Քարլի Հաննա Շայքին (անգլերէն՝ Carly Hannah Chaikin, ծնած է 26 Մարտ, 1990 թուականին) Ամերիկացի դերասանուհի մըն է: Ան իր դերասանութեան մասնագիտութիւնը սկսած է 2009 թուականին, սակայն երկու տարի վերջ ստացած է իր կարեւոր դերերէն մէկը որն է՝ Տալիա Ռոյսը Suburgatory հեռուստաշարին մէջ։ Ան այդ դերը խաղցաւ մինչեւ 2014 թուական: Յաջորդ տարին ան սկսաւ կատարելու Տարլինին դերը Ամերիկեան Mr. Robot հեռուստաշարին մէջ:

Քարլի Շայքին
Ծնած է 26 Մարտ, 1990 (26 տարեկան)
Ծննդավայր Քալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Արչեր աղջիկների դպրոց?
Մասնագիտութիւն Դերասանուհի
Կայքէջ carlychaikinart.com(անգլերէն)

Կենսագրութիւն Խմբագրել

Քարլին ծնած է Սանթա Մոնիքա, Քալիֆորնիայի մէջ, 26 Մարտ, 1990 թուականին: Անոր հայրը սրտաբանութեան բժիշկ է, իսկ մայրը՝ բնաբոյժ է: Ան դաստիարակուած է որպէս Հրեայ[1][2]:

Ան յաճախած է The Archer School for Girls դպրոցը, Լոս Անճելըսի մէջ։ Այդ շրջանին ան կը զբաղէր տարբեր մարզական խաղերով, օրինակ՝ արկագունդով, սակառագնդախաղով կամ ոտնագնդակով[3]:

Գործընթացք Խմբագրել

Քարլին առաջին անգամ որոշեց հետեւիլ դերասանութեան մասնագիտութեան 11 տարեկանին[4]:

2009 թուականին, Քարլին մասնակցեցաւ The Consultants ֆիլմին, կատարելով Վերոնիքային դերը, որ հրատարակուեցաւ 4 Դեկտեմբեր, 2010 թուականին Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ:

Ան նաեւ Մայլի Սայրըսին հետ մաս կազմեց The Last Song ֆիլմին (որ հիմնուած է Նիքոլաս Սփարքսին կողմէ գրուած վէպին վրայ) կատարելով Պլէյզի դերը, որ հեստ կերպար մըն է ու միշտ Ռոննիին (կատարուած Մայլիին կողմէ) վնաս կը հասցնէ: Ֆիլմը հրատարակուեցաւ 31 Մարտ, 2010 թուականին Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ[5]: Քարլին 2012 թուականին դեր մը ունեցաւ My Uncle Rafael ֆիլմին մէջ[2]:

2011 թուականին, Քարլին կատարեց Տալիա Ռոյսին կերպարը Suburgatory-ի մէջ, Ճերեմի Սիսթոյի եւ Շերիլ Հայնեսի հետ[6][7]: Քարլիին դերը, որն էր Տալիան՝ ֆիլմին մէջ գէշ աղջիկն էր ու վատ ձեւով կը վարուէր Թեսային (կատարուած Ճէյն Լեվիին կողմէ) հանդէպ[8]: Քարլիին կատարողութիւնը ստացաւ մեծ գնահատանք եւ ան շուտով դարձաւ բոլորին նախասիրած դերասանուհին[9][10][11]: Քարլին խոստովանեցաւ թէ ան սկսիզբը որոշած էր կատարել Թեսա կերպարին դերը, սակայն այդ մէկը չյաջողեցաւ[12]: Քարլին շարք մը յօդուածներ գրած է իր Տալիա կերպարին մասին Parade պարպերաթերթին համար[13]: Եւ որպէս իր կերպարը՝ Տալիա, ան ունի երգ մը որ կը կոչուի «You Missed A Spot»:

2013 թուականին Շայքինը պաշտօնի նկարագրուեցաւ «հեռատեսիլի ամէնէն լաւ դերասանուհիի մրցաշարքին», իր դերակատարութեան համար Suburgatory-ին մէջ[14][15]: Հեռուստաշարը իր դրուագները ամբողջացուց 14 Մայիս, 2014 թուականին[16]:

Դերասանութեան կողքին, Քարլինը նաեւ գրագէտ եւ արտադրող է մի քանի կարճ ֆիլմերու, օրինակ՝ Happy Fucking Birthday, եւ Nowhere to Go որ արժանաւորութիւն ստացաւ ֆիլմերու փառատօնին, 2013 թուականին[17]:

