Քարլոս Մելքոնեան
Քարլոս Մելքոնեան (Նոյեմբեր 6 1956, Վալենտին Ալսինայ, Արժանթին), հայկական ծագմամբ Արժանթինցի տնտեսագէտ եւ քաղաքական գործիչ։ 2015 թուականին Դեկտեմբեր 23-ին Մաուրիսիօ Մաքրիի կողմէն նշանակուած է Արժանթինի Ազգային բանկի նախագահ[1]։
Քարլոս Մելքոնեան Carlos Melconian | |||
| |||
---|---|---|---|
դեկտեմբեր 23, 2015 | |||
Նախորդող | Խուան Իկնասիօ Ֆորլոն | ||
Կուսակցութիւն՝ | Հանրապետական առաջարկություն? | ||
Կրթութիւն՝ | Բուենոս Այրեսի համալսարան? | ||
Մասնագիտութիւն՝ | տնտեսագէտ | ||
Ծննդեան օր | 6 Նոյեմբեր 1956 (68 տարեկան) | ||
Ծննդավայր | Վալենթին Ալսինա | ||
Քաղաքացիութիւն | Արժանթին | ||
Կենսագրութիւն
ԽմբագրելՊուենոս Այրեսի համալսարանին մէջ ստացած է տնտեսագէտի որակում, իսկ Տորկուատոյ դի Տելեայ համալսարանին մէջ տնտեսագէտի տիտղոսի կոչումը[2]։ ։
1986 թուականին կը զբաղէր Արժանթինի Կենդրոնական բանկի արտաքին պարտքերու բաժինի պետ պաշտօնով։ Այդ պաշտօնին մէջ ստորագրած է եւ հոգաբարձուներու խորհուրդին ուղարկած է 480/161 զեկոյցը, որուն մէջ խնդրած էր անվաւեր համարել 1980-ական թուականի սկիզբներուն որոշ անհատներուն կողմէն վերցուած արտաքին պարտքի յետաքննութիւնը[3]։
1980-ական թուականներուն աշխատած է նաեւ Համաշխարհային բանկին մէջ որպէս մասնաւոր խորհրդատու։ Արժանթինի նախկին նախագահ Քարլոս Մենեմի տնտեսական խումբի անդամն էր, երբ վերջինս 2003 թուականի նախագահական ընտրութիւններուն կրկին դրաւ իր թեկնածութիւնը։ Ներկայիս «Հանրապետական առաջարկ» կուսակցութեան անդամ է, որ կը ղեկավար է նախագահ Մաուրիսիո Մակրին։
Ղեկավարած է Արժանթինի Կենտրոնական բանկի արտաքին գործերու ենթաբաժինը եւ տնտեսական յետաքննութիւններու բաժինը, մասնակցած է Արժանթինական արտաքին պարտքին առնչուող բանակցութիւններուն։ Որմէ ետք հիմնած է սեփական խորհրդատուական ընկերութիւնը[4]։
2002 թուականին Էդուարդոյ Դուալդեի նախագահութեան ժամանակ առաջարկ կը ստանայ զբաղեցնել երկրի տնտեսութեան նախարարի պաշտօնը, սակայն կը հրաժարի[5]։ Յաջորդ տարին Մենեմի յաղթանակէն ետք կ ՛ընդունի առաջարկը[6]։
2007 թուականին եղած է ծերկակուտական «senator» թեկնածու Մաուրիսիոյ Մակրիի «Հանրապետական առաջարկ» կուսակցութեան մէջ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «El jefe de Estado participó de la asunción del presidente del Banco Nación»։ Presidencia de la Nación Argentina
- ↑ «Melconián cree que Cavallo no tiene un plan sino una reforma impositiva», artículo en el diario La Prensa (Buenos Aires).
- ↑ Melconian y la estatización de una millonaria deuda en dólares que favoreció a los Macri
- ↑ «Conózcanos» Archived 2015-10-31 at the Wayback Machine., artículo en el sitio web Mys Consultores (Buenos Aires).
- ↑ «Carlos Melconian rechazó ocupar el cargo de ministro de Economía» Archived 2015-12-08 at the Wayback Machine., artículo del 25 de abril de 2002 en el diario La Nación (Buenos Aires).
- ↑ «Si gana Menem, Melconián será el ministro de Economía» Archived 2015-12-04 at the Wayback Machine., artículo del 30 de abril de 2003 en el diario La Nación (Buenos Aires).