Ազատութեան Արձան (Թիֆլիս)
Ազատութեան արձան (վրաց.՝ თავისუფლების მონუმენტი), յայտնի է որպէս Սուրբ Գէւորգի յուշարձան, կը գտնուի Թիֆլիսի մէջ։
Պատմութիւն
ԽմբագրելՅուշարձանը նուիրուած է վրաց ժողովուրդի ազատութեանն ու անկախութեան։ Տեղադրուած է 2006 թուականին՝ Թիֆլիսի Ազատութեան հրապարակին մէջ։ Յուշարձանը կառուցուած է կրանիտով եւ ոսկիով, ունի 35 մեթր բարձրութիւն[1] եւ կը տեսնուի քաղաքի որեւէ մէկ մասէն։ Հիմնական արձանը ունի 5.6 մեթր բարձրութիւն, կառուցուած է պրոնզով եւ ոսկեջուրի թաթխուած է։ Յուշարձանը Թիֆլիսի նուիրած է վրացի քանդակագործ Զուրապ Ծերեթելի։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ "Designstudio - Zurab Tsereteli", Project: "Freedom Square, Stele - Saint George", 2005.
Արտաքին յղումներ
Խմբագրել- St. George Statue - www.tbilisi.gov.ge Archived 2012-02-20 at the Wayback Machine.
- თავისუფლების მოედანზე ოთხი ქვეყნის პრეზიდენტმა თავისუფლების მონუმენტს საფუძველი ჩაუყარა
- Ազատութեան արձանի պաշտօնական բացումը[permanent dead link]