Օշականի Ճակատամարտ (1827)
Օշականի ճակատամարտ, ճակատամարտ հայ-ռուսական եւ պարսկական զօրքերու միջեւ, որ տեղի ունեցած է 17 օգոստոս 1827-ին։ ճակատամարտը աւարտեցաւ հայ-ռուսական զօրքերու յաղթանակով։ Օշականի ճակատամարտ (յայտնի է նաեւ որպէս Աշտարակի ճակատամարտ), տեղի ունեցած է 29 օգոստոս 1827-ին Կաղապար:Հուլյան տոմար, 1826-1828 թուականներու ռուս-պարսկական պատերազմի ընթացքին պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի եւ ռուս մեծաւոր-փոխանորդ Աֆանասի Կրասովսկի ջոկատի միջեւ։
Օշականի Ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռուս պարսկական/ Կովկասեան ճակատ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Իրան Պարսկաստան | Կաղապար:Դրօշաւորում/Ռուսական կայսրություն | ||||||
Հրամանատարներ | |||||||
Իրան Աբբաս-Միրզա Հուսէյն խան |
Կաղապար:Country data Ռուսական կայսրություն Կրասովսկի | ||||||
Կողմերու ուժեր | |||||||
30000
|
2800-3000
| ||||||
Կորուստներ | |||||||
3000 աւելի | զոհուած են`
վիրաւորուած են
Անյայտ կորսուած
|
Օգոստոս 1827-ի սկզբը պարսկական բանակը Արեւելեան Հայաստան ներխուժեց եւ, միաւորուելով էրիվանեան սարդար Քաջար Հուսէյն խանի զօրքերու հետ, պաշարեց Էջմիածնի եկեղեցին: Էջմիածինէն 35 վեստ հեռու գտնուող մասնագէտ Կրասովսկիի ռուսական զօրաջոկատը իրեն միացած հայկական եւ վրացական կամաւորներով օգնութեան հասաւ պաշարուած վանքին եւ, չնայած պարսկական բանակի տասնապատիկ աւելի քանակին[1], կրցաւ ճեղքել հակառակորդի պահպանաջոկատի արգելափակումը, որմէ ետք հենց նոյն գիշեր պաշարումը դադարեցուեցաւ[2]: ճակատամարտի ընթացքին ռուսական ջոկատը ծանր կորուստներ կրեց։ Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ամբողջ ժամանակահատուածին մէջ[3][4]:
ճակատամարտի մասին ամենաարժէքաւոր վկայութիւնները ձգած են անոր անմիջական մասնակիցները՝ ջոկատի հրամանատար Ա. Կրասովսկին[5][6], հրամանատար Մ. Սոբոլևը[7] եւ դեկաբրիստ Ե. Լաչինովը[8][9]:
Մարտի ընթացքի վրայ մեծ ազդեցութիւն ունեցան այդ օրուայ ուժասպառող վախը եւ ռուսական ջոկատի ընթացուղուն աղբիւրներու բացակայութիւնը։ Ջոկատի գործողութիւնները զգալիօրէն կը կաշկանդէր պարէնի գումակը։ Շարասիւնները կը շարժէին հակառակորդի հրետանի եւ հրացաններու կրակահերթերու տակ։ Մինչ ռուսական առաջապահ ջոկատը «սվիններով իր ուղին կը հարթէր», վերջապահը ետ կը մղէր իրանցիների սանձարձակ յարձակումները թիկունքէն։ Հակառակորդը, նպաստաւոր դիրք գրաւելով, ռուսական ջոկատին թեւային հարուածներ հասցուց։ Հարկ է նշել նաեւ, որ Կրասովսկի ջոկատի յաջող անցման նպաստեցին ռուսական հրետանի գրագետ գործողութիւնները, որ աւելի բարենպաստ բարձունքներ կը գրաւէր, եւ հրետանային պաշտպանութեան տակ հնարաւորինս կը կասեցնէին հակառակորդի յարձակումները։ Իրանցիները այնքան դաժանացած էին, որ չնայած մանրագնդակային եւ հրացանային կրակէն ծանր կորուստներուն, անոնք ռուսական հետեւազօրի շարքերը ներխուժեցին, որ սվիններով ետ կը շպրտէր թշնամին[10][11][12]:
1833-1834 թուականներուն Եփրէմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի եւ արքեպիսկոպոս Ներսէս Աշտարակեցիի նախաձեռնութեամբ եկեղեցւոյ եւ տեղաբնակներու միջոցներով Օշականաի ճակատամարտին նուիրուած յուշակոթող կանգնեցուեցաւ[13][14]:
19 ապրիլ 2011-ին տեղի ունեցաւ Օշականի յուշահամալիրի հանդիսաւոր բացումը՝ «1827 թուականի Օշականի ճակատամարտի Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհուած ռուս փրկարար-զինուորներու յիշատակին նուիրուած»:
Նախադրեալներ
ԽմբագրելԵրեւանի՝ պաշարումէն հանելը
ԽմբագրելԿաղապար:Հուլյան տոմար 27 յուլիս-ին Երեւանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետեւակային բժինԿաղապար:Sfn-g, որ կը գլխաւորուէր մեծաւոր Կրասովսկին։ 1827-ի ամառը շատ տաք էր եւ չորայինԿաղապար:Sfn-g: Ջերմաստիճանը մինչեւ 43 °R (53.7 °C) կը հսնի տապի արեւի տակ եւ 33 °R (41.2 °C) ստուերին մէջ։ Տեղի կլիման զինուորների շրջանին մասսայական հիաւանդութիւննրու տարածմանը կը նպաստէր, որոնք վերջերս Ռուսաստանէն ժամանած էինԿաղապար:Sfn-gԿաղապար:Sfn-g: Տենդերի եւ դիզենտերիայի բռնկած համաճարակի պատճառով 20-րդ բաժնին մէջ մնաց ոչ աւելի, քան 4000 մարտունակ զինուորԿաղապար:Sfn-g:
Յուշակոթողը
Խմբագրելճակատամարտի ընաթցքին զոհուած ռուս զինուորներու յիշատակը հաւերժացնելու համար Օշականէն Էջմիածին տանող ճամբուն վրայ 1833-1834 թուականներուն, ճարտարապետւ Կոմպանեյսկիի նախագիծով ճակատամարտի վայրին մէջ յուշարձան կառուցուեցաւ, որ մինչեւ օրս կանգուն է։ Ամէն տարի 17 օգոստոս-ին օշականցիները, Ռուսաստանէն ժամանած հիւրերու հետ յուշակոթող կ՛այցելեն իրենց հարգանքի տուրքն կը մատուցեն զոհուածներու յիշատակին։
Պատկերասրահ
Խմբագրել-
Օշականի ճակատամարտի յուշակոթողը
Պարգեւներ
Խմբագրել- Յակոբ Յարութիւնեանին իր սխրանքի համար Ռուսական կայսրութիւնը սահմանած է ցմահ կենսաթոշակ։
- Մեծաւոր Կրասովսկին հմուտ ռազմավարութեան համար պարգեւատրուած է Ս. Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշանով։
Աղբիւրներ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Սոբոլև, 1828, էջ 25
- ↑ Խաչիկյան, 2009, էջ Գլ. 13, § 2
- ↑ Կերսնովսկի, 1993 (репр. 1910), էջ 100 / Т. 2
- ↑ Շիրոկորադ, 2009, էջ 30
- ↑ Ներսիսյան, 1978, էջ 244-257, «Реляция»
- ↑ Կրասովսկի, 1901
- ↑ Սոբոլև, 1828, էջ 4-46
- ↑ «Հայաստանի պատմություն: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ Արևելյան Հայաստանի ազատումը խանական խաղերից:» (ռուսերեն)։ ARMENICA.info։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-17-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ հունվարի 18
- ↑ Լաչինով, 1985
- ↑ Ներսիսյան, 1978, էջ 251, «Реляция»
- ↑ Զուբով, 1837, էջ 153
- ↑ Տունյան, 2007, էջ 40-41
- ↑ Ներսիսյան, 1978, էջ 242
- ↑ Գրիգորյան, 1959, էջ 112