Վրաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա
Վրաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա (ՎԳԱԱ) (վրաց.՝ საქართველოს მეცნიერებათა ეროვნული აკადემია), մինչեւ 1990 թուական, կոչուած է Վրացական ԽՍՀ գիտութիւններու ակադեմիա։ Ակադեմիան կը համակարգէ գիտական հետազօտութիւնները Վրաստանի մէջ եւ կը զարգացնէ յարաբերութիւններ օտարերկրեայ այլ պետութիւններու ակադեմիաներու ու գիտական կեդրոններու հետ[1]։
Պատմութիւն
ԽմբագրելՎրաստանի գիտութիւններու ազգային ակադեմիան հիմնադրուած է 1941 Փետրուարին։ Ակադեմիայի հիմնադիրները եղած են՝ Գէորգ Ախուլեդիան (լեզուաբանութիւն), Իվանի Բերիտաշուիլին (ֆիզիոլոգիա), Առնոլդ Չիկոբաւան (Իբերո-կովկասեան լեզուներ), Կիորկի Չուբինաշուիլին (արուեստ), Սիմոն Ճանաշիան (պատմութիւն), Ալեքսանդր Ջանելիձեն (երկրաբանութիւն), Կորնելի Կակելիձնե (բանասիրութիւն), Նիկո Կեցխովելին (բուսաբանութիւն), Տարասի Կվարացխելիան (մերձարեւադարձային մշակոյթներ), Նիկո Մուշխելիշվիլին (մաթեմատիկա, մեխանիկա, Ակադեմիայի առաջին նախագահը), Իլյա Վեկուան (մաթեմատիկա, Ակադեմիայի երկրորդ նախագահը), Ակակի Շանիձեն (լեզվաբանութիւն), Ալեքսանդր Թուալչրելիձէն (հանքաբանութիւն), Դիմիտրի Ուզնաձէն (հոգեբանութիւն), Կիրիակ Զաւրեւին (կառուցողական մեխանիկա) եւ Ֆիլիբ Զայցեւը (կենդանաբանութիւն)։
Ակադեմիայի յայտնի անդամներէն են՝ Եկուտիմ Տակաիշուիլին (պատմութիւն), Շալուա Նուտսուբիձէն (փիլիսոփայութիւն), Գէորգ Ծերեթելին (արեւելագիտութիւն), Սիմոն Կաուկչիշուիլինշ (դասական բանասիրութիւն), Կոնստանդին Գամսախուրդիան (գրականութիւն), Գէորգի Մելիքիշուիլին (պատմութիւն), Նիկոլոս Բերդձենիշուիլին (պատմութիւն), Ռեւազ Դոգոնաձէն (ֆիզիկա), Մալխաս Աբդուշելիշվիլին (մարդաբանութիւն), Գուրամ Մխելիձեն (պալեո-կենսաբանութիւն) եւ Լեւան Չիլաշուիլին (հնեաբանութիւն)։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «About Georgian Academy of Sciences»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-07-21-ին։ արտագրուած է՝ 2015-10-14