Փիլիսոփայութեան Համաշխարհային Օր
Փիլիսոփայութեան համաշխարհային օր (անգլերէն՝ World Philosophy Day), 2002 թուականէն սկսեալ, ԵՈՒՆԵՍՔՕ-ի նախաձեռնութեամբ[1], իւրաքանչիւր տարուան Նոյեմբեր ամսուան երրորդ Հինգշաբթին կը նշուի Փիլիսոփայութեան համաշխարհային օրը:
Այն առաջին անգամ նշուած է 21 Նոյեմբեր 2002-ին:
Նպատակը
ԽմբագրելՏօնին նպատակն է հասարակութեան ուշադրութիւնը սեւեռել հանրութիւնը jուզող հասարակական-մշակութային խնդիրներուն եւ անոնց լուծման վրայ, հաղորդակից դարձնել մարդկութիւը փիլիսոփայական ժառանգութեան, ստեղծել ընդհանուր հարթակ նոր միտքերու ձեւաւորման եւ ծառացած խնդիրներու վերլուծման համար[2]:
Այսօր տօնը արդէն կը նշուէ աշխարհի աւելի քան 70 երկիրներ[3]: Տօնական օրը, որ նուիրուած է որոշակի թեմայի, տեղի կ՛ունենայ տարաբնոյթ միջոցառումներ՝ փիլիսոփայական երկխօսութիւններ, կլոր սեղաններ, քննարկումներ, սեմինարներ եւ այլ միջոցառումներ[4]:
Տարեթիւեր
ԽմբագրելՕր | Ամսաթիւ | Տարեթիւ |
---|---|---|
Հիգշաշթի | 18 Նոյեմբեր | 2010 |
Հիգշաշթի | 17 Նոյեմբեր | 2011 |
Հիգշաշթի | 15 Նոյեմբեր | 2012 |
Հիգշաշթի | 21 Նոյեմբեր | 2013 |
Հիգշաշթի | 20 Նոյեմբեր | 2014 |
Հիգշաշթի | 19 Նոյեմբեր | 2015 |
Հիգշաշթի | 17 Նոյեմբեր | 2016 |
Հիգշաշթի | 16 Նոյեմբեր | 2017 |
Հիգշաշթի | 15 Նոյեմբեր | 2018 |
Հիգշաշթի | 21 Նոյեմբեր | 2019 |
Հիգշաշթի | 19 Նոյեմբեր | 2020 |