ներկա է գտնվել Սեւանի եւ Արտաշատի նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին[permanent dead link]