Քոթարի Պատրանք
Քոթարի պատրանքը (նաեւ կը կոչուի Քոթարի համախտանիշ կամ քալող դիակի համախտանիշ) հազուադէպ հանդիպող վիճակ մըն է, որուն բնորոշ է չգոյութեան պատրանքը[1], հիւանդը կը ժխտէ իր մարմնի մասերուն, օրկաններուն կամ ընդհանրապէս կենդանութեան փաստն ու իրականութիւնը[2]։ Հիմնականօրէն կը հանդիպի կեանքի երկրորդ կիսուն, աւելի յաճախ՝ կանանց մօտ։ Որպէս հիւանդութիւն ընդգրկուած չէ DSM-IV-TR եւ ICD-10 ձեռնարկներուն մէջ[3]։ Առկայութիւնը, որպէս առանձին համախտանիշ, կը վիճարկուի, իսկ ցնորքները կը դիտուին իբրեւ ախտանիշ։
Քոթարի Պատրանք Cotard delusion | |
---|---|
ՀՄԴ-9 | 297.1 |
ՀՄԴ-10 | F22 |
Հիւանդութիւնը կը կոչուի ֆրանսացի ջիղաբան Ժուլ Քոթարի անունով, որ 1880 թուականին առաջին անգամ ըլլալով նկարագրած է վիճակը՝ 43-ամեայ կնոջ դէպքով[4]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Berrios G.E., Luque R. (1995)։ «Cotard's delusion or syndrome?.»։ Comprehensive Psychiatry 36: 218–223։ doi:10.1016/0010-440x(95)90085-a
- ↑ Debruyne H. եւ այլք (Jun 2009)։ «Cotard's syndrome: a review»։ Curr Psychiatry Rep. 11 (3): 197–202։ PMID 19470281։ doi:10.1007/s11920-009-0031-z
- ↑ Berrios G.E., Luque R. (1995)։ «Cotard Syndrome: Clinical Analysis of 100 Cases»։ Acta Psychiatrica Scandinavica 91: 185–188։ PMID 7625193։ doi:10.1111/j.1600-0447.1995.tb09764.x
- ↑ Debruyne Hans եւ այլք (2011)։ «Cotard's Syndrome»։ Mind & Brain 2