Տղմուտ (գետ)
Տղմուտ (Տղմոտ), գետ Հայկական լեռնաշխարհի մէջ։ 5-րդ դարու պատմիչներէն Եղիշէն ու Ղազար Փարպեցին, Տղմուտ գետ ըսելով, նկատի կ'ունենան Մակու (Ձանգիմար) գետը, որ իր վտակներով կը հոսի Վասպուրական նահանգի Արտազ գաւառով եւ ամենայն հաւանականութեամբ այդպէս կոչուած է Տղմօտ ըլլալու պատճառով։ Անոր հովիտներուն է Աւարայրի դաշտը, ուր 451-ի Մայիս 26- ին, տեղի ունեցած է Աւարայրի ճակատամարտը՝ հայկական եւ պարսկական զօրաբանակներու միջեւ։
Տղմուտ | |
---|---|
Բնութագիր | |
Երկայնք | 125 քմ |
Գետաբերան | Արաքս |