Քապուլ
Քապուլը, Աֆղանիստանի մայրաքաղաքը, երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ Քապուլ նահանգի վարչական կեդրոնն է։ Կը գտնուի Քապուլ գետի հովիտին մէջ, 1820 մ բարձրութեան վրայ։ Կլիման մերձարեւադարձային ցամաքային է, Յունուարի միջին ջերմաստիճանը 1 °C է, Յուլիսինը՝ 26 °C։ Տարեկան տեղումները 317 մմ են։
Քապուլ | |||
պարս․՝ کابل | |||
| |||
Երկիր | Աֆղանիստան[1] | ||
---|---|---|---|
Քաղաքապետ | Ապտուլ Ահատ Սահեպի | ||
Հիմնադրուած է՝ | 1200 | ||
Տարածութիւն | 275 քմ² | ||
ԲԾՄ | 1,790 մ | ||
Բնակչութիւն | 4 273 156 մարդ (2020)[2] | ||
Կը գտնուի ափին | Քապուլ գետի ափին | ||
Ժամային գօտի | UTC+4:30? | ||
Հեռախօսային ցուցանիշ | +93 20 | ||
Անուանուած է | Քաբուլ?[3] | ||
Պատմութիւն
ԽմբագրելԱռաջին յիշատակութիւնը (Քապուր, Քարուր) կը հանդիպի Քլավտիոս Պտղոմեոսի (II դ․) մօտ։ Գտնուեր է Քուշանական թագաւորութեան, այնուհետեւ հեփթաղներու ցեղային միաւորման կազմի մէջ։ Այդ միաւորման տրոհումէն (6-րդ դար) յետոյ Քապուլը կառավարեր են տեղական կառավարիչները՝ Քաուլշահերը։ Արաբական նուաճումներու ժամանակաշրջանին Քապուլը անուանապէս ենթարկուեր է Մուավիա I (661 - 680) խալիֆային։ IX դ․ Քապուլը նուաճեր են Սաֆարները, այնուհետեւ՝ Սամանները, Ղազնեւիները, Թեմուրները։
13-րդ դարուն քանդեր է Չենկիզ խանը։ Պարուրի օրոք (որը Քապուլը նուաճեր էր 1504 թուականին) Քապուլը դարձեր է Մեծ Մոնղոլներու պետութեան մայրաքաղաք։ 1738 թուականին նուաճեր է Քապուլը Նատիր շահը։ 1747 թուականէն Տուռանիներու պետութեան կազմին մէջ էր, 1773 թուականէն՝ մայրաքաղաքը։ Այդ պետութեան անկումէն (1818) յետոյ Քապուլը դարձեր է կեդրոն, որուն շուրջ հետագային ձեւաւորուեր է աֆղանական պետութիւնը։
Պատկերասրահ
ԽմբագրելԿաղապար:Աֆղանիստանի քաղաքներ Կաղապար:Ասիական երկիրներու մայրաքաղաքներ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://nsia.gov.af:8080/wp-content/uploads/2019/06/%D8%A8%D8%B1-%D8%A2%D9%88%D8%B1%D8%AF-%D9%86%D9%81%D9%88%D8%B3-%D9%86%D9%87%D8%A7%DB%8C%DB%8C-%D8%B3%D8%A7%D9%84-98.pdf
- ↑ Central Intelligence Agency The World Factbook — Washington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133
- ↑ Kabul City: Isn’t just capital of Afghanistan but of palaces as well
Աղբիւրներ
ԽմբագրելKabul City: Isn’t just capital of Afghanistan but of palaces as well
Kabul – the fifth fastest growing city in the world – is bursting at the seams