Coffeeshop
Coffeeshop (հոլ.՝ coffeeshop), կանեփի եւ կանեփէ ստացուած արտադրանքի հրապարակային վաճառքի թոյլտուութիւն ունեցող հաստատութիւններու տեսակ (առաւելաբար Հոլանտայի տարածքին): Coffeeshop-երու գործունէութիւնը կը կարգաւորուի «Ապիոնի մասին» օրէնքով եւ Հոլանտայի թմրամիջոցներու քաղաքականութեամբ:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/85/The_Bulldog_-_Cannabis_coffee_shop_in_Amsterdam.jpg/200px-The_Bulldog_-_Cannabis_coffee_shop_in_Amsterdam.jpg)
Հակառակ Հոլանտայի արդիւնաբերական արգելքին, Coffeeshop-երուն մէջ թեթեւ թմրամիջոցներու վաճառքը, սեփականութիւնը եւ օգտագործումը փաստացի չի հետապնդուիր՝ հետեւեալ սահմանափակումներու[1] առկայութեամբ.
- չտեղադրելլ արգելուած նիւթերու գովազդ,
- կազմակերպութեան մէջ չարտօնել ծանր թմրամիջոցներու վաճառք,
- չարտօնել հասարակական կարգի խախտում,
- վաճառել միայն 18 տարեկանէն բարձր անձերու եւ արգլիել այդ տարիքէն ցածր անձերու մուտքը,
- մէն մարդուն որոշուած չափաբաժինէն (5 կրամէն) աւելի չվաճառել,
- Coffeeshop-երը չտեղադրել դպրոցներէն 250 մեթրէն աւելի մօտ տարածութեան վրայ:
Կարեւորութիւն
ԽմբագրելԹեթեւ թմրամիջոցներու (Coffeeshop-երու) վերահսկուող վաճառքի կէտերու օգտագործումը նպատակ ունի առանձնացնելու թեթեւ թմրամիջոցներ օգտագործողներուն այնպիսի միջավայրերէ, ուր կ՛օգտագործուին ծանր թմրամիջոցներ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Hiv/aids In Europe Moving from death sentence to chronic disease management / ВОЗ, 2006: "... if the coffee shop satisfies certain conditions: prohibited drugs may not be advertised; hard drugs may not be sold; the coffee shop must not be a public nuisance; drugs may not be sold to minors, who must also not be allowed onto the premises; and no person may be sold more than 5 grams of cannabis products at a time"
Գրականութիւն
Խմբագրել- What Can We Learn from the Dutch Cannabis Coffeeshop Experience? / RAND, 2010
- Cannabis policy in the Netherlands: moving forwards not backwards / Transform Drug Policy Foundation, 2014