2014 թուականին, Քարլին սկսաւ իր նոր կերպարը՝ Տարլինը, Ամերիկեան Mr. Robot հեռուստաշարին մէջ[18][19], որուն ամէնէն կարեւոր դերասաններն են Ռամի Մալէքը (որպէս Էլլիոթի դերը) եւ Քրիսթիան Սլաթըր (որպէս Mr. Robot-ին դերը)[20]: Հեռուստաշարին մէջ, Տարլինը Էլլիոթին քոյրն է եւ Mr. Robot-ին զաւակը: Անոնք ուրիշ մարդոց հետ միասին կը կազմեն fsociety խումբը որ կը ստեղծեն Rootkit օրինագիրեր[21][22]: 2015 թուականին, SXSW ֆիլմի փառատօնին, հեռուստաշարը շահեցաւ «ժողովուրդի մրցանակը»[23][24]: Mr. Robot-ը ստացաւ դրական քննադատութիւններ, իսկ Տարլինին կերպարը մեծ գնահատանքի արժանացաւ[25][26][27]:

Անձնական կեանքը Խմբագրել

Քարլին գծագրիչէ[3] եւ իր պատանի տարիքին հետեւած է գծագրութեան դասընթացքներու, սակայն կ'ըսէ թէ ան ինքզինք սորվեցուցած է գծել[28]: Ան ունի 11 հատ կտած, որոնցմէ մէկը՝ Պոպ Տիլանի երգի բառերն են[29]:

Դերեր Խմբագրել

Ֆիլմեր Խմբագրել

Տարի Վերնագիր Դերը Նօթագրութիւն
2009 The Consultants Վերոնիքա
2010 The Last Song Պլէյզ
2011 Escapee Լինն Փիթըրսըն
2012 My Uncle Rafael Քիմ
2013 In a World... Չարչարող
2015 Bad Blood Ֆրանսզ

Հեռուստաշար Խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նօթագրութիւն
2011–2014 Suburgatory Տալիա Ռոյս 50 դրուագներ
պաշտօնակարգուած—Critics' Choice Television Award for Best Supporting Actress in a Comedy Series[30]
պաշտոնակարգուած—Teen Choice Award for Choice TV Villain
2012 Harder Than It Looks Քէյթի 2 դրուագներ: "Sisters" եւ "The Tutors"
NTSF:SD:SUV:: Պրիթանի Դրուագ՝: "16 Hop Street"
2015 Maron Թինա Դրուագ՝: "Professor of Desire"
2015–present Mr. Robot]] Տարլին Գլխաւոր կերպար; 22 դրուագներ

կարճ հեռուստաշարեր Խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նօթագրութիւն
2012 Harder Than It Looks Քէյթի 2 դրուագներ
2012 Nowhere to Go[31] Ասթըն Կարճ ֆիլմ; նաեւ գրող եւ արտադրող
2013 Happy Fucking Birthday Մատի ՄքՏաուըլ Կարճ ֆիլմ
2014 Dissonance Ժուլիա Կարճ ֆիլմ; նաեւ արտադրող
2014 Literally[32] Hello Giggles կարճ ֆիլմ[22]

