Catan
The Settlers of Catan, (կամ Catan, կամ Settlers (հայ.՝ Քաթանի Հաստատուողները)) խաւաքարտի վրայ խաղցուող ռազմավարական բնոյթի խաղ մըն է, հնարուած Գերմանացի Քլաուս Թուպըրի կողմէ: 1994-ին հրապարակուելէ մինչեւ օրս, աշխարհի տարածքին ծախուած է աւելի քան 24 միլիոն օրինակ[1]։
Խաղին նպատակն է յաղթանակի 10 կէտ ապահովել։ Խաղացողներուն կառուցած քաղաքները, ճամբաները կամ ապահոված բանակները կէտեր կ'ապահովեն։ Նաեւ կարելի է բանակցիլ ու խաղաքարտեր փոխանակել։ Catan խաղը կարելի է խաղալ 3֊4 խաղացողներով եւ ամբողջական խաղ մը կը տեւէ նուազ քան 1 ժամ[2][3]։
Երկու տարին անգամ մը տեղի կ'ունենայ Catan World Championships ախոյեանութիւնը (հայ.՝ Քաթանի Համաշխարհային Մրցաշարք), որուն կրնայ անձ մը մասնակցիլ` պայմանով որ շահած ըլլայ իր երկրի տեղական մրցաշարքը նախ[4]:
Մրցանակներ
Խմբագրել- 1995` Spiel des Jahres Game of the Year
- 1995` Deutscher Spiele Preis 1st place
- 1995` Essen Feather
- 1995` Meeples' Choice Award
- 1996` Origins Award for Best Fantasy or Science Fiction Board Game[5]
- 2004` Hra roku
- 2005` Games Magazine Hall of Fame
- 2005` Gra Roku Game of the Year
- 2015` GamesCon Vegas Game of the Century
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Levy Larry (August 2001)։ «Special K»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-01-31-ին։ արտագրուած է՝ 2007-05-01
- ↑ McNary Dave։ «'Settlers of Catan' Movie, TV Project in the Works»։ արտագրուած է՝ 2015-10-05
- ↑ Curry Andrew (23 March 2009)։ «Monopoly Killer»։ Wired News։ արտագրուած է՝ 2009-03-29
- ↑ «Professor Easy's Settlers of Catan tutorial»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 27 September 2007-ին։ արտագրուած է՝ 2007-04-26
- ↑ «Origins Award Winners (1996)»։ Academy of Adventure Gaming Arts & Design։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 20 April 2008-ին