Անահիտ Սահինեան
Անահիտ Արամի Սահինեան (20 Յունիս 1917 Վարդաբլուր, Ալեքսանդրապոլիս գաւառ – 7 Յունուար 2010)։ Հայ գրող, արձակագիր եւ հրապարակախոս։ Ալեքսանդր Սահինեանին քոյրը։
Անահիտ Սահինեան | |
---|---|
Ծնած է | 20 Յունիս 1917 |
Ծննդավայր | Վարդաբլուր, Ալեքսանդրապոլիս, Հայաստան |
Մահացած է | 7 Յունուար 2010 |
Մասնագիտութիւն | Հայ գրող, արձակագիր եւ հրապարակախոս |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱնահիտ Սահինեան ծնած է Ստեփանաւանի Վարդաբլուր գիւղը։ Ան 1936-ին աւարտած է Երեւանի շինարարական համալսարանը եւ 1941-ին Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը։
1942-1947 եւ 1953-1958 թուականներուն դարձած է Հայպետհրատի մանկապատանեկան գրականութեան վարիչը։
Գործեր
ԽմբագրելՍահինեան հայերէնի թարգմանած է բազմաթիւ մանկական ստեղծագործութիւններ։
1942-ին հրատարակած է իր անդրանիկ «Վայելք» վիպակը։ Նաեւ 1946-ին «Խաչուղիներ» վէպը։
Գրած է նաեւ «Ծարաւ», «Կարօտ», «Բարեկամներ», «Վերադարձի արահետներով» երկերը։
Երկերի մատենագիտութիւն
Խմբագրել· Վերելք, Երեւան, 1942, 236 էջ։
· Բարեկամները, Երեւան, 1944, 108 էջ։
· Խաչուղիներ, Երեւան, 1946, 436 էջ։
· Ծարաւ, Երեւան, 1955, 492 էջ։
· Խաչուղիներ, Երեւան, 1958, 600 էջ։
· Ծարաւ, Երեւան, 1959, 488 էջ։
· Վերադարձի արահետներով, Երեւան, 1960, 348 էջ։
· Խաչուղիներ, Երեւան, 1962, 640 էջ։
· Գեղեցիկ ըլլալու գաղտնիքը, Հայաստան, 1968, 8 էջ։
· Կարօտ, Երեւան, 1974, 528 էջ։
· Խաչուղիներ, Երեւան, 1979, 624 էջ։
· Ծարաւ, Երեւան, 1980, 508 էջ։
· Կարօտ, Երեւան, 1981, 504 էջ։
· Նունուֆար, Երեւան, 1994, 564 էջ։
· Սեփական ոտնահետքերը, Երեւան, 1999, 704 էջ։
· Սեփական ոտնահետքերը, Երեւան, 2000, 704 էջ։
· Դիմանկարներ, Երեւան, 2003, 340 էջ։
· Ինքնադիմանկարի փորձ, Երեւան, 2006, 384 էջ։