Աշոտ Ա. Մելքոնեան (կամ՝ Մելքոնյան, ծնած 16 Փետրուար, 1961, Ախալքալաք, Ջաւախք, Սովետական Վրաստան) պատմաբան, դոկտոր, համալսարանի դասախօս, եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիոյ մէջ ակադեմիկոս:[1] 2002 թուականէն ի վեր ան գլխաւոր տնօրէնն է նոյն ակադեմիոյ:[2][3]

Աշոտ Մելքոնեան
Ծնած է 16 Փետրուար 1961(1961-02-16) (63 տարեկան)
Ծննդավայր Ախալքալաք, Վրացական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Երեւանի Պետական Համալսարան
Կոչում փրոֆէսոր
Մասնագիտութիւն պատմաբան
Աշխատավայր Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ

Կենսագրութիւն

Խմբագրել

Մելքոնեան աւարտած է Երեւանի Պետական Համալսարանէն 1982 թուականին, եւ ստացած է իր Դոկտորի վկայականը, դարձեալ Երեւանի Պետական Համալսարանէն, 1989 թուականին: [4] 2002 թուականէն մինչեւ այժմ ան կը դասախօսէ Հայոց Պատմութեան բաժանմունքին մէջ, Երեւանի Պետական Համալսարան:[5][6]

Մելքոնեան գրած է բազմաթիւ պատմական հետազոտութիւներ (գրեթէ 350 յօդուածներ):[7] Իր գործերը մեծաւ մասամբ կը կեդրոնանան Արեւմտահայաստանի վրայ, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան, Ջաւախքի, Հայ-Վրացական յարաբերութիւններու, եւ Հայաստանի պատմական ժողովրդագրութեան շուրջ:[8][9]

Երկերու մատենագիտութիւն

Խմբագրել
  • Էրզրում (Էրզրում նահանգի հայ ազգաբնակչութիւնը 19–րդ դարի առաջին երեսնամյակին), Երեւան, 1994, 180 էջ։
  • Հայոց պատմութիւն (դասախոսութիւնների ձեռնարկ), Երեւան, 1998, 277 էջ։
  • Ջավախք (պատմութեան ուրվագծեր), Երեւան, 1999, 103 էջ։
  • Ջավախքը 19–րդ դարում եւ 20–րդ դարի առաջին քառորդին, Երեւան, 2003, 543 էջ[10]։
  • Նյութեր Ախալցխայի եւ Ախալքալաքի դպրոցների պատմութիւնից (19–րդ դար – 20–րդ դարի սկիզբ), Երեւան, 2005, 178 էջ[11]։
  • Մեր դժվար ժամանակների մեծ հայը՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյան (կեանքն ու գործը), կազմող՝ Աշոտ Մելքոնյան, Երեւան, 2007, 340 էջ։
  • Արարատ. Հայոց անմահութեան խորհուրդը, Երեւան, 2008, 96 էջ։
  • Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922–1929 թթ.), կազմող՝ Աշոտ Մելքոնյան, Երեւան, 2008, 352 էջ։
  • Մելքոնյան Աշոտ, Դանիելյան Էդուարդ, Հայոց պատմութիւն (Հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը), Երեւան, 2008, 352 էջ։
  • Հայաստանի պատմութեան եւ ժողովրդագրութեան հիմնահարցեր (հոդվածների ժողովածու), Երեւան, 2011, 456 էջ։
  • Հայոց պատմութեան դասերն ու պատգամները (յօդուածներու ժողովածու), Երեւան, 2013, 632 էջ։
  • Ցեղասպանութիւն եւ հայրենազրկում. ճանաչումից հատուցում (յօդուածներ եւ հարցազրոյցներ), Երեւան, 2015, 440 էջ։

Պարգեւներ եւ մրցանակներ

Խմբագրել
  • Մովսես Խորենացու մետալ, 2003 թ.:
  • Թեքեյան մշակութային միութեան «Հայկաշեն Ուզունյան» մրցանակ, 2004 թ.:
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ, 1994 թ.:
  • Երեւանի բժշկական համալսարանի Ոսկէ մետալ (2006 թ.):
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» մետալ (2010 թ.):
  • ԵՊՀ ոսկէ մետալ (2011 թ.):
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մետալ (2011 թ.):
  • «Մանկավարժական Համալսարան» հուշամետալ, 2011 թ.:
  • ՀՀ վարչապետի յուշամետալ (2015 թ.):

Ծանօթագրութիւններ

Խմբագրել