Աթանաս Տիրոյեան

Հայ բանասէր‚ թարգմանիչ: Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։

Հայր Աթանաս Վրդ․ Տիրոյեան (1857 - 1926[1]), հայ բանասէր‚ թարգմանիչ: Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։

Աթանաս Տիրոյեան
Ծնած է 1857
Մահացած է 1926[1]
Մասնագիտութիւն լեզուաբան

Կենսագրական գխծեր

Խմբագրել

Շուրջ կէս դար վարած է կրթական, քարոզչական եւ տնտեսական պաշտօններ՝ Վենետիկի, Պարսկաստանի, Թուրքիոյ եւ Հունգարիոյ մէջ։ Եղած է Վենետիկի միաբանութեան տպարանապետ, «Բազմավէպի» խմբագիր։

Գործունէութիւն

Խմբագրել

Ուշագրաւ են հետեւեալ աշխատութիւնները.

  • «Հայկական սղագրութիւն ըստ դրութեան Փ. Ք. Կապելսպէրկերի» (Վենետիկ, 1888),
  • «Վեցօրեայք», Գէորգ Պիսիդ (Վենետիկ, 1900)[2],
  • «Քերականութիւն հայերէն-իտալերէն. Աշխարհաբարը իտալացւոց սորվեցնելու համար» (Վենետիկ, 1902),
  • «Քերականութիւնք հայ-իտալերէն, Գրաբարը իտալացւոց սորվեցնելու համար» (Վենետիկ, 1902),
  • «Ս. Դոմինիկ կղզւոյն գերին» Ճիամպաթթիսթա Քոլայաննի (Վենետիկ, 1905),
  • «Հանրագրութիւն‚ որ է համազգային գրութեան նոր ոճ մը» (Վենետիկ‚ 1907),
  • «Սանդուխտ համբերատար. Նեկտառինէ արդարասէր» (Վենետիկ, 1909),
  • «Ազատումն Երուսաղէմի» (դիւցազներգութիւն) (Վենետիկ, 1912), «Արուեստ տաղաչափութեան) - Համառօտ դասագիրք, (Վենետիկ, 1913, 1920),
  • «Հայերէն քերականութիւն աշխարհաբար լեզուի» Երրորդ տարի (Վենետիկ, 1929),
  • «Դանտէ Ալիգիէրի, Արքայութիւն» (Վենետիկ, 1930). «Խաղամոլ. Թատրերգութիւն հինգ հանդէսով» (Վենետիկ (1895, 1906, 1934),
  • «Երկու ծայրայեղներ» (Ծիծաղաշարժ զաւեշտ մէկ արարով) (Վենետիկ, 1906),
  • «Որդիական սէր. Թատրերգութիւն երեք հանդիսով» (Վենետիկ, 1908),
  • «Սիմոն տասնապետը». Թատրերգութիւն հինգ հանդէսով, Տիվմանուար; Տեննըրի (Վենետիկ, 1908),
  • «Երեք զաւեշտներ» (Վենետիկ, 1932)[3]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։