Օտարագիր Հայ Գրողներ

Օտարագիր Հայ Գրողներ, սփիւռքի տարածքին հայ գրողներու մէկ մասին ստեղծագործութեան լեզուն օտար է։ Աւանդաբար առաջին օտարագիր հայ գրողը կը նկատուի Խաչատուր Ոսկանը։ Օտարագրութիւնը «մայր» մշակոյթի պատմութեան մէկ մասն է. այն երեւոյթ մըն է, որ արտաքուստ «ուրոյն» չէ, սակայն ունի ազգային արմատներ։ Օտարագիր հայ գրողներուն հետաքրքրած են սեփական ժողովուրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնը, ազգային արմատներwu ու դիմագիծի որոնումը։

Անգլերէն ստեղծագործած են Մայքըլ Արլենը («Այս Հմայիչ Մարդիկ», 1924, «Կանաչ Գլխարկը», 1924, «Լէյտի Քրիստին», 1928), մեծանուն գրող Ուիլիըմ Սարոյեանը («Ձեր Կեանքի Ժամանակը», 1939, Պուլիցերեան մրցանակ, «Անունս Արամ Է», 1940, «Կոտորածն Մանկանց», 1952, «Հայրիկ, Դուն Խենթ Ես», 1956, «Մայրիկ, Ես Կը Սիրեմ Քեզ», 1957, «Վայրեր, Ուր Ես Եղած եմ», 1972, «Պատահական Հանդիպումներ», 1977, եւ այլն), Լեւոն Զաւէն Սիւրմէլեանը («Ձեզ եմ դիմում, տիկիններ եւ պարոններ», 1945, «98,6°», 1950), Փիթր Սուրյանը («Միրի», 1957, «Դարպասը», հայերէն թրգմ.՝ 2011), Մայքըլ Արլեն Կրտսերը («Աքսորականներ», 1970, «Հայկական դատավճիռ», 1973, «Ուղեւորութիւն դեպի Արարատ», 1975, «Հայկական օրագրութիւն», 1991, հայերեն հրատարակված՝ «Դեպի Արարատ», 2000), Դայանա Տեր-Հովհաննիսյանը («Ինչպես ընտրես քո անցյալը», 1978, «ժամանակի մասին», 1987, «Հացի երգը, աղի երգը», 1990), Փիթր Բալաքյանը («Պայծառութեան տխուր օրեր», 1983, «ճակատագրի սեւ շունը», 1998), ֆրանս. եւ ռուսումնական՝ Անրի Թրուայան («Սարդը», «Ձկնորսանոց», երկուսն էլ՝ 1938, Գոնկուրյան մրցանակ՝ 1938, «Քանի աշխարհը կա», հ. 1-3, 1947-1950, «Սգավոր ձյունը», 1952, «Արդարների լույսը», հ. 1-5, 1955-1962, «Մոսկվացին», հ. 1-3, 1974-1975), ֆրանս.՝ Ռուբեն Մելիքը («Աշխարհի համերաշխութիւն», 1946, «Հորիզոն անցնողները»;" 1948, Ապոլիների մրցանակ, «Ուր արյուն է հոսել», 1955, «Միացյալ երգը», հ. 1-2, 1960-1967, Ֆրանսիայի ակադեմիայի Մեծ մրցանակ, «Մարմին ինձնով կենդանի», 1976, ֆրանսիական գրողների մրցանակ, «Թափոր», 1984), Վահե Քաչան («Ակն ընդ ական», 1955, «Կարթ», 1957, «Սեղմված բռունցքներ», 1958, «Արարչի ութերորդ օրը», 1960, «Գիշատիչների խնջույքը», 1960, «Գաւազան», 1961, «Հրեայի Մահը», 1968, «Աղմուկ, որ լսվում էր», 1979), բուլղ.՝ Սեւդա Սեւանը («Քար քարի վրա», 1974, «Ռոդոսթո, Ռոդոսթո...», 1983, «Որեւէ տեղ Բալկաններում», 1987, «Տեր-Ձոր», 1996), իսպ., անգլ. եւ հայերեն՝ Ալիսիա Կիրակոսյանը («Մեկ օր, հինգ ձայն», 1966, «էութիւն եւ կետադրութիւն», 1967, «Հակակշիռ», 1972, «Մոխիրներից հետո եւ նամակ առ Հայաստան», 1972, «Անդենական զրույցներ», 1992, «Ամբողջական երկեր», 2005, եւ այլն ), իտալ.՝ Անտոնիա ԱրսլանըՄուտքագրեք չձեւավորված տեքստը այստեղ («Արտույտների ագարակը», 2004) եւ ուրիշներ։

Օտարագիր հայ գրողներուն համար կազմակերպուած են համաժողովներ [1-ին (2005), 2-րդ (2007), 4-րդ (2011), բոլորն ալ՝ Երեւան, 3-րդը՝ Լոս Անճելըս (2009), որոնց մասնակցած են տարբեր երկրներու մէջ ստեղծագործող գրողներ եւ թարգմանիչներ։ Անոնք մեծ ներդրում ունին հայ գրականութիւնն ու հայկական իրողութիւնները օտար երկրներու մէջ ներկայացնելու, ազգային ինքնութեան պահպանման գործ։

Պատկերասրահ

Խմբագրել
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստան» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։   

Կատեգորիա:Հայ գրականութիւն