Ֆուրնի կղզի (յուն․՝ Φούρνοι (νησί))․ կղզի․ մաս կը կազմէ Ֆուրնի կղզեխումբին։ Արեւելեան Էգէական ծով, Յունաստան։ Տարածութիւնն է 30,5 քլ²։ Ըստ 2021-ի մարդահամարին, կը հաշուէ 1 346 բնակիչ, որոնցմէ 1 120 կը բնակի կղզիին համանուն մայրաքաղաքին մէջ։

Կղզի
Ֆուրնի կղզի
Φούρνοι (νησί)
Ֆուրնի կղզի
Երկիր Յունաստան, Էգէական ծով
Շրջան Հիւսիսային Էգէականի կղզիներ
Տարածութիւն 30,5 քմ²
ԲԾՄ 498 մ
Բնակչութիւն 1.346(2021) մարդ
Ֆուրնի կղզին․ Թիմենայի եւ Այիոս Մինասին միջեւ

Ֆուրնի կանանչապատ կղզի է։ Անոր արահետները կը հասնին աւազոտ ծովափները եւ նաեւ առանձնացած ժայռոտ ծովեզերքները։ Կղզին կ՛արտադրէ մեղր, որ շուկային մէջ համբաւ ունի եւ ճանչցուած է որպէս Ֆուրնիի մեղր։

[1] [2] [3] [4] [5] [6] [7]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել