Ս. Սարգիս Եկեղեցի (Աշտարակ)
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ս. Սարգիս եկեղեցին կառուցուած է Ժթ. դարուն, հին եկեղեցւոյ տեղը։ Մօտակայքը կը գտնուին 1664 -ի կամուրջի աւերակները։ Այս հովահարաձեւ գմբէթաւոր եկեղեցւոյ թմբուկը զարդարուած է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցւոյ ներքին քարերը փոխուած չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկուած է վերանորոգման։ Ս. Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերու արձանագրութիւնները եւ քանդակները կը վկայեն եկեղեցւոյ իրական տարիքը։ Ս. Սարգիս եկեղեցին կը գտնուի ձորի եզրին, ուրկէ գեղեցիկ տեսարան մը կը բացուի դէպի երեք եկեղեցիները՝ Կարմրաւորը, Սպիտակաւորը եւ Ծիրանաւորը։
Եկեղեցի | |
---|---|
Աշխարհ | Այրարատ |
Երկիր | Հայաստան |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. տիպ | Խաչաձեւ յատակագիծ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | Ժէ. դար |
Հայաստան դեռ չունի տեղորոշման քարտեզներ. Կատեգորիա:Էջեր, որոնց անհրաժեշտ է տեղորոշման քարտեզ
|
|
40°17′59″N 44°21′56″E / 40.299628°N 44.365417°E | |
Վիքիպահեստում |