Վրոցլավ, (լեհ.՝ Wroclaw) քաղաք Լեհաստանի հարաւ-արեւմուտքին, նավահանգիստ Օդրա գետի ափին, Վրոցլավի վոյեվոդութեան վարչական կեդրոնը։ Բնակչութիւնը՝ 672 929 մարդ (31 Մարտ 2021)[2]։ Տրանսպորտային հանգոյց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինութիւնը, մետալուրգիան, քիմիական, թեթեւ, սննդի եւ պոլիգրաֆ արդյունաբերութիւնը։ Կա ՋԷԿ, գազի գործարան։ Ունի մի քանի բուհ (այդ թւում՝ համալսարան)։ Պատմական աղբիւրներուն առաջին անգամ (Բրեսլավլ անունով) կը հիշատակուի 980 թուականին։ 1000 թուականէն եղած է եպիսկոպոսութեան կեդրոն։ 1335 թուականէն մտած է Չեխական թագավորութեան կազմի մէջ եւ Սիլեզիայի գլխավոր քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թուականներ) ժամանակ օկուպացրած են գերմանացիները։ Կա քաղաքա-պետարան (XIII—XVI դարեր․), կաթոլիկ եկեղեցի (XIII —XVIII դարեր), վերամիավորման ցուցահանդես համալիր։