Քրիսթըն Ռիթըր
Քրիսթըն Ալիս Ռիթըր (անգլերէն՝ Krysten Alyce Ritter, 16 Դեկտեմբեր 1981[1], Բլումսբերգ (Փենսիլվանիա), Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի դերասանուհի, երաժիշտ եւ նախքին գեղեցկուհի մըն է: Ռիթըրը ամէնէն շատ ճանչցուած է իր Ճէյն Մարկոլիս դերով AMC կայանի տրամա Breaking Bad հեռուստաշարին մէջ, Քլոուի դերով ABC կայանի կատակերգական Don't Trust the B---- in Apartment 23 հեռուստաշարին մէջ, ինչպէս նաեւ Ճէսիքա Ճոնզ դերով Netflix ընկերութեան տրամա իր անունով հեռուստաշարին մէջ։ Ան դերեր ստանցնած է տարբեր ֆիլմերու մէջ, ինչպէս What Happens in Vegas (2008), 27 Dresses (2008), Confessions of a Shopaholic (2009), She's Out of My League (2010), Veronica Mars (2014), եւ Big Eyes (2014): Ան նաեւ ստանցնած է երկրորդական դերեր հեռուստաշարներու մէջ, ինչպէս Gilmore Girls, Gossip Girl, Gravity, 'Til Death, եւ Veronica Mars:
Քրիսթըն Ռիթըր | |
---|---|
![]() | |
Ծնած է | 16 Դեկտեմբեր 1981[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Բլումսբերգ (Փենսիլվանիա), Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մասնագիտութիւն | դերասանուհի, մարդապատկեր, հեղինակ-կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գրագէտ, բեմադրիչ |
Պարգեւներ եւ մրցանակներ | TVLine's Performer of the Week - Meilleure performance? |