Ալեքսանտրիայի Սենկորի Անուան Համալսարան
Ալեքսանտրիայի Սենկորի Անուան Համալսարան, համալսարան, որ պաշտոօնապէս ծանօթ է իբրեւ Ֆրանսերէնի Ափրիկեան Զարգացման Միջազգային Համալսարան։ Հիմնադրուած է 1990-ին Ալեքսանտրիա՝ Եգիպտոսի մէջ։
Ալեքսանտրիայի Սենկորի Անուան Համալսարան | |
---|---|
| |
Տեսակ | Համալսարան |
Հիմնադրուած է | Հոկտեմբեր 1990 |
Անուանուած է | Լեոպոլդ Սեդար Սենգոր? |
Անդամակցութիւն | Ֆրանքոֆոնի համալսարանական գործակալութիւն[1] |
Երկիր | Կաղապար:Դրօշաւորում/Եգիպտոս |
Կայք | usenghor-francophonie.org |
Senghor University, Alexandria Վիքիպահեստում |
Պատմութիւն
ԽմբագրելՖրանսերէնի Ափրիկեան Զարգացման Համալսարանի հիմնադրման յատակագիծը ներկայացուած եւ ընդունուած է գագաթնաժողովին։ Սենկորի համալսարանի բացումը կատարուած է Հոկտեմբեր 1990-ին եւ այն միջազգային հանրութեան կողմէ անմիջապէս ընդունուած է իբրեւ միջազգային ուսումնական հաստատութիւն։ Անոր անունը յարգանքի տուրք է Սենեկալի Հանրապետութեան նախկին նախագահ Լեոբոլտ Սետար Սենկարին, ով եղած է Ֆրանքոֆոնիայի ջատագովներէն ու իրականացնողներէն մէկը։ Սետար Սենկորի կողքին, համալսարանին իմնադիրներն են Մուրիս Տրուոնը, Պութրոս Պութրոս Ղալին եւ Ռենէ-Ճին Տուպուն։
Ութ տարի շարունակ համալսարանը ղեկավարած է Ալպէր Լուրտէ, իսկ 21 Յունիս 2016-ին Հանիա Հելալի համալսարանի փրոֆեսոր, Եգիպտոսի բարձրագոյն կրթութեան ու գիտութեան հետազօտութեան նախկին նախարար փրոֆեսոր Թերրի Լերտելը նշանակեցաւ Սենկարի համալսարանի տնօրեն։
Նկարագրութիւն
ԽմբագրելՍենկոր համալսարանը բարձրագոյն ուսումնական հաստատութիւն է, որ կը կրթէ ուսանողներուն՝ հարաւային երկիրներու զարգացման առնչուող դասանիւթերու միջոցով եւ իր երիտասարդ շրջանաւարտներուն կը պատրաստէ տարբեր բնագաւառներու մէջ գործունէութիւն ծաւալելու համար (սնունդ, առողջապահութիւն, կառավարում, գիտութիւն, շրջակայ միջավայր)։
Ըստ համալսարանի ծրագիրին, Սենկոր համալսարանը կը ձգտի դառնալ միջազգային ֆրանսալեզու համալսարան՝ ապահովելով Ափրիկէի զարգացումը։ Իր տարբեր ծրագիրներուն միջոցով համալսարանը կ՛ուղղորդէ աշակերտներուն զարգացումը, ստեղծելով հմտութիւններու ցանց եւ գիտելիքներ։
Համալսարանին 10 մասնագիտութիւնները կ՛ուսուցանուին հինգ բաժանումներու մէջ։
- Առաջին բաժանում
- Վարչական կառավարման բաժին
- Ծրագրային կառավարում
- Կառավարում եւ համայնքային կառավարում
- Երկրորդ բաժանում
- Շրջակայ միջավայր
- Շրջակայ միջավայրի կառավարում
- Շրջաններու պահպանման կառավարում
- Առողջապահութեան բաժանում
- Միջազգային առողջապահութիւն
- Քաղաքականութիւն սնունդի բնագաւառէն ներս
- Մշակութային ժառանգականութեան բնագաւառ
- Մշակութային ժառանգականութեան կառավարում
- Կապ եւ հաղորդակցութիւն
- Մշակութային ճիւղերու կառավարում
- Համակարգչային կառավարման բաժանում
- Հեռակարավարման ուսուցում