Փաֆոս
Փաֆոս (յուն․՝ Πάφος) Կիպրոսի խոշոր նաւահանգիստներէն մեկն է։ Կը գտնուի համանուն շրջանի վրայ՝ Փաֆոսի շրջանի մէջ։ Այն նաեւ Փաֆոսի շրջանի մայրաքաղաքն է։ Փաֆոսի մէջ կը գտնուի Կիպրոսի երկրորդ ամենախոշոր օդակայանը՝ Փաֆոսի Միջազգային Օդակայանը։
Քաղաք | |
---|---|
Փաֆոս | |
յուն․՝ Πάφος, թրք.՝ Baf | |
Փաֆոս քաղաքը | |
Երկիր | Կիպրոսի Հանրապետութիւն |
Հիմնադրուած է՝ | ՔԱ300 |
Տարածութիւն | 18,09 քմ² |
ԲԾՄ | 72±1 մեթր |
Բնակչութիւն |
35 961 մարդ (2019), 32 892 մարդ (2011), 31 738 մարդ (2001) |
Կրօնական կազմ | Քրիստոնէութիւն |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Հեռախօսային ցուցանիշ | 26 |
Փոստային ցուցանիշ | 8049 եւ 8010 |
Պարգեւներ | Եւրոպայի մշակութային քաղաք |
Պաշտօնական կայքէջ | pafos.org.cy |
Կրթութիւն
ԽմբագրելՓաֆոսի քաղաքապետարանը ունի 38 գլխաւոր պետական դպրոցներ,8 միջնակարգ պետական դպրոց (յայտնի է որպէս Gymnasium կրթարան եւ երկրորդական λύκειο), 4 անհատական անգլիական դպրոցներ եւ մէկ մասնակի գործող ռուսական դպրոց:
Բարձրագոյն կրթութիւն
ԽմբագրելՓաֆոս քաղաքին մէջ կայ մէկ բարձրագոյն ուսումնական հիմնարկ, որ սկսաւ ուսանողներ ընդունիլ 2010 թուականի Յունիսին: Համալսարանի մէջ կը գործեն «Ընթացաւարտ» (undergraduate) եւ «Յետ-ընթացաւարտ» ուսումնառութեան լայն ծրագիրներ, ատենախոսութեան պաշտպանութիւն եւ գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճանի շնորհում եւ բաղկացած է 4 դպրոցներէ: