Ռուսաստանի ներխուժում Ուքրանիա (2022)

Ռուսաստանի ներխուժումը Ուքրաինա կամ Ռուս-ուքրանական պատերազմ (2022), զինուած հակամարտութիւն Ռուսաստանի եւ Ուքրաինայի միջեւ, որ սկսաւ 2022 փետրուար 24-ին՝ Ռուսաստանի կողմէ Ուքրանիա ներխուժմամբ[4]։ Պատերազմին նախորդեց Ռուսաստանի կողմէ Տոնեցքի Ժողովրդական Հանրապետութեան (ՏԺՀ) եւ Լուկանսքի Ժողովրդական Հանրապետութեան (ԼԺՀ) անկախութեան ճանաչումը[5]։

Ռուսաստանի ներխուժում Ուքրանիա
Ռազմական վիճակը 2022 մարտի 2-ին
Վայր Կաղապար:Դրօշաւորում/Ուկրաինա
Հակառակորդներ

ՏԺՀ
ԼԺՀ

Աջակցություն

Կաղապար:Դրօշաւորում/Ուկրաինա
Հրամանատարներ
 Ռուսաստան Վլատիմիր Փութին
 Ռուսաստան Միխայիլ Միշուստին
 Ռուսաստան Սերկէյ Շօյկու
Կաղապար:Country data Ուկրաինա Վոլոտիմիր Զելենսքի
Կաղապար:Country data Ուկրաինա Տենիս Շմիկալ
Կաղապար:Country data Ուկրաինա Ալեքսեյ Ռեզնիքով
Կողմերու ուժեր
  • 900,000 (Զինուած ուժեր)
  • 554,000 (Կիսառազմական)
  • 2,000,000 (Պահեստազոր)[1]
  • • այդ թվում՝ 175,000-ից[2] 190,000[3] Ուկրաինայի սահմանին
  • ՏԺՀ
  • 20,000[1]
  • ԼԺՀ
  • 14,000[1]
Կաղապար:Դրօշաւորում/Ուքրանիա
  • 209,000 (Զինուած ուժեր)
  • 102,000 (Կիսառազմական)
  • 900,000 (Պահեստազոր)[1]

Մոսկուայի ժամանակով մօտաւորապէս ժամը 05:30-ին (UTC+3) նախագահ Վլատիմիր Փութին յայտարարեց Ուքրանիան «ապառազմականացնելու» «յատուկ գործողութեան» մասին, որմէ վարկեաններ ետք հրթիռային հարուածներ սկսան Ուքրանիայի տարբեր վայրերու վրայ[6]։ Ռուսական զօրքերը բոլոր կողմերէն ներխուժեցին ուքրանական տարածքը՝ Ռուսաստանի մայրցամաքային տարածքէն, Պելառուսէն եւ Ղրիմէն։ Միեւնոյն ժամանակ, ՏԺՀ-ի եւ ԼԺՀ-ի զինուած ուժերը սկսան ռազմական գործողութիւններ Ուքրանիայի Զինուած ուժերու դէմ Տոնպասի ամբողջ ճակատային գիծի երկայնքով։

Ուքրանիայի նախագահ Վոլոտիմիր Զելենսքի յայտնեց, որ այս ռազմական գործողութիւններու հիմնական նպատակը Ուքրանիայի՝ որպէս պետութեան կազմալուծումն է[7]։ Ուքրանիան յայտարարած է Ռուսաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններու խզման մասին[8]։

Ռուսաստանի ներխուժումը արժանացաւ միջազգային համատարած դատապարտման, ներառեալ Ռուսաստանի դէմ պատժամիջոցների կիրառմամբ, մինչդեռ Ռուսաստանի մէջ հակապատերազմական բողոքի ցոյցերն ուղեկցուեցան զանգուածային ձերբակալութիւններով[9][10]։

Արձագանք

Խմբագրել
  •   Գերմանիա Գերմանիոյ վարչապետ Օլաֆ Շոլցը Ռուսաստանի կոչ ուղղեց անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւները ու դուրս բերել իր զօրքերը Ուքրանիայէն։
  •   ԱՄՆ նախագահ Ճօ Պայտըն յայտարարեց, որ Ուքրանիան ենթարկուած է Ռուսաստանի կողմէ «չպատճառաբանուած եւ չարդարացուած» յարձակման, որը պատասխանատու է այն մահերու եւ աւերակներու համար, որոնք հակամարտութիւնն իր հետ կը բերեն։
  • Կաղապար:Country data Եւրոպա Եւրոպական Միութիւնը դադրեցուց ռուս քաղաքացիներու վիզաներու տրամադրումը։
  • Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան անվտանգութեան խորհրդի նիստ հրաւիրեց Ուքրաինայի իրադարձութիւններու պատճառով[11]։

Ծանօթագրութիններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 The military balance 2021։ Abingdon, Oxon: International Institute for Strategic Studies։ 2021։ ISBN 978-1032012278 
  2. Julian E. Barnes, Michael Crowley, Eric Schmitt (10 January 2022)։ «Russia Positioning Helicopters, in Possible Sign of Ukraine Plans»։ The New York Times (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 January 2022-ին։ արտագրուած է՝ 20 January 2022։ «American officials had expected additional Russian troops to stream toward the Ukrainian border in December and early January, building toward a force of 175,000.» 
  3. Bengali Shashank (18 February 2022)։ «The U.S. says Russia's troop buildup could be as high as 190,000 in and near Ukraine.»։ The New York Times (en-US)։ արտագրուած է՝ 18 February 2022 
  4. «Պուտինը ազդարարեց ռազմական գործողության մեկնարկը Ուկրաինայի արևելքում»։ mediamax.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-02-24 
  5. «Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2022-02-24 
  6. ««Լայնամասշտաբ ներխուժում» Ուկրաինա, պայթյուններ, կրակոցներ Կիևում և այլ քաղաքներում»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2022-02-24 
  7. «Зеленский: Путин хочет уничтожить Украину, но украинские военные дают достойный отпор»։ УНИАН։ 24.02.22 
  8. «Зеленский объявил о разрыве дипотношений с Россией»։ РБК։ արտագրուած է՝ 2022-02-24 
  9. «World leaders condemn Russian invasion of Ukraine; EU promises 'harshest' sanctions – live updates»։ USA Today։ 24 February 2022։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 February 2022-ին։ արտագրուած է՝ 24 February 2022 
  10. «More than 1,700 people detained in widespread Russian protests against Ukraine invasion»։ CBC News։ 24 February 2022։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 February 2022-ին։ արտագրուած է՝ 24 February 2022 
  11. «Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների պատճառով»։ news.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2022-02-24