Բացել գլխավոր ցանկը

Կաղապար:Տեղեկաքարտ ԱԲԱ բասկետբոլիստ2

Քրիստոֆեր Էմանուել Փօլ (անգլերէն՝ Christopher Emmanuel "Chris" Paul, ծնած է` 6 Մայիս, 1985), ամերիկացի արհեստավարժ պասքեթպոլիստ եւ Բասկետբոլիստների ազգային ասոցիացիա (National Basketball Players Association, կրճատ՝ NBPA) արհմիութեան փոխնախագահ։ Նէրկայ պահին հանդէս կուգայ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբէն՝ որպէս խաղարկող։

ԿենսագրութիւնԽմբագրել

Փօլը ծնած է եւ մեծցած է Հիւսիսային Քարոլինայի Լյուիսվիլ համայնքին մէջ (Ֆորսիթ շրջան)։ Հաճախած է Վեսթ Ֆորսիթի աւագ դպրոցը, որտէղ անցկացրած է ընդամենը երկու ակադեմիական մրցաշրջան, արժանացած է McDonald's All-American ճանաչողական մրցանակը։ Դպրոցը աւարտելէն հետո Փօլը կ'ընդունի մոտակայ Ուեյք Ֆորեսթի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը՝ այնտէղի պասկետպոլի հաւաքականին անցկացնելով 2 տարի, որմէ հետո մուտք կը գործէ NBA-ի 2005 թուականի դրաֆթ։ Դրաֆթին մէջ ընտրուելով «Նյու Օռլեանս Հորնեթսի» կողմէ՝ Փօլը կ'սկսի տպաւորիչ հանդէս գալ իր առաջին մրցաշրջանին, որուն աւարտէն հետո կ'ստանայ «NBA-ի տարուայ նորէկ» մրցանակը։ Բացի այդ՝ փօլը 5 անգամը ճանաչցուած է All-Star (5 անգամ մասնակցել է բոլոր աստղերուն ամենայ հանդիպմանը) եւ բազմաթիվ անգամներ արժանացած է All-NBA եւ All-Defensive ճանաչողական մրցանակները։

Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքական-ին անդամ է, որուն կազմին երկու անգամ դարձաղ է օլիմպիական ոսկէ մեդալակիր՝ Պեկինի եւ Լոնտոնի օլիմպիական խաղերուն։

Պասկետպոլէն դուրս, Փօլը նշմարելի հաջողութիւններու է հասած նաեւ բոուլինգ սպորտ-ով՝ մասնակցելով բազմաթիւ երիտասարդական եւ աստղային բոուլինգ-իրադարձությունների՝ որպես «CP3» կոչւող հիմնադրամի տնօրէն, որն ստեղծուած է օգնելու Լուիզիանա նահանգի մէջ Կատրինա փոթորկից տուժածներուն։

Արտաքին ՅղումներԽմբագրել