Վոլոտիմիր Զելենսքի

Վոլոտիմիր Օլեքսանտրովիչ Զելենսքի (ուքրաներէն՝ Володимир Олександрович Зеленський, լատինատառ՝ Volodymyr Oleksandrovych Zelenskyy, ծն.՝ 25 Յունուար 1978-ին) ծագումով հրեայ, ուքրանացի քաղաքագէտ ու նախկին կատակերգակ,

Վոլոտիմիր Զելեսքի
Володимир Зеленський
Նաեւ յայտնի է իբրեւ Зелёный
Ծնած է 25 Յունուար 1978
Ծննդավայր Քրիւի Ռիի, Ուքրանիոյ Ինքնավար Մարզ, Սովետական Միութիւն (այժմ՝ Ուքրանիա)
Քաղաքացիութիւն

Սովետ (1978-1991)

Ուքրանացի (1991-)
Ազգութիւն ուքրանացի, հրեայ
Մայրենի լեզու Ուքրաներէն, ռուսերէն
Կրօնք Հրեայ
Ուսումնավայր Քիեւի Ազգային Տնտեսագիտական Համալսարան
Ազդուած է Ալեքսանդր Մասլյակով?
Երկեր/Գլխաւոր գործ Ժողովրդի ծառա?
Տեսակ պարոդիա?, Կատակերգութիւն եւ հումոր?
Մասնագիտութիւն Իրաւաբանութիւն
Գործունէութիւն Կատակերգակ, քաղաքագէտ
Աշխատավայր Ստուդիա Կվարտալ-95?
Ինտեր?
1+1?
Ուկրաինայի նախագահի գրասենյակ?
Վարած պաշտօններ Ուկրաինայի նախագահ?[1] եւ Supreme Commander of the Armed Forces of Ukraine?
Կուսակցութիւն Ժողովուրդի Ծառան
Ամուսին Օլենա Քիաշքօ
Ծնողներ

Օլեքսանտր Զելենսքի

Ռիմմա Զելենսքա
Երեխաներ 2
Կայքէջ president.gov.ua
Ստորագրութիւն

Եղած է Ուքրանիոյ Հանրապետութեան կառավարութեան անդամ եւ «Ինտեր» հեռատեսիլի կայանի գլխաւոր հաստատող(2010-2012)։

Ուքրանիայի նախագահական ընտրություններու երկու փուլերի յաղթող (Ազգային էքզիթ-փոլի տուեալներու համաձայն՝ երկրորդ փուլին ստացած է քուէներու 73 %-ը):2019-էն ի վեր, ան կը վարէ Ուքրանիոյ նախագահի պաշտօնը:[2]

նախագահ Խմբագրել

Իբրեւ նախագահ, ան առաջին դէմքն է կառավարութեան մէջ եւ երկրի ուքրանախօս ու ռուսախօս ժողովուրդներու միասնականութեան ռահվիրան:[3]Զելենսքի իբրեւ հաղորդակցութեան միջոց կ'օգտագործէ ընկերային ցանցերը՝ յատկապէս Ինսթակրամը:[3] Իր նախագահի պաշտօնին անցնելէն կարճ ժամանակ ետք, քաղաքական պոռթկումէ յառաջացած օրէնսդրական ընտրութիւններուն իր կուսակցութիւնը յաղթանակ կ'արձանագրէ: Իր օրերուն, խորհրդարանի անդամներուն անձեռնմխելիութիւնը կը վերցուի[4], կը վերահսկուի Պսակաձեւ Ժահրի դէմ պայքարն ու անոր յաջորդող տնտեսական անկումը, ինչպէս նաեւ փտտածութեան դէմ պայքարը յառաջխաղացք կ'արձանագրէ:[5][6]

Նախագահական ընտրապայքարին ժամանակ, Զելենսքի կը խոստանայ վերջ դնել Ուքրանիոյ եւ Ռուսիոյ միջեւ տեղի ունեցող հակամարտութիւններուն ու կը փորձէ համաձայնութիւն գոյացնել Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ:[7] Սակայն կը պատահի հակառակը՝ 2021-ին, Ռուսիոյ հետ լարուածութիւնը հետզհետէ կը սաստկանայ, ինչ որ կը մղէ 2022-ի Ռուսիոյ Ուքրանիա ներխուժման: Ռուսիոյ պատերազմի պատրաստութեան ժամանակ, Զելենսքի կ'աշխատի ուքրանացի ժողովուրդը հանդարտեցել եւ միջազգային ատեանին վստահեցնել, թէ Ուքրանիա վրէժ պիտի չլուծէ:[8] Նախքան պատերազմի սկիզբը, ան կ'արհամարհէ մօտալուտ պատերազմի մը առկայութիւնը, սակայն միեւնոյն ժամանակ կոչ կ'ուղղէ երկրի ապահովութեան երաշխիքներուն եւ ՕԹԱՆ-ի, որպէսզի պատրաստ ըլլան ռուսական սպառնալիքին դէմ:[9]Ներխուժումը սկսելէն ետք, ան կը հաստատէ զինուորական օրէնք ու կը կատարէ զինուորահաւաք: Պատերազմի ժամանակ իր ցուցաբերած ղեկավարութեան համար, ան կը ստանայ համաշխարհային գովաբանութիւն եւ կը հանդիսանայ Ուքրանիոյ դիմադրութեան տիպարը:[10][11]