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. «Carly Chaikin, Celebrity – Biography»։ TV Guide։ արտագրուած է՝ 3 July 2015 
  2. 2,0 2,1 Steely Jon (March 2010)։ «Introducing Carly Chaikin»։ Venice Magazine։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 11 June 2010-ին։ արտագրուած է՝ 13 March 2012 
  3. 3,0 3,1 Garron Barry (22 August 2011)։ «SM Native Quickly Becomes TV Star»։ Santa Monica Patch։ արտագրուած է՝ 3 July 2015 
  4. Hinojosa Stacy (14 March 2012)։ «Exclusive: Carly Chaikin Suburgatory Interview»։ Cambio։ արտագրուած է՝ 16 May 2012 
  5. O. Courtney (16 June 2009)։ «The Last Song Goes Into Production»։ MovieWeb։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 29 June 2009-ին։ արտագրուած է՝ 18 January 2010 
  6. Andreeva Nellie (9 March 2011)։ «Jeremy Sisto to star in ABC comedy pilot Suburgatory»։ Deadline.com։ արտագրուած է՝ 5 October 2011 
  7. Ng Philiana (17 October 2012)։ «Suburgatory Co-Stars Tease 'Sweet' Dallas-George Moments, Barely-There Outfits and Epic Dance-Offs»։ The Hollywood Reporter։ արտագրուած է՝ 3 July 2015 
  8. Ryan Maureen (9 May 2012)։ «Suburgatory’s Dalia Speaks: Carly Chaikin On One Tan And Funny Chatswin Resident»։ Huffington Post։ արտագրուած է՝ 3 July 2015 
  9. Stanhope Kate (5 March 2013)։ «Suburgatory’s Carly Chaikin on Taking Dalia’s Crazy to New Heights, Her Throwdown with Tessa»։ TV Guide։ արտագրուած է՝ 3 July 2015 
  10. Acord Tanner, Nededog Jethro (26 March 2014)։ «Drinking With the Star: Suburgatory’s Carly Chaikin on Dahlia’s Signature Faces, Meddling in Lisa’s Marriage Proposal (Video)»։ The Wrap։ արտագրուած է՝ 3 July 2015 
  11. Prudom Laura (6 March 2013)։ «Suburgatory: Carly Chaikin Previews Dalia's Revenge, Dry Crying And 'How To Be A Baby'»։ Huffington Post։ արտագրուած է՝ 4 July 2015 
  12. Redd Nancy (5 August 2013)։ «Carly Chaikin on The New Season of Suburgatory»։ Huffington Post։ արտագրուած է՝ 4 July 2015 
  13. «Suburgatory’s Dalia Royce»։ Parade։ 2014։ արտագրուած է՝ 3 July 2015 
  14. «HBO, FX Lead Critics' Choice TV Awards – But Where Are Mad Men, Modern Family։ Deadline.com։ 22 May 2013։ արտագրուած է՝ 22 May 2013 
  15. Fienberg Daniel (19 July 2013)։ «Carly Chaikin of Suburgatory»։ HitFix։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 20 October 2016-ին։ արտագրուած է՝ 3 July 2015 
  16. Kondolojy Amanda (May 9, 2014)։ «Suburgatory, Super Fun Night canceled by ABC»։ TV by the Numbers։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ May 11, 2014-ին։ արտագրուած է՝ May 9, 2014 
  17. «Dalia Royce Played by Carly Chaikin»։ ABC։ արտագրուած է՝ 29 September 2014 
  18. Ng Philiana (11 September 2014)։ «'Suburgatory,' 'Her' Alums to Co-Star in USA's Hacker Drama Mr. Robot»։ The Hollywood Reporter։ արտագրուած է՝ 3 July 2015 
  19. «Darlene – Played by Carly Chaikin»։ USA Network։ արտագրուած է՝ 3 July 2015 
  20. «Portia Doubleday, Carly Chaikin join USA pilot Mr. Robot; Rupert Evans in Amazon’s Man in the High Castle»։ Deadline.com։ 11 September 2011։ արտագրուած է՝ 3 July 2015 
  21. Tang Jenny (9 April 2015)։ «Interview with Mr Robot cast at SXSW 2015»։ Nerdgeist։ արտագրուած է՝ 4 July 2015 
  22. 22,0 22,1 Nickalls Sammy (24 June 2015)։ «Nerding out with Carly Chaikin: On her new show Mr. Robot, and her HelloGiggles series Literally»։ Hello Giggles։ արտագրուած է՝ 4 July 2015 
  23. Wiese Christina (21 March 2015)։ «2015 SXSW Film Audience Award Winners Announced»։ SXSW։ արտագրուած է՝ 4 July 2015 
  24. Miller Liz Shannon (25 March 2015)։ «Review: What is Mr. Robot, and Why Did It Win the SXSW Audience Award?»։ Indiewire։ արտագրուած է՝ 4 July 2015 
  25. Andreeva Nellie (24 June 2015)։ «Mr. Robot Gets Second-Season Pickup By USA Ahead Of Series Premiere»։ Deadline.com։ արտագրուած է՝ 4 July 2015 
  26. Stanhope Kate (24 June 2015)։ «USA Renews Mr. Robot for Season 2 Hours Ahead of Series Premiere»։ The Hollywood Reporter։ արտագրուած է՝ 4 July 2015 
  27. «Christian Slater: Mr. Robot Q&A – Film 2015»։ SXSW։ 24 June 2015։ արտագրուած է՝ 4 July 2015 
  28. Liza Darwin (24 April 2014)։ «Artist in Residence: Carly Chaikin»։ Nylon։ արտագրուած է՝ 4 July 2015 
  29. Brody Caitlin (16 October 2012)։ «Suburgatory’s Carly Chaikin is Nothing Like Her Character, Dalia. Count the Tattoos for Proof!»։ Glamour։ արտագրուած է՝ 4 July 2015 
  30. Nordyke Kimberly, Wilson Hunt Stacey (10 June 2013)։ «Critics' Choice Television Awards: Complete Winners List»։ The Hollywood Reporter։ արտագրուած է՝ 3 July 2015 
  31. Կաղապար:Vimeo
  32. «Literally»։ YouTube։ արտագրուած է՝ 4 July 2015