Ամէր Շաֆի Մուհամետ Սապպահ (14 Փետրուար 1982(1982-02-14)[1], Ամման, Յորդանան‎‎), Ամման, Յորդանան, յորդանանցի ֆութպոլիստ, Յորդանանի ֆութպոլի ազգային հաւաքականի եւ «Ալ- Վիխդատ» ֆութպոլային ակումբի դարպասապահ։

Ամէր Շաֆի
Ծնած է 14 Փետրուար 1982(1982-02-14)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Ամման, Յորդանան
Քաղաքացիութիւն  Յորդանան
Կրօնք Իսլամութիւն
Մասնագիտութիւն ֆութպոլիստ

Վաղ տարիներ

Խմբագրել

Ամէր Շաֆի մեծցած է Ճապալ ալ-Հաշմի Ալ-Շամալիի մէջ, ուր ան յաճախած է դպրոց, ապրած է իր երիտասարդութեան տարիները, եւ ֆութպոլ խաղացած ֆութպոլիստներու հետ, ինչպիսին էր Ռամի Էլ-Հինտին։

Ակումբային աշխատանք

Խմբագրել

Ամեր Շաֆին սկսած է իր ֆութպոլային աշխատանքը որպէս կիսապաշտպան, իսկ յետոյ դարձած է դարպասապահ: «Ալ-Եարմուք» ակումբին մէջ քանի մը տարի խաղալէ ետք ընտրուած է Յորդանանի ֆութպոլի ազգային հաւաքականի դարպասապահ: 2004, 2011 եւ 2015 թուականներուն Ասիոյ բաժակի մրցաշարքերուն իր յաջող խաղերէն ետք ան կը ցանկար երթալ Եւրոպա, սակայն ընտանեկան պայմանները թոյլ չեն տուած հեռանալ Յորդանանէն։

Միջազգային աշխատանք

Խմբագրել

Ամեր Շաֆին իր առաջին միջազգային խաղը խաղացած է Յորդանանի Ազգային Հաւաքականին հետ, 17 Օգոստոս 2002-ին՝ Քենիայի ֆութպոլի ազգային հաւաքականի հետ եղած ընկերական հանդիպումին ժամանակ, որ աւարտած է սպիտակ հաւասարութեամբ: Յորդանանի ֆութպոլի ազգային հաւաքականի կազմին մէջ իր անցուցած խաղերուն (136 խաղ) քանակը կը համարուի մրցանիշ։

Վիճակագրութիւնը հաւաքականին մէջ՝ 17 Յունիս 2017-ի դրութեամբ

Խմբագրել
Յորդանան
Թուական Խաղեր Կէտեր
2002 11 0
2003 6 0
2004 13 0
2005 1 0
2006 11 0
2007 4 0
2008 6 0
2009 7 0
2010 8 0
2011 17 0
2012 12 0
2013 14 0
2014 4 0
2015 14 0
2016 7 0
2017 5 0
Արդիւնք 141 0

Նուաճումներ

Խմբագրել
«Ալ- Ֆայսալ»
  • Ասիոյ ֆութպոլի դաշնութեան բաժակակիր(1): 2005
  • Յորդանանի բաժակակիր(1): 2005

«Ալ- Վիխդատ»

  • Յորդանանի ախոյեան(6): (2007, 2009, 2011, 2014, 2015, 2016)
  • Յորդանանի բաժակակիր (4): 2009, 2010, 2011, 2014
  • Յորդանանի FA Shield յաղթող (2): 2008, 2010
  • Յորդանանի առաջնակարգ բաժակակիր(5): 2008, 2009, 2010, 2011, 2014

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.

Արտաքին յղումներ

Խմբագրել