Ալպերթ Խաչատուրով
Ալպերթ Խաչատուրով (8 Մարտ, 1930, Թաշքենդ, Ուզպեքական ԽԸՀ – 8 Փետրուար 1976, Թաշքենդ), խորհրդային, ուզպեք, հայ թատերական բեմադրիչ, կինոբեմադրիչ, սենարիստ, Իւզբէքական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1957)։
Ալպերթ Խաչատուրով | |
---|---|
Ծնած է | 8 Մարտ 1930 |
Ծննդավայր | Թաշքենդ, Ուզպեքական ԽԸՀ |
Մահացած է | 8 Փետրուար 1976 |
Մահուան վայր | Թաշքենդ, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնիա |
Ուսումնավայր | Ուզբեկստանի արվեստի ինստիտուտ? |
Տեսակ | տրամա |
Մասնագիտութիւն | բեմադրիչ, սենարիստ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱլպերթ Խաչատուրով, ծնած է 1930 թուականին Թաշքենդ քաղաքին մէջ։ 1948 թուականին աւարտած է Թաշքենդի կինոդերասաններու դպրոցը, իսկ 1953 թուականին՜ Թաշքենդի Օսթրովսքիի անուան գեղարուեստա-թատերական հիմնարկի բեմադրիչի բաժինը։ 1953 թուականէն եղած է Նամանկանի Նաւոյիի անուան տրամաթիկական թատրոնին գլխաւոր բեմադրիչը, իսկ 1960 թուականէն՝ Խամզայի անուան ակադեմիական թատրոնի բեմադրիչը[1]։
1960-1976 թուականներուն աշխատած է Իւզպէքֆիլմի մէջ որպէս բեմադրիչ։ Դասաւանդած է Թաշքենդի երաժշտական ուսումնարանին եւ Օստրովսկիի անուան թատերական հիմնարկին մէջ։ «Նաշտար» հանրապետական երգիծական կինոժուռնալի շարք մը սիւժէներու բեմադրիչը եղած է[2]։
Ընտանիք
Խմբագրել- Խաչատուրովի կինը՝ Նադեժդա Սաւիշնան, թատերագէտ-հեռու ստալրագրող էր։
- Որդին՝ Միքայէլ Խաչատուրովը (ծն․ 1956), «Արեւելքի մեղեդին» միջազգային փառատօնի բեմադրիչն է[3]։
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելԲեմադրիչ
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1976 | Իվ աւագ եղբայրը |
1973 | Երկրպագուն |
1972 | Քեզ ընդհառաջ |
1970 | Այրող արեւի տակ |
1967 | Ֆարհադի սխրագործութիւնը |
1965 | Խղճին ընդհառաջ |
1963 | Քու հետքերը |
Սենարիստ
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1973 | Երկրպագուն |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ալբերտ Խաչատուրովի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ «Хачатуров Альберт Иосифович»։ tashkentpamyat.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-09-24-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ հուլիսի 20
- ↑ «Человек один не может»։ rus-press.ge։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-09-29-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ հուլիսի 20