Վարդգէս Համազասպեան
Վարդգէս Համազասպեան (ծն. 1 Մայիս 1911, Էջմիածին - 9 Փետրուար 1992, Երեւան), պետական, կուսակցական, կրթական գործիչ[1]:
Վարդգէս Համազասպեան | |
---|---|
Ծնած է | 1 Մայիս 1911 |
Ծննդավայր | Էջմիածին |
Մահացած է | 9 Փետրուար 1992 (80 տարեկանին) |
Մահուան վայր | ԵրԵւան |
Մասնագիտութիւն | Պատմական գիտութիւններու թեկնածու |
Գործունէութիւն | ՀԽՍՀ կառավարութեանն առընթեր Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի նախագահ |
Աշխատավայր | կրթական գործիչ |
Ծնողներ | Եղիշէ Համազասպեան |
Կենսագրութիւն
Խմբագրել1930-ին աւարտած է Էջմիածնի միջնակարգ դպրոցը, 1940-ին` Երեւանի պետական համալսարանի պատմութեան ճիւղը: 1933-1935-ին ծառայած է Կարմիր Բանակին մէջ: 1930-1948 կոմերիտական - կուսակցական աշխատանք կատարած է: Պատմական գիտութիւններու թեկնածու 1948-ին: 1948-1951-ին եղած է Հայաստանի Գրողներու Միութեան պատասխանատու քարտուղար, 1951-1964 թուականներուն` Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական հիմնարկի տեսուչ, 1964-1985 տարիներուն` ՀԽՍՀ կառավարութեան առընթեր Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի նախագահ: 1943 թուականէն դասաւանդած է Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական հիմնարկին մէջ[1]:
Հրատարակած է «Սովետական Հայաստանը եւ Սփիւռքը» (1980) [2], «Հայրենիքի պարգեւները սփիւռքահայ գործիչներին»- (1984)[3]: «Սփիւռքահայ նոր դափնեկիրները» (1985)[4], «Ալեք Մանուկեան» (1994) գիրքերը: Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի, Պատուոյ նշան շքանշաններով[1]:
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱղբիւրներ
ԽմբագրելՀայկական Բարեգործական Ընդ Միութիւնը Հայաստանը ARMENIAN General Benevolent Union[permanent dead link]