Վիկտոր Միրզայեանց

Վիկտոր Հայկի Միրզաեանց (9 Մայիս, 1946, Քուրկան Թիւպէ, Թաճիքստան - 1997/98, Մոսկուա, ՌԴ), խորհրդային հայ օբերաթոր, կինոբեմադրիչ, Տաջիկստանի Լենինի անուան մրցանակի դափնեկիր (1980), Տաջիկստանի արուեստի վաստակաւոր գործիչ (1989), ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստներու միութեան անդամ (1977)։ Պարգեւատրուած է Տաջիկստանի ԽՍՀ Գերագոյն խորհրդի պատւոգրով։

Վիկտոր Միրզայեանց
Պատկեր:Mirzayanc-viktor.jpg
Ծնած է 9 Մայիս, 1946
Ծննդավայր Քուրկան Թիւպէ, Թաճիքստան
Մահացած է 1997[1]/1998[2]
Մահուան վայր Մոսկուա, Ռուսիա
Ազգութիւն հայ[3]
Մասնագիտութիւն Նկարահանող, կինոբեմադրիչ

Կենսագրութիւն Խմբագրել

Վիկտոր Միրզաեանց, ծնած է 1946 թուականին Քուրկան Թիւպէի մէջ։ 1971 թուականին աւարտած է ՎԳԻԿ-ի օբերաթորական բաժինը՝ Լէոնիդ Կոսմատովի արուեստանոցը։

1965 թուականէն աշխատած է Տաջիկֆիլմ ստուդիայի մէջ որպէս կինոօբերատորի օգնական, իսկ 1971 թուականէն՝ գեղարուեստական ֆիլմերու օբերաթոր-բեմադրիչ, բեմադրիչ։ Բազմաթիւ անգամներ ընտրուած է Տաջիկստանի կինեմատոգրաֆիստներու միութեան խորհրդի անդամ։ 1990-ական թուականներու սկիզբը տեղափոխուած է Ռուսաստան, մահացած է Մոսկուա քաղաքին մէջ։

Փառատոներ Խմբագրել

Ֆիլմագրութիւն Խմբագրել

Բեմադրիչ Խմբագրել

Տարեթիւ Ֆիլմ
1993 Եռանկիւնին չորրորդ կողմը
1987 Քաւում
1985 Ջուրա՝ որսորդը Մին Արխարէն

Օբերաթոր Խմբագրել

Գեղարուեստական ֆիլմեր Խմբագրել

Տարեթիւ Ֆիլմ
1982 Եթէ կը սիրես
1981 Խաղաղութիւն ձեր տանը
1980 Խայամի ռուբայիները
1980 Հանդիպում մահուան կիրճին հետ
1978 Իսկ երջանկութիւնը մօտ է
1977 Թող վերադառնան հայերը
1976 На крутизне
1972 Առա՛ջ, գւարդիականներ
1972 Փոթորիկ հովտում

Փաստագրական ֆիլմեր Խմբագրել

Տարեթիւ Ֆիլմ
1982 Գալլա
1975 Մենք ՊՏՈւ-էն ենք
1975 Իմ բրիգադը
1974 Մուալիմ
1973 Խոչընդոտներու շարքը
1970 Կինո
1969 Լուսը

Ծանօթագրութիւններ Խմբագրել

Արտաքին յղումներ Խմբագրել