Վաղ կեանք Խմբագրել

Վոլոտիմիր Օլեքսանտրովիչ Զելեսնքի ծնած է 25 Յունուար 1978-ին, Քրիւի Ռիհ, Ուքրանիա՝ ծագումով հրեայ ծնողներէ:[12] [13][14][15]Հայրը՝ Օլեքսանտր Զելենսքի համալսարանի դասախօս եւ համակարգչային ծրագրող է, իսկ մայրը՝ Ռիմմա Զելենսքա, երկրաչափ:[16][17][18] Իր մեծ հայրը՝ Սեմիոն Իւանովիչ Զելենսքի Համաշխարհային Երկրորդ Պատերազմին ծառայած է Կարմիր բանակէն ներս:[2][19] Սեմիոնի հայրն ու երեք եղբայրները սպաննուած են Հոլոքոսթի ժամանակ:[20][21][22][23]

Նախքան նախակրթարան յաճախելը, Զելենքսի ապրած է Մոնկոլիոյ Էրտենեթ քաղաքը, ուր իր հայրը կ'աշխատէր:[13] Անոր մայրենի լեզուն ռուսերէնն է:[24][2] Ան ուսանած է իրաւաբանութիւն, սակայն չէ աշխատած այդ մարզին մէջ:[13]

Ծանօթագրութիւն Խմբագրել

  1. La "preocupante" escalada de tensión en Dombás, la frontera entre Ucrania y Rusia en la que Moscú ha vuelto a desplegar tanques y tropas
  2. 2,0 2,1 2,2 Agency Jewish Telegraphic։ «Volodymyr Zelensky Was a Jewish Comedian. Now the World’s Eyes Are on Him — Detroit Jewish News»։ https://thejewishnews.com/ (en-US)։ արտագրուած է՝ 2022-07-28 
  3. 3,0 3,1 Wilson Joanna Hosa, Andrew (2019-09-25)։ «Zelensky unchained: What Ukraine’s new political order means for its future – European Council on Foreign Relations»։ ECFR (en-GB)։ արտագրուած է՝ 2022-07-29 
  4. «Ukraine Lifts Prosecutorial Immunity For Members Of Parliament»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-07-29 
  5. «Ukraine’s anti-corruption effort struggles, but soldiers on | Eurasianet»։ eurasianet.org (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-07-29 
  6. Wilson Andrew (2021-07-06)։ «Faltering fightback: Zelensky’s piecemeal campaign against Ukraine’s oligarchs – European Council on Foreign Relations»։ ECFR (en-GB)։ արտագրուած է՝ 2022-07-29 
  7. «Ukraine still backs Zelenskyy despite slow progress»։ Chatham House – International Affairs Think Tank (անգլերեն)։ 2021-11-16։ արտագրուած է՝ 2022-07-29 
  8. «Conflict in Ukraine»։ Global Conflict Tracker (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-07-29 
  9. «Military tactics: Zelensky plays both sides in Ukrainian crisis»։ France 24 (անգլերեն)։ 2022-02-18։ արտագրուած է՝ 2022-07-29 
  10. Ledwidge Frank։ «Ukraine war: what are Russia's strategic aims and how effectively are they achieving them?»։ The Conversation (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-07-29 
  11. https://www.ft.com/content/3e637a26-b608-4f45-9501-bd64753480c9, "The courage of Ukraine’s unlikely wartime leader" (անգլերէն): արտագրուած է՝ 2022-07-29
  12. http://podvignaroda.ru/filter/filterimage?path=VS/245/033-0690155-1047%2b011-1046/00000509.jpg
  13. 13,0 13,1 13,2 «Владимир Зеленский: фото, биография, досье»։ web.archive.org։ 2019-01-02։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-01-02-ին։ արտագրուած է՝ 2022-08-31 
  14. Liphshiz Cnaan։ «Jewish comic who plays Ukraine president on TV leads Ukraine’s presidential race»։ www.timesofisrael.com (en-US)։ արտագրուած է՝ 2022-08-31 
  15. https://www.nytimes.com/2019/04/24/world/europe/volodomyr-zelensky-ukraine-jewish-president.html, Higgins, Andrew (24 April 2019) (անգլերէն): արտագրուած է՝ 2022-08-31
  16. «Володимир Зеленський розказав про стосунки з батьками»։ ТСН.ua (ուկրաիներեն)։ 2017-09-28։ արտագրուած է՝ 2022-08-31 
  17. «Зеленський Олександр Семенович | Криворізький економічний інститут»։ web.archive.org։ 2019-01-07։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-01-07-ին։ արտագրուած է՝ 2022-08-31 
  18. «Зеленский: Если меня выберут президентом, сначала будут обливать грязью, затем – уважать, а потом – плакать, когда уйду»։ gordonua.com։ արտագրուած է՝ 2022-08-31 
  19. «Отбил 4 атаки и уничтожил врага: чем прославился дедушка Зеленского во Второй мировой войне»։ znaj.ua (ռուսերեն)։ 2019-05-09։ արտագրուած է՝ 2022-08-31 
  20. Mukhina Helen (2019-05-09)։ «Zelenskiy: contribution of Ukrainians in victory over Nazism huge - May. 09, 2019»։ Kyiv Post։ արտագրուած է՝ 2022-08-31 
  21. Cramer Philissa։ «18 things to know about Jewish defender of Ukrainian democracy Volodymyr Zelensky»։ www.timesofisrael.com (en-US)։ արտագրուած է՝ 2022-08-31 
  22. https://www.president.gov.ua/en/news/volodimir-zelenskij-rozpoviv-istoriyu-svoyeyi-rodini-pid-cha-59437 (անգլերէն): արտագրուած է՝ 2022-08-31
  23. https://www.washingtonpost.com/history/2022/02/25/zelensky-family-jewish-holocaust/, "Putin says he’ll ‘denazify’ Ukraine. Its Jewish president lost family in the Holocaust." (անգլերէն): արտագրուած է՝ 2022-08-31
  24. Talmazan Yuliya։ «3 years ago Zelenskyy was a TV comedian. Now he’s standing up to Putin’s army.»։ CNBC (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-10-16